HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ավարտվեց «Հայաստանն առանց աղբի» բնապահպանական ակցիան. հավաքվել է շուրջ 600 մետր խորհանարդ աղբ

«Մենք աղբահանությամբ չենք զբաղվում, դրա համար կա պետական հատուկ կազմակերպություն.  «Մենք կարող ենք դա» շարժումը կամավորական նախաձեռնություն է, այն գործում է «Մենք կարո՛ղ ենք, աշխարհ» ( Let’s Do It! World) համաշխարհային շարժման շրջանակներում, որն իր հերթին ամբողջ աշխարհում մարտի 24-ից սեպտեմբերի 25-ը իրականացնում է շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի երիտասարդ կենսաբաններ» ասոցացիայի նախագահ Արսեն Գասպարյանը:

Հայաստանում շրջական միջավայրը մաքուր պահելու մշակույթը զարգացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին շուրջ 2600 կամավորներ մասնակցել են «Հայաստանն առանց աղբի» բնապահպանական ակցիային:

Մաքրման աշխատանքներին իրենց մասնակցությունն ու նյութական օժանդակությունն են ցուցաբերել շուրջ 50 կազմակերպություններ իրենց 400 աշխատակիցներով, Երևանի քաղաքապետարանը, բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, ԱՄՆ-ի, Ղազախստանի, Թուրքմենիայի դեսպանատները, 10 դպրոց և բազմաթիվ կամավորներ: Հավաքվել և տեսակավորվել է շուրջ 600 խմ աղբ դպրոցների բակերից, պատմամշակութային օջախների հարակից տարածքներից, բնության գրկից, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներից:

 «Մենք կարող ենք դա» շարժումը նախաձեռնում է նաև դպրոցների մոտ տեղադրել տեսակավորման աղբարկղներ:

Մեկնաբանություններ (1)

Tlkatintsi
«Մենք կարող ենք դա» This is an incorrect translation of Let's Do It.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter