HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր քրեական գործ` Հարթաշենի գյուղապետի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով:

Մասնավորապես` 2012թ. սեպտեմբերի 4-ին «Հետք» էլեկտրոնային թերթում հրապարակվել էր հոդված` «Բացահայտվել է Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ» վերնագրով: Ըստ  հոդվածագրի` նշված համայնքի ղեկավար Ա. Ղուկասյանը նույն համայնքի անչափահաս բնակչուհու` Ա. Մ.-ի  հետ, վերջինիս կամքին հակառակ, շանտաժի ենթարկելով, սեռական հարաբերություն է ունեցել, որի արդյունքում ծնված նորածնին Ա. Ղուկասյանի պահանջով Ա. Մ.-ն սպանել է:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ՝ սեպտեմբերի 10-ին տվյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու և բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն իրականացնելու հանձնարարությամբ:

Բացի այդ,  Ա. Ղուկասյանի կողմից նույն համայնքի մեկ այլ անչափահասի` Ա. Պ.-ին բռնաբարելու և նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ներգրավվել է նոր մեղադրող: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մեղադրանքի պաշտպանությանը դատարանում կմասնակցի նաև Վայոց Ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանը:

Միաժամանակ դատարանից պահանջվել են տվյալ քրեական գործով դատաքննության նյութերի պատճեները, իսկ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնից` Ա. Մ.-ի նորածին երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը՝  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցված նոր քրեական գործով համատեղ ընթացք տալու համար:

Բացի այդ՝ հանձնարարվել է գործով նոր ներգրավված դատախազին քրեական գործով հաջորդ դատական նիստին հանդես գալ դատաքննությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309 պրիմ հոդվածով սահմանված կարգով,  երկու ամսով հետաձգելու մասին միջնորդությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանություններ (3)

an
Huri isk du chanchumes et axchkan ?qo pes hinginel kkorcni u chqy ci tarti,inch verabervuma azat xukasyanin na anbarojakani ev pchacaci mekne. shatery khamazaynven inz het iharke nkati unem nranc ovqer chanachum en et anasunin.
anna
na xixch chuni ,naanasune miayn nra nmannernen lktiutyab kzbaxvum ev erexun spanum,unra nmannern el azatutyan mej aprum .da jishteeee
Huri
Anna, mi moraceq, vor inqn el der erexaya exel , shantazhi entarkvac, brnabarvac , kotrvac erexa. En, vor chi taqcrel, inqne xostovanel ir hancanqn arden shat bane asum... erevume, vor lktiyi ek@ che, tanjvum u inqn iren patzhume... petq che makeresoren datel u pitakner kpcnel, mexqe axjik@, dar@ jakatagire iren bazhin @nkel...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter