HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Մերկապար՝ Շերամի փողոցում

Իսկ քաղաքացիների բողոքները շարունակում են տեղ չհասնել

«Եվ այսպես… մեր շենքերի դիմաց (Շերամի փողոցի՝ 57, 59, 71) վերջերս բացեցին «Ցենզուրա» գիշերային ակումբը: Քանի դեռ նոր էր, և շատ մարդիկ տեղը չգիտեին, այն որոշ բնակիչների անհանգստացնում էր միայն իր վառ թարթող լույսերով: Գնալով կենացները սկսեցին թանկանալ, և արդյունքում ես և հարակից 4-5 շենքերի բնակիչների մեծամասնությունը ներկա դրությամբ բախտավորություն կհամարենք, եթե շաբաթվա մեջ 1-2 գիշեր նորմալ քնել կարողանանք: Նախ որ ակումբի երաժշտությունը կարող է հնչել մինչև առավոտյան 5-6-ը, դրան գումարվում են մագերը «զլած» մեքենաների անցուդարձը, գիշերային բարձրաձայն խոսակցություններն ու կատարները տաքացրած հաճախորդների վիճաբանությունները»:

Այս գրառումը Արման Ղարագուլյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր շուրջ 3 շաբաթ առաջ: Բողոքը միայն ֆեյսբուքյան չէր: Իր իրավունքների վերականգնման համար նա նախ զանգահարել էր Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի թեժ գիծ: «Ի զարմանս ինձ, տվեցին կոմունալ վարչության հեռախոսահամարը և խնդրեցին կապվել նրանց հետ, ովքեր, սակայն, այդպես էլ չհասկացան, թե ինչ կապ ունեն այդ խնդրի հետ: Ինչպես հումորով նկատեց կոմունալ վարչության աշխատակիցը, թաղապետարանում միայն իրենց համարը գիտեն»,- ասում է քաղաքացին մեզ հետ ունեցած զրույցում:

Հաջորդ զանգը կատարել է քաղաքապետարան, որտեղից տեղեկացնում են, որ աղմուկի խնդիրը հիմա վերահսկում են թաղային ոստիկանները: Տեղի թաղայինը, սակայն, նշելով, որ ակումբը «Հաղթանակ» թաղամասի տարածքում է (իր տարածքից դուրս է), այնուամենայնիվ խորհուրդ է տալիս բնակիչների ստորագրությամբ դիմում ուղարկել քաղաքապետարան:

Քաղաքացիները, հաշվի առնելով քաղաքապետարանի հետ նախապես ունեցած հեռախոսազրույցը, հարակից 2 շենքերի բնակիչների ստորագրություններով նամակը միանգամից ուղղում են ՀՀ կառավարությանը: Կառավարությունը նամակը վերահասցեագրում է ոչ թե քաղաքապետարան, այլ ՀՀ ոստիկանություն, որն էլ գործը հանձնարարում է թաղային ոստիկանին: Ամսի 6-ից թաղային ոստիկանը պաշտոնապես զբաղվում է այս հարցով: Բնակիչները, սակայն, խնդրի լուծման մասին առայժմ չեն էլ մտածում, որովհետև մինչ իրավասու մարմինները զբաղվում են հարցով, ակումբը շարունակում է իր գիշերային աղմուկը սովորական ռիթմով, հետ չեն մնում նաև վերջինիս հաճախորդներն ու հյուրերը:

Իսկ այս առավոտ բնակիչներին նաև անակնկալ էր սպասում: Հերթական անգամ աղմուկից արթնացած քաղաքացիների աչքի առաջ բացվում է փողոցային մերկապարի տեսարանը: Վերջին օրերին աղմուկը տեսախցիկով ֆիքսող քաղաքացիները հարցով զբաղվող ոստիկանության համար արձանագրել են նաև այսօրվա միջադեպը (տեսանյութերը՝ այստեղ, նաև այստեղ):

«Մի քանի անգամ ակումբի տնօրինությանը անօգուտ դիմելուց հետո մենք փորձում ենք խնդիրը լուծել նորմալ իրավապահ քաղաքացիների նման, սակայն դուրս է գալիս, որ մինչ իրավասու մարմիններն ինչ-որ քայլեր են ձեռնարկում, գիշերային աղմուկը արդեն վերածվել է բացօթյա մերկապարի: Այսօր՝ առավոտյան, տեսանյութն ու գործին առնչվող բոլոր նյութերը ուղարկել եմ նաև քաղաքապետի ֆեյսբուքյան էջին անձնական հաղորդագրությամբ, առայժմ արձագանք չկա: Քաղաքացիների ստորագրություններով դիմում-նամակը այսօր ուղարկվել է նաև ՀՀ դատախազություն»,- ասաց Արման Ղարագուլյանը:

Մեկնաբանություններ (8)

նենե
հետո էլ խոսում եք ազգի թասիբից .էս ուր եք հասել ,այ դեբիլագլուխներ
Aram
ha trogh paran inch vat e
Վարդան
Պետք է մեքենայով վառել դրանց բոլորին
AK
անուղեղության ու արժեքների անկման ակնհայտ դրսևորում: Հարգելի հակակից շենքերի բնակիչներին մի լավ խորհուրդ տամ, որը մեր պարագայում աշխատեց: Մենք էլ մի նման անորմալություն ունեինք, երբ մինչև գիշերվա երեքը մեր մահճակալների կողքը դուդուկ էին նվագում ու անճաշակ երգում: Ոչ քաղաքապետարանը օգնեց ոչ էլ տերերի հետ բազմաթիվ հանդիպումները: Հավաքվեցինք որսորդմիության բազմաթիվ անդամ հարևաններով ու պայմանավորված ժամի, երբ սկսում էին նվագել գիշերով, որսորդական հրացաններով կրակում էինք դրանց օբյեկտի տանիքի ու պատուհանների վրա: Մի քանի անգամ ջարդ ու փծուր անելուց հետո հասկացան ու մտան պատերից ներս: երեք տարի կլինի ոչ մի դուդուկ չկա: ինքնակարգավորվող հասարակություն ենք: Այդպես էլ կլինի, եթե համապատասխան իշխանությունները չարձագանքեն
Հեշտիա
Պարել չգիտի ամոթ
karen
El inchi eq boghoqum? Mardiq mi pesh pogh en tsaxsum, wor mtnum en merkapar nayelu! )))))))))
nan
de parza vor normal erevuyt chi ,bayc mer azg@ gjvuma kamac kamac ,daya shat vat, ete sranc stugein kparzver vor kerac xmac chaxoyi shifer@ caka u inqnel chi haskacel te inch e arel , et anchapahas anbaronerinel asum em havaqeq vareq te che hay txamardkanc mec masi krishen arden katuma
varuj
es andzamb bnakvum em ayd hasceum ev vochmi angam barcr erajshtutyun ev axmuk chenq nkatel qani vor andzamb nerka em exel vostikanutyan pahpanutyan ashxatanqnerin voronq vorpes iravapah marmin shat lav en katarum irenc [email protected] hark exac depqum nranq dimum en @ndhanur [email protected] ayd merkapar@ karox e linel bolor poxocnerum ev vayrerum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter