HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորի գյուղի դպրոցում նորից տնօրեն չընտրվեց

Դեռ 2011թ.-ի դեկտեմբերի 20-ին մեկնարկած Լոռու մարզի Աքորի համայնքի դպրոցի տնօրենի ընտրությունը սեպտեմբերի 19-ին նույնպես իր հանգուցալուծումը չստացավ: Հիշեցնենք, որ Աքորու դպրոցի տնօրենի նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին կայացած ընտրությանը  մասնակցելու հայտ էին ներկայացրել Ալավերդի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Մուսայելյանը և Աքորի համայնքի բնակիչ, Ալավերդու արհեստագործական ուսումնարանի ֆիզղեկ Արմեն Նիազյանը:

Դպրոցի կառավարման խորհրդի առաջին ընտրությունների արդյունքներով  Անահիտ Մուսայելյանը ստացել էր կառավարման խորհրդի անդամների 5 ձայն, իսկ Արմեն Նիազյանը`3:  Կառավարման խորհրդի քարտուղար Սեդա Թոմոյանը, խորհրդի անդամներ Վեներա Նիազյանը, Անահիտ Թաթոյանը ինչպես նաև դպրոցի մանկավարժական կոլեկտիվ 36 անդամները հայտարարեցին, որ  տնօրենի ընտրությունների ընթացքում դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, Աքորու գյուղապետ Կամո Սիմոնյանի կողմից կատարվել է մեկ քվեաթերթիկի կեղծում` ի օգուտ տնօրենի թեկնածու Անահիտ Մուսայելյանի:

Ի նշան բողոքի՝ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի կողմից մոտ մեկ ամիս դադարեցվեցին ուսումնական պարապմունքները: Այն վերսկսվեց Անահիտ Մուսայելյանի կողմից Լոռու մարզպետին հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո:  

Անցած ժամանակաշրջանում  դպրոցի կառավարման խորհրդի 5 անդամներ Լոռու մարզպետին ներկայացրել են հրաժարականի դիմում:  Կառավարման խորհուրդը համալրվել է նոր 5 անդամներով: Սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Կամո Սիմոնյանը չի ընտրվել  գյուղապետ:  Կառավարման խորհրդի որոշմամբ կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել դպրոցի մաթեմատիկայի ուսւոցչուհի Նելլի Թամազյանը:

Աքորու դպրոցի գործադիր տնօրենի նոր մրցույթը նշանակվել էր սեպտեմբերի 12-ին: Սակայն քվորում չապահովելու պատճառով նշանակված այս նիստը չի կայացել: Օրենքով սահմանված կարգով ընտրության օր է նշանակվել 5 աշխատանքային օր հետո՝սեպտեմբերի 19-ը:  

Դպրոցի տնօրենի ընտրությունը Աքորիում ընթացավ խաղաղ մթնոլորտում և երկու քվեարկությամբ: Ընտրությանը մասնակցելու համար դպրոցի կառավարման խորհրդին հայտ էին ներկայացրել  կրկին Արմեն Նիազյանը և դպրոցի նախիկ զինղեկ Կիմիկ Պետրոսյանը:  Ընտրությանը մասնակցեցին  կառավարման խորհրդի բոլոր 8 անդամները: Սահմանված կարգի համաձայն՝ մրցույթին մասնակցող տնօրենի թեկնածուները ներկայացրեցին դպրոցի զարգացման իրենց ծրագրերը, ապա պատասխանեցին խորհրդի անդամների կողմից առաջադրված հարցերին, որից հետո տեղի ունեցավ թեկնածուների ընտրություն` խորհրդի անդամների փակ գաղտնի քվերակություն: 

Ընտրության ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ քվեարկության արդյունքներով   տնօրենի թեկնածուներ Արմեն Նիազյանը  և Կիմիկ Պետրոսյանը  ստացան հավասար` 4-ական քվեներ: Ընտրության օրինականության մասին  «Հետքը» հարցեր ուղղեց կառավարման խորհրդի մի քանի անդամների: Լիանա  Նիազյանի կարծիքով՝ ընտրությունը անցել է օրինականության սահմաններում. «Թեկնածուները հավասար ձայներ ստացան: Գնում ենք նոր ընտրության, որը տեղի կունենա առաջիկա եռամսյա ժամկետում: Նոր ընտրությունների ընթացքում, ըստ գործող օրենքի, կարող են դպրոցի գործադիր տնօրենի ընտրության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնել նաև նոր թեկնածուներ»,- ասաց խորհրդի անդամը:

Լիանա Նիազյանը դժվարացավ իր գնահատականը տալ թեկնածուների ներկայացրած ծրագրերին. «Գործի մեջ պետք է երևա խոսքի արժանահավատությունը: Թեկնածու Կիմիկ Պետրոսյանը ավելի շատ կանգ առավ իր կենսագրության, քան դպրոցի խնդիրների վրա: Ժամանակը սեղմ էր, թեկնածուները հակիրճ խոսեցին»,- ասաց Լիանան:  

Վերջինս իր դժգոհությունը հայտնեց  գյուղապետ Կամո Սիմոնյանի կնոջ` Գրետա Մկրտչյանի խորհրդի կազմում մնալու հետ կապված. «Նա անօրինական է ընտրվել կառավարման խորհրդի կազմում: Սակայն մենք չկարողացանք հասնել նրան, որ Գրետա Մկրտչյանի դեպքում օրենքը գործի»,- ասաց Լիանան:

Կառավարման խորհրդի անդամներ  Արարատ Դալլաքյանը, Վեներա Նիազյանը,  Խորեն Փնջոյանը, Կարինե Մելիքսեթյանը և Անահիտ Գորգինյանը նույնպես ընտրությունը համարեցին օրինական: «Եռամսյա ժամկետում Լոռու մարզպետի կողմից կհայտարավի Աքորիի դպրոցի գործադիր տնօրենի նոր ընտրություն»,- ասաց Կարինե Մելիքսեթյանը: Թեկնածու Արմեն Նիազյանը  դպրոցի զարգացման իր ծրագրի հետ կապված «Հետքին» ասաց, որ  դպրոցի կառավարման ընթացքում հենվելու է դպրոցի փորառու ուսուցիչների աշխատանքնային հմտությունների վրա, կարևորեց երեխաների համակարգչային գիտելիքներ զարգացումը:  Տնօրենի թեկնածու Կիմիկ Պետրոսյանը անիմաստ համարեց այլևս խոսել իր ծրագրերի մասին:  ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Աիդա Խաչատրյանի կարծիքով՝ ընտրությունը անցել է ըստ կանոնակարգի. «Իմ կարծիքով՝ երկու հավակնորդներն էլ արժանի էին տնօրեն ընտրվելու»: Դպրոցի ուսմասվար Սեդա Խլոպուզյանը «Հետքին» հայտնեց, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սիլվա Սիմոնյանը և ուսուցիչ Արարատ Դալլաքյանը օգոստոս ամսին մասնակցել են դպրոցի տնօրենների հավատարմագրման դասընթացներին և հոկտեմբեր ամսվա ընթացքում հավատարմագիր ստանալու համար  հանձնելու են քննություններ. «Արարատ Դալլաքյանին չեմ կարող ասել, սակայն  վստահաբար կարող եմ ասել, որ տնօրենի պաշտոնակատար Սիլվա Սիմոնյանը մասնակցելու է  դպրոցի գլխավոր տնօրենի նոր մրցույթին»,- ասաց դպրոցի ուսմասվարը:

Աքորիում առաջիկայում սպասվում է դպրոցի տնօրենի պաշտոնի նոր մրցապայքար:  

Մեկնաբանություններ (6)

xxxxx
Himi haskacaq, te inchu er xlopuzyany maty tap tali, te es Anahit Musajeljani het chem ashxati/ Nran enpisi mard er petq, vor ter u tirakany inqy lini.
naxkin aqoreci
Խլոպուզյանը տարիներ առաջ իրա տղայի զինվորական գործը այնպես էր անհայտացրել, որ նրան ոչ միայն բանակ չտարան, այլ նրա անունը չէր էլ հիշվում զինկոմիսարիատում; Խլոպուզյանը ամեն ինչ կարա անի; Սիլվան էլ թույլ չի, ուսուցչանոցում հարձակվել էր Անահիտ Խլոպուզյանի վրա, որ ծեծի, Շուրան ու Ֆլորան մի կերպ հետ էին քաշել; Ու հիմա էտպիսի մեկին կարող ա գլխավոր, Խլոպուզի ասած, տնօրեն դնեն; Խեղճ դպրոց, խեղճ Աքորի;
աքորվեցի
Նախկին ջան քեզ ինչ կա, մենք մտածենք, որ երեխեքը ամեն օր գալիս են ասում ընկեր սիլվա սիմոնըանն էսօր էլ չպարապեց եկեղեցու պատմութըունը; ատիկ արթուրն էլ ֆիզկուլտուրան թե վերջի _ժամ ա, տուն ա ուղարկում, թե միջի ժամ ա, երեխանցը դահլիճն ա անում, ինքը իրա հանգստի սենյակը մտնում; մենք էլ թե ձեն հանենք, երեխեքին կնեղեն; ամեն ինչ իրանցն ա;
ASR
Էս գյուղն էլ իրանց դպրոցը արդեն միջազգային հարց սարքեցի, տեսեք-տեսեք...
Yes em
Pahoooooooooo...Aqoru dprocum GLXAVOR tnoreni mrcuyt el ka...Ay qez baaan!!!
aqoreci
de qani vor xlopuzjann u eli mi qanisy tnoren en, mnum e glxavori harcy.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter