ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Սահակաշվիլին` մարդասպան». Վրաստանում բողոքի մեծ ալիք է բարձրացել



Արդեն երկու օր է, ինչ մի քանի հազար վրացի երիտասարդներ փակել են Թբիլիսիի երկու հիմնական պողոտաները` Ռուսթավելի եւ Պեկինին: Բողոքի մեծ ալիքը բարձրացել էր երեքշաբթի երեկոյան` ընդդիմադիր հեռուստաալիքներով հեռարձակված աղմկալի տեսանյութից հետո, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են Գլդանիի համար 8-րդ բանտի բանտապահները հերթով ծեծում եւ բռնաբարում անչափահաս բանտարկյալներին: 

Ինչպես նշում են ցույցի մասնակից մի շարք իրավապաշտպաններ` սեռական չարաշահումներն ու ճնշումները վրացական բանտերում արդեն մի քանի տարի է, ինչ շարունակվում են: Երիտասարդ ցուցարարները դրանում մեղադրում են նախագահ Սահակաշվիլիին` անվանելով նրան դիկտատոր եւ մարդասպան: Տեսանյութի հեռարձակումից հետո Միխեիլ Սահակաշվիլին հանդես է եկել պաշտոնական ելույթով, որտեղ նշել է, թե բոլոր մեղավորները պատժվելու են եւ «զրոյական հանդուրժողականություն» է ցուցաբերվելու յուրաքանչյուր իրավախախտման դեպքում:  

«Սահակաշվիլին մարդասպան է, մենք պահանջում ենք, որ նա լքի Վրաստանը»,- մեզ հետ զրույցում նշում էին ուսանող ցուցարարները: Ի դեպ` նրանցից շատերը կրում էին ընդդիմադիր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու նախընտրական վերնաշապիկները, ինչը առիթ է տալիս ենթադրելու, որ աղմկալի տեսանյութի տարածումն ու հեռարձակումը անմիջականորեն կապված է Վրաստանում հոկտեմբերի մեկին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, որտեղ Իվանիշվիլին ներկայիս նախագահի ամենաուժեղ մրցակիցն է:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լուսվա10:11 - 21 սեպտեմբերի, 2012
Հայաստանը չի կարող ետ մնալ Վրաստանից, հնարավոր է նաև՝ հասել ու անցել է առաջ։ Այդ ժողովուրդն է ետ մնացել ոչ միասնական պայքար մղելու իր անկարողությամբ։ Գերանը չի կոտրվի, արդեն գյուղ չունենք, կազատվեն նաև քաղաքից։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ