Գողություն «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունում
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը հայտնում է, որ անցած շաբաթվա ընթացքում ընկերությունից գողացվել է ստորգետնյա հանքի խոշոր հորատամեքենայի մուրճը:
«Մենք խստագույնս դատապարտում ենք «Դինո Գոլդ»-ում տեղի ունեցող սարքավորումների և գույքի շարունակական բնութ կրող գողությունները, քանի որ դրանք իրենց ազդեցությունն են ունենում ոչ միայն մեր աշխատակիցների և անվտանգ արտադրության վրա, այլ նաև մեծապես ազդում են համայնքի և «Դինո Գոլդ»-ի ղեկավարության կողմից ապագայում ընդունվելիք որոշումների վրա: Այս սարքավորումը բավականին թանկարժեք է: Եթե որևէ մեկը սույն գողության վերաբերյալ ունի որևէ տեղեկություն կամ կարող է աջակցել ԴԳՄՔ-ի ղեկավարությանը` գտնելու վերոնշյալ մուրճը, ապա խնդրում ենք անհապաղ կապ հաստատել մեզ հետ»,- հայտնում է ընկերությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել