HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Եթե ես մարմնավաճառ եմ, ընկերուհիս մարմնավաճառ է, ընչի՞ բդի Հ.-ին տանեին Թուրքիա դայակության»-2

Թուրքիայի Տրապիզոն քաղաքի «Իշիկ» հյուրանոցում 4 ամիս գյումրեցի Հ. Մ.-ին սեռական թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով քրեական գործ հարուցելիս որպես տուժող ներգրավվել էր նաեւ երկրորդ անձը: Գյումրեցի Վարդուհի Ս.-ն, ով այդ ընթացքում եւս գտնվել էր Թուրքիայի Տրապիզոն քաղաքում եւ զբաղվել մարմնավաճառությամբ, նախ ճանաչվել էր որպես տուժող: Հետաքննության ընթացքում, հավաքված նյութերի հիմնավորմամբ հետագայում գործով տուժող ճանաչվել էր միայն Հ. Մ.-ն, իսկ Վարդուհի Ս.-ն ներգրավվել էր որպես վկա: 

Դատարանում գործով վկա Վարդուհի Ս.-ն պատմեց, որ ինքը Գյումրիում եւս զբաղվել է մարմնավաճառությամբ: Ամբաստանյալ Նարինե Մ.-ին շատ լավ է ճանաչում` իր 12 տարվա ընկերուհին է: Ամբաստանյալ Սուսաննա Մ.-ի հետ ծանոթացել է Թուրքիայում 2010թ.-ին, երբ ինքն ու Նարինեն գնացել էին մարմնավաճառությամբ գումար աշխատելու:

«Ես եմ Նարինեին խնդրել, օր ընձի տանի Թուրքիա, ճամբեն սորվցնե փող աշխատելու, հեչ մարդ ընձի չի ստիպել, ես իմ կամքով եմ գնացել, հիվանդ երեխա կպահեմ»,-հայտարարեց վկան:

2010թ.-ին Վարդուհին եւ Նարինեն նախնական պայմանավորվածության համաձայն պիտի գնային Թուրքիայի Կոնիա քաղաք, սակայն վերջին պահին Սուսաննան նրանց զգուշացրել է այնտեղ չմեկնել, քանի որ գործերը վատ են, ոստիկանները ուժեղացրել են հսկողությունը: Սուսաննայի հանձնարարականով աղջիկները մեկնել են Անկարա ու հանդիպել թուրք Սաֆարի հետ: Չորս օր մարմանավաճառությամբ են զբաղվել մեքենայի մեջ կամ բնության գրկում, ամայի վայրերում: Սաֆարը Նարինեին եւ Վարդուհուն ասել է, թե հավաքված գումարը ուղարկել է Սուսաննային, սակայն այդ տեղեկությունը հետագայում հերքվել է: Սուսաննան տեղեկացրել է աղջիկներին, որ Սաֆարն իրեն գումար չի ուղարկել:

Երբ աղջիկները Սաֆարից պահանջել են իրենց աշխատած գումարը, վերջինս այնպես է կազմակերպել, որ ոստիկանները նրանց հայտնաբերեն եւ վտարեն երկրից: Դատավորի հարցին, թե որքան գումար էր աշխատել Վարդուհին 4 օրում, վկան սկզբում դժվարացավ պատասխանել. «Դե երեւի 2000 դոլար: Ամեն մեկս մի էդքան աշխատած կայինք, որ Սաֆարը մեզ չտվեց: Ես իմ մոտ պահած ունեի որոշակի գումար, որ կլիենտները անձամբ ինձ էին տվել, էդ գումարով ենք ես ու Նարինեն Հայաստան էկել»:

«Իսկ դուք համոզված էիք, որ Սաֆարն իրոք ձեր աշխատածը չէր ուղարկել Սուսաննային»,-հարցրեց դատավոր Է. Մանուկյանը:

«Հա, վստահ ենք, որովհետեւ Սաֆարը սկզբում ավտո չուներ, կվարձեր, բայց 3-րդ օրն արդեն առել էր ու կմտածեմ, օր հենց մեր փողերով»,-պատասխանեց վկան:

Վկա Վարդուհի Ս.-ն տուժող Հ. Մ.-ի հետ ծանոթացել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում: Վկան պատմեց, որ տուժողին տեսել է Սուսաննայի վարձած տանը, որտեղ նա սկզբում բնակվում էր: Հ.Մ.-ն իր անունով չէր հանդես գալիս, այլ Կարինե անունով: Վկան բացատրեց, որ հայկական դժվարահունչ անունները հայ կանայք շատ հաճախ փոխում են, որ թուրք հաճախորդների համար առավել մատչելի լինի: «Իսկ ով էր կազմակերպում ձեր հանդիպումները կլիենտների հետ»,-հարցրեց դատավորը: «Մենք…ընդեղ ամեն մեկս մեր վարձած սենյակն ունեինք, բայց մենք կերթայինք հյուրանոցները, դռները կծեծեինք, կառաջարկեինք: Հետո ընդեղ մենակ մենք չէինք, ռուսներ էլ կային, երկար տարիների աշխատող հայեր էլ կային»:

Ինչ վերաբերում է Սուսաննայից հագուստներ գնելուն, ապա վկան եւս օգտվել է այդ ծառայությունից, սակայն շատ քիչ հագուստ է վերցրել, մնացածն, ինչ իրեն պետք է եղել, գնել է խանութներից: Վարդուհին Տրապիզոնում ընդամենը մեկ ամիս է մնացել եւ սեպտեմբերին Նարինեի հետ վերադարձել Գյումրի: Նրանք տուժող Հ.Մ.-ի մորն են հանձնել աղջկա ուղարկած մի քանի պարկ հագուստը եւ արբանյակային ալեհավաքը: Ինքն անձամբ 20 դոլար է տվել Հ.-ի մորը` գործով վկա ներգրավված Գայանե Մ.-ին:

Վարդուհին դատարանում պնդեց, որ տուժողը իմացել է, թե ինչով պիտի զբաղվի Թուրքիայում: Հ.Մ.-ն վկային պատմել էր, որ եղել է Դուբայում եւ զբաղվել մարմնավաճառությամբ: «Դուք ինչ է, այնտեղ իրար հետ եք մեկնել»,-հարցրեց դատավորը: «Չէ, ուղղակի ինքն օր կպատմեր, ես իրա պատմածից ճանաչեցի էն կնոջն, ում մոտը Հ.-ն եղել էր: Դե ես ինքս 7 ամիս մնացել եմ Դուբայում, մարմնավաճառությամբ եմ զբաղել»: Քանի որ վկայի դատարանում տված ցուցմունքները տարբերվում էին նախաքննական ցուցմունքներից, դատավորին եւ մեղադրողին հետաքրքրեց, թե ինչն է պատճառը նման դիրքորոշման: «Դուք ձեր ձեռքով լրիվ այլ բան եք գրել, հիմա այլ բան եք ասում»,-նկատեց դատավորը:

«Էն վախտ ըսին, օր ըդպես է պետք գրել, գրել եմ: Հմի ինչ օր ըսել եմ, էդ է ճիշտը: Մեր ձեռքից հեչ մարդ անձնագիր չի վերցրել, մենք էլ իմացել ենք ուր կերթանք ու ինչի համար: Հ.-ն չէր ուզե, օր իրա մերն իմանա, ըդուր համար էլ մեզի խնդրել էր, օր չըսենք»:

Գործով դատակոչված մյուս վկան` Անահիտ Հ.-ն տուժողի հետ ծանոթացել է հեռախոսով: «Հ.-ն իմ համարս տեսել էր սիրածի հեռախոսի մեջ ու զանգել էր ընձի, կհարցըներ, թե ուրդից գիտենք իրար: Մենք էդ օրը լավ կռվել ենք, ինքն ընձի է անպատվել, ես իրան: Հեռախոսն անջատելուց 2 ժամ հետո զանգեց ներողություն խնդրեց, հետո էլ, թե իմացել եմ Թուրքիա կերթաս, կարող է ընձի էլ հետդ տանիս: Ես էլ ըսի, թե «դեպորտ» ունիմ, բայց ընկերուհիս կերթա, կրնամ իրա հետ ծանոթացնեմ»,-պատմեց Անահիտ Հ.-ն:

Վկան ասաց, որ վատ է ճանաչում տուժողին: Նրա Թուրքիա գտնվելու ընթացքում ինքն Հայաստանում է եղել: Նարինեից է իմացել, որ տուժողը մեկնելու է Տրապիզոն: Ինքը ընկերուհուն խորհուրդ է տվել չտանել Հ.-ին, «գլխացավանքի մեջ չընկնելու համար»: Վկան ներկա է եղել Նարինեի եւ Հ.-ի խոսակցությանը: Տուժողն ամբաստանյալ Նարինե Մ.-ին խնդրել է իրեն տանել Թուրքիա` այնտեղ մարմնավաճառությամբ գումար աշխատելու նպատակով ու խնդրել է, որ իրեն «տեր կանգնի»: Նարինեն Հ.-ին առաջարկել է գրավոր հաստատել իր մտադրությունը, որ ինքը Թուրքիա է գնում իր կամքով: Անահիտը պնդեց, որ Հ.-ն ի սկզբանե իմացել է, թե ինչով է զբաղվելու Թուրքիայում:

«Շնորհքով աղջիկն, եթե շնորհքով գործ գուզե, թող թերթը վերցնե իրա համար գործ գտնի, ինչ գործ ունի մեզի հետ: Ես հըլը չեմ տեսել, օր նամուսով աղջիկը գա իմ տուն, ըսե` ընձի տար Թուրքիա»,-նկատեց վկան:

Անահիտն արդեն 10 տարի է` զբաղվում է մարմնավաճառությամբ, որից 3 տարին Թուրքիայում: «Ըդիկ սուտ է, թե Հ.-ին Նարինեն առաջարկել է Թուրքիայում դայակություն էնել: Եթե ես մարմնավաճառ եմ, ընկերուհիս մարմնավաճառ է, ընչի բդի Հ.-ին տանեին Թուրքիա դայակության: Մենք երեխա պահելու համար չենք էրթա Թուրքիա: Սաղն էլ գիտեն մենք ինչի համար կերթանք»,-խոսքն ամփոփեց Անահիտ Հ.-ն:

Մեկնաբանություններ (8)

ANNA
nare-in nar jan mi hamemadi eli anbaroyakan marmnavajarn u paroyakan kopekner vastgox@ xndrum em.mart sovac gmerne vochh el turqi $
K.A.E
Nman orinak knoj@, ov hpartutyamb kangnum asuma,vor marmnava4ara el in4 ases?hivand erexa pahelu hamar urish gorcerel ka,vonc vor sheshtecin' tert@ vercni gorc man ga. To dranq srbutyun unen?Meka dranc,vor stex lav gorcel arajarken 4en anelu' sovoren et kyanqin.Et vo4 u pu4 exac turqer@ verjum piti dranc varen.Aranqum dranc anuni tak,tujumen iroq XABVACNER@......
KARLSON
Mi havelum jevs.......Ete qo erkrum qez het varvum en inchpes Turqi, miguce nax@ntreli e Turqi erkrir@, vortex qez het kvarven inchpes MARMNAVACHARI, vorin der gnahatum en inch vor dzevov...Te che ajnpes e stacvum, vor mer daravor tshnamin mez aveli tank e gnahatum, qan te mer sepakan erkri karavrutjun@, vorin menq enq mer KOTRVAC DZERQOV STEXCEL....
nare
Եթե մարդիկ աշխատանք ունենան, կարողանան ընտանիք պահել, նախ չեն վերածվի մարմնավաճառի: Մեր հարազատ Կառավաությունը իր սեփական ժողովրդին ճորտի տեղ է բանեցնում: Իհարկե պախարակելի է, որ մեր կանայք ծախվում են թուքրեին, բայց հլա նայեք ինչչչչչ գնոոո~վ...փաստորեն այս կնոջ ասելով, իրենք 4 օրում 2000 դոլար են աշխատել, ամեն մեկը: Իհարկե կգնան, աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրիում հաստատ կոպեկներ են աշխատելու: Միայն մի բան կասեմ...մեղավորը մեր պետությունն է ու նրա մոտեցումները սեփական քաղաքացիների նկատմամբ: Խանութում 8-10 ժամ աշխատող վաճառողուհին ամիսը 40 հազար դրամ փող է ստանում....դե համեմատեք....
***********
VAY AMOT DZEZ ,DUK HAY KOCHVELU IRAVUNK UNEK ,ETE ET PASHTON UNEIK,ET HAY TXERKIN INCHER EXEL , VOR ET TURKI VASTAKNERIN MER VRA CICAXACNUM EK ,TO HALALA ET TURKIN VOR DZER POX@ CHI TVEL, @NENCEL GLUXA GOVUM , KARCES TE MOLORAKA HAYTNABEREL, DRANC HARCAKNELUC HETO DATARAN@ AXTAHANELA PETG, TU DZER NAMUSIN.
AK
Ժողովուրդ, սրանք մեղք չունեն, կառավարության որոշ աշխատակիցների պիտի սրանց տեղը ուղարկեին թուրքիա մարմնավաճառության, քանի որ հայաստանում, միևնույննա իրենք մարմնավաճառությամբ են զբաղված: Դրանց թվումա, որ նկարած թվերով երկրի վիճակը կլավանա: Կարծում եք լավ օրից են աղջիկները դարձել մարմնավաճառ????? Պատճառին նայեք և ոչ թե հետևանքին: Կառավարություն ունենք աշխարհը չունի: Ինչ գույն ասես կա մեջը..................
Alla
Երեխա պահելու համար ուրիշ աշխատանք չկ՞ա, գնում եք Թուրքիա, գոնե դայակություն արեք, երեխա ու ծեր խնամեք ձեր փողն աշխատեք բերեք ձեր երեխեքին պահեք, ին՞չ եք գնում ձեզ ծախում, էն էլ ու՞մ այ պոռնիկներ թուրք լամուկներին,թքեմ ձեր երեսին, թե դուք երես ունեք....
********
ES INCH ,XABARA ,VOR MER HAYRENAKICNER@, ES TEMAYOV CHEN MEKNABANUM ,ES PATMUTYAN PES ZARMANALIYA.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter