HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշավ Ջավախքում` ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի

Երեկ Ջավախքի Զորի Զորյանի անվան երիտասարդական միությունը նախաձեռնել է արշավ` ի հիշատակ հայ բանակի սպա Գուրգեն Մարգարյանի, ով 2004թ. քնած ժամանակ կացնահարվել էր Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից:

Արշավը մեկնարկել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի այցելությամբ, որտեղ երիտասարդները մեկական մոմ են վառել Գուրգեն Մարգարյանի հիշատակին: «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները ուղեւորվել են Ախալքալաքի շրջանի Վարեւան գյուղ` Արցախյան ազատամարտում զոհված, ծնունդով վարեւանցի Պետրոս Աբաջանի շիրիմին: Վերջինիս հուշակոթողի մոտ պատմեցին հերոսի անցած ուղին ու նրա կենսագրությունը:

Երիտասարդները շարժվեցին դեպի Օրջա գյուղի մոտակայքում գտնվող հնամյա վանք, որը ժողովրդի կողմից անվանվում է Կիրիր վանք:

Կիրիր վանքին ծանոթանալով` նրա մոտակայքում զբոսնելուց ու հանգստանալուց հետո երիտասարդները ծանոթացան Գուրգեն Մարգարյանի կենսագրությանը, ինչպես նաեւ նրա ընկերների հուշերին, որոնք պատմում էին Գուրգենի մասին:

Մանրամասնորեն ծանոթանալով Գուրգեն Մարգարյանի կենսագրությանը` երիտասարդները քննարկեցին տեղի ունեցածը, որի համընդանուր կարծիքը մեկն էր՝ թուրքերը երբեք չեն փոխվի, իսկ կատարվածը մեծ հավանականությամբ Ադրբեջանի պետական պատվերով է տեղի ունեցել: 

Ինչպես տեղեկացնում է «Ախալցխայի վերածնունդ» կայքը, Արշավին մասնակցում էր մոտ քառասուն երիտասարդ Ջավախքի բոլոր շրջաններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter