HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բանակի դրական կողմերը չեն երևում մեծ արձագանք գտնող բացասական երևույթների ֆոնին. Կոմանդոս

«Մեր բանակի վիճակը անկախության 21 տարիների ընթացքում բավականին լավացել է, այն շատ դրական կողմեր ունի, որոնք, սակայն, չեն երևում հասարակության շրջանում մեծ արձագանք գտնող բացասական երևույթների ֆոնի վրա»,- անկախության 21-ամյակի նախօրեին հայտարարեց արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը` հայտնի Կոմանդոսը:

Բացասական կողմերի գոյության պատճառն, ըստ Կոմանդոսի, մարդկային գործոնի առկայություն է, և այժմ աշխատանքներ են տարվում զինվոր-զինվոր, զինվոր-սպա փոխհարաբերությունները բարելավվելու ուղղությամբ, օգտագործվում է արտասահմանյան մասնագետների փորձը:

Դրական փոփոխությունների մասին խոսելիս նա նշեց զինվորների և նրանց հարազատների միջև կապն ապահովելու համար զորամասներին տրամադրված բջջային հեռախոսները, պատժախցերի վերացումը, որոնց պետք է փոխարինեն կարգապահական գումարտակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter