HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Փարավոն Միրզոյանն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի գործով վճռի հրապարակումը հետաձգվեց

Այսօր դատարանը պետք է հրապարակեր Փարավոն Միրզոյանն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի գործով դատական ակտը, սակայն դատավոր Է.Ավետիսյանը հայտարարեց, որ դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը:

Դատարանը պետք է պարզի, թե պատասխանողն արդյոք հերքման տեքստ ստացել է և  արդյոք այն տպագրեl է իր թերթում, թե ոչ: Դատարանը նաև պետք է պարզի թե արդյոք պատասխանողի կողմից արված արտահայտությունները գնահատողական դատողություններ են եղել, թե ոչ: Բայց քանի որ կողմերը նիստին ներկա չէին, Է.Ավետիսյանը դատաքննությունը համարեց ավարտված և գործում առկա նյութերի հիման վրա հեռացավ վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի Սեպտեմբերի 14-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter