HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառերի ջարդ՝ Ծաղկաշատի անտառներում (լուսանկարներ)

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղին պատկանող Ծաղկաշատի 5500 հա անտառներից 500 հա-ն վերահսկում է Սանահինի, իսկ 5000 հա անտառային տարածքը՝ Ծաղկաշատի անտառապետությունները: Վերջինս վերահսկում է 4 անտառապահ: «Ծաղկաշատի անտառներում 3 հատատեղ ունենք` 2-ը Սանահինի անտառապետությանն է, 1-ը` Ծաղկաշատի: Ծաղկաշատի անտառներից փայտանյութը արտադրվում է հիմնականում ինքնապատրաստման եղանակով»,- ասաց «Լալվարի  անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետ Արամ Ռամազյանը:

Անտառի ճանապարհների անանցանելիության պատճառով մեզ «Նիվա»-ով չհաջողվեց հասնել հատատեղեր: Գյուղացիներն ասացին, որ միայն բեռնատարով կարող ենք գնալ այնտեղ: Ծաղկաշատի «Տիգրոյի թալա» հանդամաս գնացող ճանապարհին սեպտեմբերի 11-ին հանդիպեցինք թափված մեծ քանակության փայտակույտի, որի մոտ նաև փայտով բեռնված մի բեռնատար էր կանգնած: Ծաղկաշատցի Վարդիշաղ Սահակյանն ասաց, որ արճիսեցի փայտահատներն են փայտը թափել այնտեղ. «Նրանք միշտ անտառից փայտ են հանում, էս քանի օր է՝  փայտահատները չեն երևացել»: Ակնհայտ էր, որ ավագ անտառապետի՝ ինքնապատրաստման եղանակով անտառից փայտ հանելու տեղեկությունը այնքան էլ իրականության հետ չէր առնչվում: Արամ Ռամազյանն ասաց, որ թափված փայտը պատկանում է Սանահինի անտառապետությանը: Սանահինի անտառապետության անտառապետ Արտուշ Ջավախյանն էլ փաստեց, որ իր վերհսկողության տակ գտնվող անտառներից փայտը հանում է ավտոմեքենայով և թափված վայրից վաճառում է:

Ծաղկաշատցիների տների բակերում նույնպես մեծ քանակության փայտ էր թափված: Նրանց տերերից ոչ մեկը փայտի գնման փաստաթուղթ չուներ: Արտուշ Ջավախյանն ասաց, որ տեղյակ չէ այդ փայտից: Ծաղկաշատի անտառապետության անտառապետ Հարություն Ամիրջանյանն էլ ասաց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարի Ն-144-Ա, ՀՀ գյուղատնտեսության նախարարի Ն-227-Ա և ՀՀ բնապահպանության նախարարի Ն-254 –Ա հրամանների համաձայն՝ ոչ արտադրական նպատակներով թույլատրվում է անտառից անվճար 8 խմ թափուկ փայտ տրամադրել անտառամերձ Ծաղկաշատ գյուղի բնակիչներին: Անտառապետը ենթադրում էր, որ հենց արտոնությամբ տրված փայտն է եղել թափված գյուղացիների բակերում: Հարություն Ամիրջանյանը շրջանցեց այն, որ այդ դեպքում նույնպես գյուղացիները պարտավոր էին իրենց ձեռքի տակ ունենալ փայտի օրինականությունը հաստատող փաստաթուղթ:

Գյուղացիների բակերում թափված փայտը թափուկ համարելը մեղք կլիներ: Հարությունը հայտնեց, որ ծաղկաշատցիները տարին բոլոր փայտ են վառում, որի համար յուրաքանչյուր ընտանիք այստեղ տարեկան սպառում է մոտ 30 խմ փայտ: Դժվար է ասել, թե տարվա 10-րդ ամսվա շեմին ծաղկաշատցիները քանիերորդ անգամ էին օգտվում իրենց միանվագ արտոնությունից:

Ծաղկաշատի գյուղապետ Հրաչիկ Պարանյանը մեզ հետ զրուցելիս ասաց, որ գյուղը գազաֆիկացված չէ: Ծաղկաշատցիները լրիվ անտառի հույսին են մնացել: «Ասում են՝ անտառից շատ են անօրինական փայտ տանում, հա՞»,- գյուղամիջում հարցրինք ծաղկաշատցի Ռուբեն Թանդիլյանին: «Ասում են, հա, տերուտիրական չկա, համ էլ տենց ա, էլի, աշխարհի բանը»,- պատասխանեց Ռուբենը: Անօրինական փայտահատումներից առանձնապես տուժած վիճակում էր Ծաղկաշատի «Տիգրոյի թալեն»: Հանդամասում սփռված էին հատված ծառերի հարյուրավոր կոճղեր: «Դրանք հնուց են գալիս»,- ասաց անտառապետ Հարությունը: Գյուղապետ Հրաչիկ Պարանյանն էլ վկայեց, որ «Տիգրոյի թալում» ժամանակին շատ անօրինական անտառահատումներ են եղել:

«Տիգրոյի թալում» սեպտեմբերի 11-ին հանդիպեցինք  դիզվառելիքով այրված և կացնի մի քանի թարմ հարվածով սպանդի ենթարկված, սակայն դեռ կանգուն երիտասարդ մի բոխու:

Անտառապետ Հարությունը տեղյակ էր բոխուց. «Ծաղկաշատի գյուղացիներից են արել»: Այրված բոխին գյուղապետը բացառիկ դեպք համարեց: Ծաղկաշատցի Ռուբեն Թանդիլյանը այրված բոխու մասին ասաց. «Կարող ա և վառած լինեն: Էդ բոխին հեչ: Մի դիրեկտոր Նալբանդյան ունեինք, ասեր՝ բոխին միայն վառելափայտի համար ա: Բոխին, որ տարածվում ա, լավ չի, էլի»:

Ռուբենի կարծիքով՝ անտառը ինչքան կտրում են, էնքան շատանում է: Օրինականությունից անտեղյակ Ռուբեն Թանդիլյանը ծառի նկատմամբ կատարված դաժանությունն արդարացրեց. «Դե հմի, ժողովուրդը խու ցրտահարվիլ չպտի»:

Անտառապետ Հարություն Ամիրջանյանը 2001 թ.-ից է աշխատում Ծաղկաշատի անտառապետության անտառապետ. «Հենց առաջին օրերին նկատել եմ, որ ծաղկաշատցիները ծառերը շրջանագծով խազում են, այսինքն՝ ծառի սնուցումը խանգարում են, որ ծառը չորանա, հետո այն կտրեն: Ես հասել եմ նրան, որ դա դադարեցվել է»: Ավագ անտառապետ Արամ Ռամազյանն էլ ասաց, որ նկատել է, թե ծաղկաշատցիները ծառերի սնուցումը խանգարելու համար նաև կեղևն են ծառից պոկում: Անտառապետները նաև դժգոհեցին. «Անտառը բաց պահեստ է, մինչդեռ անտառապահների աշխատանքային օրը սահմանված է 8 ժամ: Ժամը 17:00-ից անտառապահները տուն են գնում, շաբաթ և կիրակի օրերին էլ նրանք չեն աշխատում»: Ըստ Արամ Ռամազյանի՝ անտառապահները ցածր աշխատավարձ են ստանում ` 45-50 հազար դրամ, նրանք նույնիսկ զենք չունեն:

Անտառապահների չկանոնակարգված աշխատանքից դժգոհեց նաև անտառապետ Արտուշ Ջավախյանը. «Սահմանված է 8-ժամյա աշխատանքային օր, բայց պահանջում են շուրջօրյա աշխատանք»: «Մեր հաշվարկներով 1 հա անտառը 20 միլիարդ դրամի հարստություն է պարունակում, մինչդեռ դրանց պատշաճ վերահսկողություն պետության կողմից չի ապահովվում»,- ասաց ավագ անտառապետ Ռամազյանը: Անտառի պատասխանատուների՝ «Հետքի» հետ զրույցից կարելի էր ենթադրել, որ Ծաղկաշատի անվերահսկելի անտառներից ցանկացած փայտահատ, այդ թվում՝ նաև ծաղկաշատցիները, անարգել կարող են անօրինական փայտ տեղափոխել: Այդուհանդերձ, Հարություն Ամիրջանյանն ասաց, որ անտառափայտի մթերման իր անտառապետության տարեկան պլանը կազմում է 800 խմ խտացված փայտ, որի 70 տոկոսը արդեն մթերել է: Նա ասաց, որ արդեն իրացրել է նաև պլանով նախատեսված 40 խմ շինափայտը:

Անտառապետ Արտուշ Ջավախյանն էլ հայտնեց, որ փայտի մթերման իր տարեկան պլանը Ծաղկաշատի անտառներից կազմում է 400 խմ խտացված փայտ: «Պլանից քիչ է մնացել»,- ասաց նա: Անտառապետ Ջավախյանը պլանով նախատեսված 35 խմ շինափայտի իրացումը դեռևս չէր կատարել: Ծաղկաշատում անօրինական ծառահատումների վրա աչք է փակվում:

Հ.Գ. Իսկ այս գերանները «Հետքը» լուսանկարել է օգոստոսի 11-ին:

Հատված միանգամայն առողջ ու հաստաբուն ծառի գերանները թափված են Ծաղկաշատ գյուղին հարակից «Տիգրոյի թալա» հանդամասում՝ «Մաուգլի» հանգստյան գոտու մուտքի մոտ: Մի քանի հոգի գերանները բարձում էին բեռնատարի մեջ:

«Մաուգլի» հանգստյան գոտու տնօրենը, ով ներկայացավ որպես Արման, ասաց, թե իբր այս գերանները Թեղուտի հատված ծառերն են, և թե իբր գնվել են 1 խմ-ն 11 հազ. դրամով: Սա ասելուց հետո Արմանը նույնիսկ հավելեց, թե պետությունը ստուգումներ է անում, որ ծառահատում չլինի, և ո՞վ է գժվել ապօրինի ծառ կտրի:

Մեկնաբանություններ (3)

gohar
apsos
BNAGET
HARGELI TIKIN PAREMUZYAN. NAX HAYTNUM EM IM XORIN YERAXTAGITUTYUN@, IM HAYRENI LORVA ASHXARHI, ARAVEL YEVS BNUTYAN AYN KUSAKAN MASERI PASHTPANUTYANPORCI, YEV MMER ORERUM SHAT DJVARIN MO GORC@NTACI` LORECINERIN YEV NRANC XNDIRNERIN ANDRADARNALU HAMAR: SAKAYN CHEM KAROX ANTARBER ANCNEL VERONSHYAL HODVACI, YEV NRA URCHACVACBOVANDAKUTYAN KOXQOV: MINCH IM MEKNABANUTYANN ANCNEL@, UZUM EM NSHEL, VOR INQS BNAKVUM EM YEREVANUM, SAKAYN QAJATEXYAK EM TE' LORVA ASHXARHI ANCUDARCIN, YEV TEBNASHXARHIN HASCVOX VNASNERIN U DRANC CAVALNERIN,U YERB KARDACI DZER HODVAC@, MIANGAMIC ACHQIS ARAJ HAYTNVEC SARERN U ZOLAVOR ZEBRI NMANVOX HANDAMASER@, VORTEX VOCH MI TIZ HOX KAM ANTAR CHI MNACEL, VOR HANQAPORNERI DZERQN U QARUQAND ANOX,ISKAKAN AVERAKNERI VERACOX CANR TEXNIKAN DIPAC CHLINEN; IM XORHURD@ DZEZ. HANGIST TOXEQ, LORECINERI ASAC > APROX U HALAL QRTINQOV ASHXATOX CAXKASHATCINERIN, YETE IROQ UZUM EQ PAYQAREL KAM JOXOVRDIN OGUT TAL, VOCH TE AMEN @NTANIQIN HASNOX PAYABAJIN VARELAPAYTIC BOGHOQEQ, AYL PORCEQ JOXOVRDI XOSQ@ LSELI DARCNEL,YEV INCH-VOR CHAPOV OJANDAKEL GAZAFIKACMAN XNDRIN, ISK ANTARNERN ANTER CHEN(INCHPES DUQ EQ MEJBERE), MARDIK HSKUM EN OR U GISHER ASHXATELOV: HARGELI TIKIN PAREMUZYAN,XOSQS AVARTELOV CANKANUM EM BARCRADZAYNEL AYN HEKTARAVOR ANTARNERI U AROXJ CARERI MASIN,VORONQ AMEN JAM KTRVUM KAM TAXVUM EN HOXI TAKTEXUTI ANTARNERUM, PAYQAREQ TEXUTI ANTARNERI VOCH TE CAXKASHATCINERI MI QANI XORANARD METR DZMERVA VARELAPAYTI DEM, AYN INCH KATARVUM E TEXUTUM ANTUYLATRELI YEV ANMARDKAYIN E, ISK DUQ EKEL ANTARAPETERI 800 KAM 400 XORANARD METRIN EQ ANDRADARNUM, ED MI TARVA PLAN@ TEXUTUM MI AMSUMA KTRVUM....
bnaser
et harutyun amirjanyan kochvacn aranc car ktrelu iran el vonc kara mart zga?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter