HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Պետության մեղավորությունն է, որ Հովոս եկել էստեղ չայ է ծախում»,- ասում է Ստամբուլում բնակվող երեւանցի Էլիզը (վիդեո)

Սարիթաղցի էլիզը կրակի կտոր է: Բազմոցին նստած` թուխսի նման թեւերի տակ է առել հաշմանդամ եղբոր երեխեքին ու իր պատմությունն է անում: Երեւանի «Սարի թաղ» թաղամասից Ստամբուլ է հասել հենց հաշմանդամ եղբոր եւ նրա երեք երեխաների համար:

Էլիզը նման է հայ ավանդական ընտանիքի Մեծ մորը: Անընդհատ հրահանգներ է տալիս, տնեցիները մի բան անելիս նրան են հարցնում անպայման: Նա եկավ Ստամբուլ ու մնաց: Եղբորը` Հակոբին, վիրահատել, երեխաներին կերակրել-հագցնել էր պետք, փող չկար, ու որեւէ հույս էլ չկար: Էլիզը կյանքը նվիրել է եղբորն ու նրա երեխաներին: Եղբոր երեխաների մասին խոսելիս ասում է` երեխեքս:

«Եղբայրս հաշմանդամ դարձավ վթարից: Հովոս մեկ ու կես տարեկան էր, Էլիզիկս` 2,5, Ժաննաս` 3,5 տարեկան, ապրելու հնարավորություն չունեինք: Ստիպված եկա, 11 տարի առաջ Երեւանում հնարավոր չէր ապրել, եթե հիշում ես: Աշխատեցի, երեխեքիս մեծացրի: Ուզում էի նրանց կրթության տայի, բայց չստացվեց»,- պատմեց Էլիզը: Նա իր կյանքն այդպես էլ «փոշիացրեց»:

Քառասունն անց Էլիզը մի պահ ընկրկեց ու նվաղած ձայնով ասաց` կյանքս չստացվեց: Սլացիկ մարմնով գեղեցկուհի է Էլիզը: Նա շաբաթվա հինգ օրն անցկացնում է մի թուրք ընտանիքի տանը, մաքրություն է անում: Արդեն յոթ տարի նույն տանն է: Տանտերը թերթի խմբագիր է: Էլիզը չցանկացավ խոսել տանտիրոջ մասին:

Նա գիշերները մնում է այնտեղ, մաքրում է տունը, խնամում երեխաներին եւ ուրբաթ երեկոյան վերադառնում տուն: Անգամ իր «աշխատավայրից» կառավարում է տնեցիներին, նրանցից յուրաքանչյուրի ամեն քայլի մասին անմիջապես իմանում է: Որքան էլ Էլիզը փորձում էր առույգ երեւալ, միեւնույն է, պատմելիս զգացվում էր, որ հոգնել է իր կյանքից, տիրոջ ահռելի տան փոշիները մաքրելուց: Դա նրա հայացքից էլ զգացվում էր: Ասաց` մի բան արեք, «ախպորս տունը հետ բերեք»:

Նրա յոթանասուն տարեկան մայրը կույր է եւ եղբոր մյուս աղջկա հետ Երեւանում է: Էլիզի ավագ եղբայրը, ով քսան տարի վարձով էր ապրում, վերադարձել է հայրական տուն: 54 քմ տարածքում անհնար է դարձել ապրելը: Դատական վեճ է ծագել երկու եղբայրների միջեւ, եւ հաշմանդամ Հակոբը ոչնչի չի կարողացել հասնել: Մի քանի տարի դատարաններում քարշ գալուց հետո նա հիասթափվել ու հուսալքվել է, ապրելը դարձել է անիմաստ: Ու եթե քույրը` Էլիզը, չլիներ, դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ այս ընտանիքի հետ:

«Մի խոսքով, մերոնց տնից հանել են, դատարաններն էլ իրենց օգտին ինչ-որ վճիռներ են կայացրել: Ստիպված նրանց բերել եմ այստեղ: Երեխեքիս դպրոցից հանեցի ու բերեցի»,- եղբոր ընտանիքին Ստամբուլ բերելու պատմությունն ամփոփեց Էլիզը: Ու կարծես թե զրույցը փոխելու փորձ արեց` ծիծաղելով ասաց. «Արի իմ կյանքը գրի, ես էլ թուրքերեն կթարգմանեմ, հետո կիսովի կծախենք գիրքը»:

Ապա շարունակեց. «Ոչինչ, թող իմ երեխեքը լավ լինեն, ես իմ կյանքից գոհ եմ: Էս իմ մեղավորությունն է, պետության մեղավորությունն է, որ Հովոս եկել էստեղ չայ է ծախում: Ժաննաս տեքստիլում է, կար անել կսովորի, հետո Երեւանում մի աշխատանք կգտնի, բա էս տղաս ի՞նչ պիտի անի»,- հարցնում է Էլիզը ու ավելացնում. «Հովոս գիտես ի¯նչ մաքուր հոգով երեխա է»:

Ու հանկարծ ինձ Հայաստանը ներկայացնող մեկի տեղը դնելով` բարկացած ասաց. «Մենք մեր հայրենիքն ենք ուզում, մենք ուզում ենք, որ մեզ տեր կանգնեք: Հիվանդ մարդկանց փողոցները չշպրտեք»:

Թեյավաճառ Հովիկը

12-ամյա թեյավաճառ Հովիկի հետեւից քայլում էինք դեպի իրենց վարձած տունը, երեկոյան 9-ն էր` Հովիկի տուն գնալու ժամանակը: Ճանապարհին մեզ ուղեկցող հայաստանցի ոսկերչին խնդրեցի, որ Հովիկի համար գործ գտնի ու տեղափոխի նրան քուրդ տիրոջ մոտից: Ոսկերիչը խոստացավ Հովիկին ոսկերչություն սովորեցնել: Անվտանգության նկատառումներով Հովիկին տանը եւ շրջապատում Յուսուփ են ասում: Չնայած` աշխատավայրում բոլորն էլ գիտեն, որ Յուսուփը հայ է:

«Շաբաթը 100 լիրա եմ ստանում (մոտ 70 դոլար - հեղ.): Դժվարը էն է, որ ամբողջ օրը ոտքի վրա ես: Ոչ կարող ես նստել, ոչ էլ հանգիստ կա: Կարող ես նստել մի հինգ րոպե, բայց մարդիկ չայ են ուզում, պիտի տանես: Պզտիկ պարոնս շատ է խոսում, գլուխս տանում է: Ասում է` խի ես էսի վատ արել, բայց ես բան չէի արել»,- արդեն տանը պատմեց Հովիկը:

Նա Երեւանի թիվ 167 դպրոցում է սովորել, ասում է` շատ ընկերներ ունի ու նրանց է կարոտում: «Դպրոցում վազքից չեմպիոն է եղել, մեդալ ունի»,- ավելացնում է հայրը` Հակոբը: «Ի՞նչ էիր ուզում դառնալ փոքր ժամանակ, ավելի փոքր, քան հիմա»,- հարցնում եմ Հովիկին: «Ամենաշատը զինվոր էի ուզում դառնալ»,- պատասխանեց:

Նրա քույրը` 14-ամյա Ժաննան, ամոթխած է, առաջին հանդիպմանը համարյա չխոսեց, երկրորդ հանդիպման ժամանակ, սակայն, պատմեց իր մասին: Ժաննան ուզում էր նկարչուհի դառնալ: Նրա նկարները Երեւանում փակցնում էին դպրոցի պատին:

«Փոքր ժամանակ մտածում էի նկարիչ դառնամ, հիմա չգիտեմ` ինչ կդառնամ»,- ասում է Ժաննան: Նա շաբաթական վաստակում է 50 լիրա (մոտ 30 դոլար): Ասում է` տերը խոստացել է բարձրացնել աշխատավարձը: Աշխատանքի է գնում առավոտյան 8-ին, վերադառնում է երեկոյան 9-ին: «Յուբկա, բլուզկա, տարբեր շորեր ենք կարում, կոճակներ կպցնում: Ինձ հետ հիմնականում քուրդ ու թուրք երեխաներ են, հայեր չկան»: Հորաքույրը փորձել է Ժաննային նկարչական խմբակում տեղավորել, սակայն չի հաջողվել` դրա համար Թուրքիայի քաղաքացի պետք է լինես:

«Չորսով աշխատում ենք, մեզ էստեղ ենք պահում, մորս ու Հակոբի աղջկան էլ` Երեւանում: Կուկլի նման երեխեք ունեմ, էստեղ թուրքի մեջ հո չեմ թողնելու, հո թուրք չեմ սարքի նրանց: Չգիտեմ` ինչ անեմ, գնանք Երեւան ու՞ր մնանք: Աստված տա, մի քիչ փող հավաքենք, գոնե մի հատ տուն առնենք, որ վերադառնանք»,- ավելացնում է Էլիզը:

Հակոբի կինն էլ է աշխատում, մաքրություն է անում շաբաթվա հինգ օրը, գիշերները մնում տիրոջ տանը: Հակոբը Երեւանում 10 հազար դրամ թոշակ էր ստանում, հիմա արդեն չի ստանում, դրա համար Երեւան պետք է հասնի: Հակոբի կինը Երեւանում աշխատում էր «Ռոսիա» տոնավաճառում, հավաքարարուհի էր, ամսական 30 հազար դրամ աշխատավարձ էր ստանում:

«Մեր տունը ամիսը 40 հազար դրամ էր մտնում, հինգ հոգով հաշվիր` որքան է կազմում, ամեն մեկիս ամիսը ութ հազար դրամ է ստացվում: Դրանից հանիր հոսանքի, ջրի, գազի փողը, ամեն մեկիս մի հաց փող է մնում օրական: Հարցնում ես` ինչու եք եկել: Երեխեքի համար, ուզած-չուզած` արեցի, դժվար է գալը, բայց ի՞նչ անեի, էս երեխես սոված ի՞նչ պտի դառնար»,- հարցնում է 38-ամյա Հակոբը ու, մի պահ դադար տալուց հետո, ավելացնում. «Ամբողջ օրը նստած եմ, բանտում եմ էստեղ, Երեւանում գոնե տեղ-մեղ էի գնում, էստեղ տեղ էլ չկա գնալու»:

Մեկնաբանություններ (6)

Paron Stepan Mamikonyan
Ayo dajan e bayc past e , vor mer irakanutyan mej kan ayspisi azgurac mardik, voronq ogtvelov petutyan nerkayis iravijakic porcum en aveli u aveli varkabekel azg@ . Ayn azg@, vor@ darer sharunak payqarel e ardarutyan hamar. Porcel e apacucel, vor inq@ chi patkanum nmanatip vayri cexerin, voronc mej apastaran en gtel ays takanqner@. Ays @ntaniq@, vor@ durs e ekel ir harazati dem, ayspes asac ir aryan dem , iravunq chuni ays arevi tak aprelu. Inchov e tarbervum ays @ntaniqy@ Kayenic. Vtarel e petq sranc Hayastanic. Ete Hayastanum stexcver mi kazmakerputyun, vor@ pntrer ev gtner nmanatip @ntaniqnerin, voronq mi patar haci hamar uranum en @ntaniq@ ev dra het mektex azg@ , arqeler dranc bnakvel Hayastanum. Apa hesht kliner hogal ayn mardkanc hogser@, voronq iroq unen dra kariq@. Es im koxmic koch em anum ays @ntaniqi EXPOR@. ERBEQ CHNEREL SRANC . Hetaqrqir e inchpes en sranq irenc TURQ TERERIN hajoyanum. Choqum en demnern u votner@ pachelov bambasum , vor petutyun@ merjel e irenc ? ev arji pay en uzum vorpeszi korcanen irenc erkir@. Ev cicaxecnum en turqerin mez vra tuuuuuuu . Chnayac tuqs el e apsos ays gorteri hamar.
Harutyn Hayrapetyan
SHAT JISHT EQ TIKIN ARMENUHI,AZGI URACOX 4EN BA IN4 EN.SRANQ VOR DURS EN EKEL IRENC EXPOR @NTANIQI DEM EV 4EN CANKANUM VOR EXPAYR@ APRI HAYRAKAN TAN@ NSHANAKUM E VOR IRENC HAYRENIQI DEM EN DURS EKEL. IN4OV EN TARBERVUM TURQIC, TURQ@ 4ER TOXNUM HAY@ IR HAYRENIQUM APRER`AYSINQN IR HAYRAKAN TAN@, SRANQ NUYN KERP EN VARVUM IN4PES TURQER@ . IN4 E NSHANAKUM` 54 QM-UM ANHNAR E APREL. TOX NEX ANEIN IRENC EXBOR@ TEX ANEIN, ISK AVELI LAV KLINER AYD AXJIK@ AMUSNANAR EV VO4 TE IRA KYANQ@ POSHIACNER. OV E MEXAVOR. TEKUZ CNOX@ VAT LINI, AY VOR AMUSNANAR GUCE IRA TEXUM EXBOR EREXAN KAPRER, VO4 TE EXBOR EREXU TEX@ ZBAXECNELOV ASER TEX 4KA.PATKERACNUM EQ AYD EREXAYI VIJAK@ CNOX@ PETQ E VARC TA, TE AYD EREXAYIN PAHI. HIMA EL TEXAVORVEL E TURKIAYUM` TURKI AHRELI TAN POSHINERN E MAQRUM, 4EM KASKACUM VOR HAYRAKAN TAN@ TOX IR TAN POSHINER@ MAQRER .4NAYAC PATKERACNUM EM DRA MAQRAC TUN@ IN4 PETQ E LINI. TESQICN EREVUM E VOR SHAT PNTI E . DRA TESQIN NAYELIS SIRTS XARNUM E, BA DRA CXEL@ MER KANANC PATIVN EL ENTEX E GCUM. AYNPES VOR TIKIN ARMENUHI DRANQ GTEL EN IRENC TEX@ EV ES MIANUM EM DZEZ, IN4PES NAEV IM BOLOR @NKERNER@. DRANQ TEX 4UNEN HAYASTANUM `DRANC UXXAKI PETQ E DURS VRNDEL HAYASTANIC. TURQERI MEJ APRAC EV TURQI BNAVORUTYUN DZERQ BERAC AYD TXAN VERADARNALOV HAYASTAN 4EM KASKACUM HAYERI HET VARVELU E AYNPES IN4PES IR TURQ TER@ EV EKEQ 4XXJANQ DRANC, VOROVHETEV ORAHACI HAMAR 4EN GNACEL NRANQ AYNTEX AYL TURQAKAN DOLARNEROV HARSTANALU EV EXBOR@ DEM GNALU.IN4 VERABERUM E PETUTYAN@ LAV KLINER ARAJIN@ MTACER SOCIALAPES ANAPAHOV @NTANIQNERI MASIN VORONC INQN IR DZERQOV E AYD ORVAN HASCREL .IBRDE OGNUM E `NPAST E HATKACREL , DRA POXAREN TOX AVANDNER@ VERADARCNEIN, VORPESZI MARDIK KAROXANAIN HOGAL IRENC HOGSER@ . DA DER QI4 E MARDKANC VTARECIN IRENC TNERIC EV NRANC TNERI TEXUM BARCRAHARK SHENQER KARUCECIN. MI TE AYD SHENQERUM 4GTNVECIN SENYAKNER VORPESZI BAVARAREIN , AYSPES ASAC POXATUCEIN AYD MARDKANC .
Armenuhi
Ձեզ եմ դիմում հարգելի լրագրող: Այն ինչ պատմել են սրանք բոլորը սուտ է, սրանք իրենց տունն էլ ունեն տեղն էլ և եթե ուզենան վերադառնալ ոչ մեկի միջամտությունը պետք չէ: Հուսով եմ կտպագրեք գրածներս և չեք գցի լրագրողի բարձր պատիվը:Մենք մեծ տուրք ունենք Հրանտ Դինքի առջև : Չէ որ նա պայքարում էր, որպեսզի ճշմարտությունն հասանելի լինի ամբողջ աշխարհին:Սրանց նման ուրացողների պատճառով էր, որ զոհվեց այդ մեծատառով մարդը: Իմ նախնիները արևմտյան Հայաստանից են: Տատիկս Մշեցի է , իսկ պապիկս Վանից : Թուրքի ձեռքից մազապուրծ եղած արևելյան Հայաստանում ապաստարան գտած մինչև օրս :Վարարած Արաքսը քշել տարել է իմ տատիկիս հորաքրոջը ,միակ հարազատին , որը փորձել է փրկել տատիկիս կյանքը Արաքսը անցկացնելով : Բարեբախտաբար պապս ,որն Անդրանիկի զինակիցներից է եղել նկատելով խեղտվող կնոջը և վախից ճչացող աղջկան ջրից դուրս է քաշել և ձիու վրա նստեցնելով փրկել նրան : Այնուհետև ամուսնացել է տատիկիս հետ ունեցել է 13 երեխա `10 տղա և 3 աղջիկ :Ինչու պատմեցի ? որպեսզի իմանաք ինչպիսին է լինում հայ կինը : Որն փախչելով չի ցանկացել եսիր դառնալ թուրքերին :Այո այժմյան իշխանությունը սիրում է մեդալներ հանձնել ում պատահի չի մտածում այն մարդկանց մասին ,որոնք բնակվում են Հայաստանում և կարիքից դրդված լքում են Հայաստանը : Եկեք չմոռանանք որ այն ժամանակ երբ արևմտյան Հայաստանից հայերը գաղթեցին արևելյան Հայաստան պետությունը ծանր վիճակում էր , բայց մեր տատերը ուժ գտան իրենց մեջ, քանի որ հայ են : Ընտանիք կազմեցին , տուն շինեցին երեխաներ ունեցան , որպեսզի այդ երեխաները ծառայեն իրենց հայրենիքին : ԵՎ եսիր չդառնան թուրքերին : Եկեք թացը չորի հետ չխառնենք եվ չվիրավորենք մեր տատերին ու պապերին և հարգենք նրանց հիշատակը : Հայ ավանդական ընտանիքի Մեծ մայր ասելով իմանանք ում ենք ասում : Ներող կլինես Էդիկ Բաղդասարյան ջան դիմում եմ ձեզ դուք իմ տղայի տարիքին եք , կարծում եմ կհարգեք ինձ ,քանի որ չեմ կարող լռել և ձեզ չասել ճիշտը այս ընտանիքի մասին : Հուսով եմ բարի կգտնվեք և կտպագրեք այն ու չեք անտեսի մեր անտարբեր իշխանության նման : Ես ապրում եմ Սարի-թաղում , ճանաչում եմ այս ընտանիքի անդամներին ,այն ինչ պատմել են նրանք ձեզ բոլորը սուտ է : Այդ , որի անունն Էլբիս է բոլորովին էլ բարի նպատակներով չի գնացել թուրքիա : ինչ դրան ճանաչում եմ մինչև օրս ապրում է հայ աղջկան ոչ վայել կյանքով :Հայրը հաշվանդամ էր ` մի ոտքը կտրած , մինչև հիմա աչքերիս առջև է , թե ոնց էին փողոցում մայր ու աղջիկ ծեծում այդ հաշմանդամ մարդուն , և ինչ որ գումար պահանջում : Գիտեմ նաև որ հայրը Էլբիսին տանից վռնդել էր իր վարքի պատճառով :Այդ աղջիկը ընդհանրապես հայրական տան մեջ չի ապրել : Մայր ու աղջիկ միշտ բողոքել են , որ ամեն ինչում այդ հաշմանդամ մարդն է մեղավոր , բայց նա արդեն վաղուց մահացել է և կարող էին մայր ու աղջիկ ինչ որ կերպ բարելավեին իրենց կյանքը և չմաղադրեին ուրիշներին, իսկ ինչ վերաբերվում է Հակոբին բոլորովին էլ ավտովթարից չէ որ հաշվանդամ է դարձել , այլ իր հաճույքների պատճառով : Չի էլ ամաչում , այսինքն դրանց ուր է ամոթ: Ամոթ ունենաին թուրքիա չէին հասնի ու էնտեղ սուտ բամբասանքներով չէին զբաղվի և հայերի անունն էլ չէին գցի : Մեջներից Հակոբի աղջիկն է գուցե ամաչել կամ էլ վախեցել է սուտ խոսել, համենայն դեպս: Հազարավոր հայեր են մեկնել արտերկիր, բայց քրիստոնիաների մեջ են աշխատել:Ես չեմ մեղադրում թող աշխատեն ,բայց ինչ կարծիք ունի այսօր թուրքը, էլ ինչու էին մեր նախնիները փախչում թուրքից: Թուրքն այսօր հպարտանալու տեղ ունի և ճիշտ էլ կանի, քանի որ դրանց նմանները գցում են հայի պատիվը: Մինչդեռ մենք կոտորածից ենք խոսում պահանջում ենք երկրներից ճանաչել հայոց ցեղասպանությունը, իսկ սրանց նման ուրացողները չէին արդյոք որոնց պատճառով կործանվեց մի ամբողջ ազգ: Սրանք սրբություն չունեն փորձում են խծկվել այն մարդկանց շարքերը որոնք իրոք տառապում են, որոնց իրոք անտեսել է պետությունը: Այսպես ասած սրանք ուզում են պետությունից պոկել այնքան ինչքան չեն կարողանում տանել: Պետությունը սրանց նպաստ էլ էր հատկացրել, որքան գիտեմ օգնություն են ստանում կարմիր խաչից և ինչ որ հովանավորներ ունեն, անգամ եհովայի վկա են եղել և վերջապես տուն ունեն, որը վերածել են ավերակների: Ինչ վերաբերում է եղբորն, որի հետ նրանք կոնֆլիկտի մեջ են` դեմ են դուրս եկել , որպեսզի զրկեն տանից :Որին 20տարի մայր և աղջիկ չեն թողել ապրել հայրական տանը: Որտեղ է տրամաբամությունն` միանգամից պետք է պարզ լիներ , լավ է իրենք իրենց բերանով են ասում ,որ եղբայրը 20 տարի վարձով է ապրել : Ասացեք խնդրեմ հեշտ է 20 տարի վարձով ապրել ու չլքել Հայաստանը:Երեք երեխա պահել և ուսումի տալ :Գումարած դրան կռվել թուրքերի դեմ Ղարաբաղը ազատագրելու համար : Իսկ այդ ընթացքում Հակոբը , որը բոլորովին առողջ էր Ղարաբաղ էր հասել միայն այրված տներից սոխ ու սխտոր գողանալու և հարուստ ավար ձեռք բերելու նպատակով , այնքան ուշադիր էր եղել,որ վերմակ դոշակը չէր մոռացել ու դեռ հարևանների մոտ հպարտանում էր իր բերած ավարով ,իսկ եղբայրն այդ ընթացքում կռվում էր ու հարց էր կվերադառնա արդյոք ողջ և առողջ թե ոչ : Ասացեք խնդրեմ ում պետությունն պետք է աջակցի `մի մարդու որը 20 տարի ապրելով վարձով կռվել ու գոյատևել է Հայաստանում , թե սրանց որոնք տունը վերածել են ավերակի քայքայել ու քանդել են ամբողջովին ու վերածելով կոպիտ ասած գոմի չէ որ տունն ու Եկեղեցին նույնն են : Էդպես են վարվել նաև թուրքերը ` մեր Եկեղեցիները իրենց համար գոմ շինելով :Ինչ վերաբերվում է Էլբիսի մորը ասեմ որ Ոստիկանությունից դուրս չի գալիս : Ամեն աստծո օր Հակոբի և նրա կնոջ հետ գնում էր ոստիկանություն իր տղային `պատկերացնում եք , ինչպես ինքն էր ասում : հիմա էլ նստել է տան 2-րդ հարկում, որն գնել է տեգրոջ տղայից :Իսկ և իսկ ոսկե ձկնիկի պատմությունն է:Մի խոսքով այս անհաջողակներն սովոր են իրենց անհաջողությունն ուրիշի վզով փաթաթել , իսկ ինչով է մեղավոր պետությունը ,սրանց հարցում ոչ մի: Ուրիշ է հյուսիսային պողոտայում բնակվող այն մարդկանց հարցը, որոնց իրոք վտարեցին այնտեղից : Էլ չեմ խոսում Հովոյի մասին, որին համեմատել են Գիքորի հետ: Մի թե մեր Գիքորը նման է այդ Հովոյին, որն իրեն Յուսուֆ է կոչում: Ասացեք խնդրեմ մի թե մեր դժբախտ Գիքորը կհամարձակվեր նայել իր տիրոջ աչքերին , իսկ այս Յուսուֆն այնպես երջանիկ է , որ անգամ կարողանում է գիժ անվանել տիրոջը ` ականջից հեռու:Կարծես գովազդ լինի : Վախենամ մեր բոլոր տղաները հրապուրվելով փոխեն իրենց անունները , ինչպես այս ուրացողն է փոխել: Պատկերացնում էք, եթե այս ուրացողը վերադառնա Հայաստան ինչպես? են սրան կոչելու Յուսուֆ?:Էլ որ կորան մեր ,այդ բոլորը սուտ էր: Չնայած սրանք սապոնի պես լպրծուն են և գորտերի պես երկկենցաղ ու ամեն տեղ էլ կգոյատևեն :Իսկ այդ գեղեցկուհի և սլացիկ Էլբոյին նայելիս մեր հայ գեղեցկուհի աղջիկները ուղղակի գետինն են մտնում: Գնանք մեռնենք էլի:
Hay_Axchik
Varaz Syuni in Amsterdam, HA shat chisht eq grel, ed spitaknere aveli antaneli en qan te tekuz turqere.... Baci da turqiaji taracqum menq hishoxutjun unenq, masnik unenq. Isk evropanerum kam amerikajum amen inch ansovor u heru e mezanic, mer mtacelakerpic. Bajc stex el erkiry chenq karum prkenq, vor mer harazatnere het gan u mer het apren, inch anenq, menq nujnpes tarapum enq.... mi hrashq liner, u menq noric miasin lineinq sax hayerovs, lav Hajastanum.
Varaz Syuni in Amsterdam
'GIKORY' i nkati unei verevum. Huys unenank vor GIKORI CHAKATAGIRY CHI unena, teyev sra havanakanutiuny KICH CHE............Yndhanrapes HAY-y yev TURK-y kentsaxov u mtatselakerpov irar SHAT NMAN en, usti, yes HAMOZVATS em, vor hodvatsi yntaniky (vory BAVAKANIN URAX e yerevum youtube-i clipum), AYS TESAKETITS, hogepes CHI TARAPUM(kam kich). Ays tesaketits TURKI mej aprely SHAT AVELI hogeharazat e kan te HOLANDATSU, kam ayl hyusisayin SARN u VIKINGAYIN azgi mej aprely: VOCHINCH harazat che.........................Teyev ISTAMBULY (POLSY) Turkiayi mnatsats maserits TARBER e, bayts TURKIAN uzum e linel erkir MIAYN (sunni musulman) TURKERI HAMAR.......Usti YES ERBEK CHEM HAVATUM vor Hay-Turkakan haraberutiunnery MI OR karox en linel POXSHAHAVET kam APAHOV.
Անահիտ
Մեծ եղեռնի ժամանակ Սեբաստացի Մուրադն ու Կայծակ Առաքելը մեկ ոսկով որբ մանուկներ էին հավաքու... Հայ եմ փնտրում ախպեր Հայը մեկ ոսկի Որբերն եմ հավաքում Իմ թափառ ազգի... Հայրիկ Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter