HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հարկայինը տուգանել է 78-ամյա կնոջը եւ պահում է կենսաթոշակի մի մասը (վիդեո)

Ռայա Պռազյանն արդեն 2 ամիս է՝ կուշտ փորով անկողին չի մտնում, քանի որ հարկային մարմինները նրա 31 հազար դրամ թոշակից 10 հազար դրամը պահում են՝ որպես վարչական տուգանք: 78-ամյա Ռայա տատն ապրում է Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղում: Նրան հանդիպեցինք գյուղի միակ խանութում, որտեղ էլ իր ժամանակի մեծ մասն է անցկացնում: Սվետա Գեւորգյանի խանութը ծեր կնոջ համար միակ ապաստանն է, քանի որ գյուղում ոչ բարեկամ ունի, ոչ էլ արյունակից ազգական:

Ռայա Պռազյանը պատմեց, որ մինչեւ 2006 թվականը գյուղի դպրոցի մոտ փոքր կրպակ է ունեցել եւ դպրոցականների համար փքաբլիթներ ու մաստակ է վաճառել: Ըստ տիկնոջ՝ մինչեւ նշված թվականը ինքը պարտաճանաչ վճարել է բոլոր հարկերը, սակայն իր կրպակը թալանել են ու դրանից հետո դադարեցրել է գործունեությունը: Դրանից հետո կրպակը տեղափոխվել է հարեւանի բակ, որտեղ այժմ աղավնիներ են պահում:

Ռ. Պռազյանն ասում է, որ իրեն ոչ ոք չի տեղեկացրել, ինքն էլ չի իմացել, որ հարկային մարմնում պետք է գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում գրի: Եվ ահա այս տարվա առաջին կեսին 78-ամյա կինը Վարդենիսի հարկային մարմնից գրություն է ստացել, որ իրեն տուգանել են 500 հազար դրամով: Ամեն ամիս Ռայա տատի թոշակից պետք է 10.000-ական դրամ պահվի մինչեւ 500.000 դրամ տուգանքը զրոյանա:

«Որ իմ թոշակը պահեն, բա ես ի՞նչ ուտեմ, ամիսը 31 օր ա, իմ թոշակն էլ 31.000 դրամ ա, որ 10.000 դրամն էլ պահում են, սկի օրը 1000 դրամ էլ չի գալիս: Բա ես 20.000 դրամով ո՞նց ապրեմ, ինչո՞վ ապրեմ, գնամ փայ հավաքե՞մ»,-հուզված պատմում էր Ռայա տատը:

Նա դժվարությամբ էր տեղաշարժվում, քանի որ ոտքերն այտուցված էին: Ասում է, որ մեկ աղջիկ ունի, նա էլ Ռուսաստանում է բնակվում եւ ինքը լրիվ միայնակ է:

Զավեշտն այն է, որ կառավարությունը ծեր կնոջ կենսաթոշակի մի մասը պահում է, որպես չկատարած պարտավորություն, սակայն մոռանում է կատարել նույն տիկնոջ առջեւ ունեցած պարտավորությունը: 2008 թվականին Կախակն գյուղում ուժեղ քամիները վնասել են մի քանի տներ, այդ թվում Ռայա Պռազյանի տունը: Տիկնոջ ասելով՝ վնասվել է տան տանիքը եւ այնտեղ ապրելն անհնար է: Համագյուղացիներից մեկը իր տունը ժամանակավոր բնակության համար հատկացրել է Ռայա Պռազյանին: 78-ամյա կինն էլ, իր բնորոշմամբ՝ «պահակություն է անում այդ տանը»:

Հարեւանները հաստատեցին Ռայա Պռազյանի խոսքերը, ասելով, որ բոլոր պետական ատյաններին օգնության համար դիմել են, սակայն ապարդյուն: Նույնիսկ տանիքը վերանորոգելու համար գումար չեն հատկացրել ու չեն էլ հետաքրքրվել, թե բնական աղետից տուժած ծեր կինը որտեղ եւ ինչ պայմաններում է ապրում:

Կախակնի համայնքապետ Գագիկ Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Ռայա Պռազյանին հարկային մարմինը վարչական տուգանքի է ենթարկել, սակայն մանրամասներին չէր տիրապետում: Հարցին՝ երբեւէ համայնքապետարանը օգնե՞լ է թոշակառու կնոջը, համայնքապետը պատասխանեց. «Ոչ, մեկը լինի համայնքապետարանին օգնի, մենք էլ ենք կարիքի մեջ, նախկին աշխատավարձերի մասով համայնքի բյուջեն կալանքի տակ է: Իսկ եթե Ռայա Պռազյանը բողոքում է, ճիշտ է անում, իր վիճակն էլ այն չի, թոշակառու կին է»:

Մեկնաբանություններ (23)

Гаянэ
уважаемые читатели! это правда что у Раи вычитают по 10 000 из пенсии, но есть одно большое но Рая не какого отношения к этой будке не имеет Рая не одинокая женщина как написано в статье и говорит она в видео в этой же деревне живет ее сын с семьей которые и использовали этот магазин и не платили налогов, В статье говорится что большую часть времени Рая проводит в магазине С.Геворгян но почему то не указывают что эта С Геворгян сноха Раи которая и подставила свою свекровь, наверно надеялась что раз она пенсионерка то и государство не будет взымать с нее налогов. Да бедная Рая - роди детей воспитай их а под старость попади под суд за то к чему не имеешь отношение . Она мать и конечно же она до конца дней будет прикрывать своего сына который подвел ее под суд и сейчас когда она выплачивает его долги он даже не считает нужным помогать ей. А насчет того что не знала что нужно пойти в налоговую и написать заявлении наверно не знала так как не имела отношение к торговле .а вот ее сноха которая в статье просто добрая посторонняя тетя которая якобы помогает Рае наверняка знала обо всем все таки главный бухгалтер в сельсовете данной деревни. Вот и делайте выводы КТО ВИНОВАТ И ЧТО ДЕЛАТЬ
Gayane
Aranc datarani voroshman voch vok iravunk chuni toshakic pogh pahel. Harkajin@ amenashat@ karogh e dimel dataran`tikin Rayayi unecvatski vra kalank dneku hamar. Ev vorkan gitem, miayn verdjin 4 tarva harker@ karogh en pahandjel, mnacats tartineri hamar iravunk chunen. 3-rd kursi iravabanakani mi kich khelk@ glkhin usanogh karogh e hangist dataranum apacucel, vor harkayin@ bacardzak anorinakan e gortsel, mnum e vor gtnvi ayd inknuruyn usanogh@.
Armen
Es kuzei vor ed akt groxi, ayn @ndunoxi u harkadir kataroxi anunner@ hertov nshver, vor joxovurd@ imanar konkret herosnerin. Chnayats bolors el gitenk vor arants Hantrapetutyan Harkayini Peti voch mi harts chi lusvum. Kette mer harkayini pet@.
ASR
Մալադեց հարկային տեսչությանը, տատիկին վերջապես տուգանեցին... Ամոթ-աբուռ չունեք, լավա դուխներտ ներելա
Մարդ
էդ ոնց ա Համաներում կա? Հարկաներում չկա?
հարկատու
Հարկայինի տեսուչը 10 տոկոս էլ պարգևավճար է ստացել տատիկի թոշակից։
lina
Xexch kin...inchpisi xaytarakutyun.. ov vor petqa ays xexch tatiki mi patar haci pogh@ goghana u uti, tog chmarsi, qteric bernic tog durs ga..
HASMIK
QLXIC EN BRNUM EREVI..........AMOT,HAZAR AMOT!!!!!!!!!!!!!!!!!
Ստվեր
Ի դեպ, երբ որևէ խանութ կամ այլ հարկատու թեկուզ մեկ ամիս չի վճարում, ուշացնում կամ մի քիչ պակաս է վճարում հարկերը, հարկային ասլան տղերքը վռազ հայտնվում են, էդ ոնց եղավ որ մի քանի տարի տատիկը գումար չվճարեց ու ոչ ոք չեկավ հարկերի հետևից, ապա նշանակում է հարկային տեսուչն է մեղավոր, ուրեմն գումարի բռնագանձումը պետք է իրականացնել տվյալ տեսուչից պաշտոնական անփութության պատճառով...
Armeno
Chem karum havatam . Che chem karum, es enq menq ??????? mez govaluc barer@ chen heriqum u sksum enq ogtvel ayl lezuneri bareric. ay senc mi ban@ amen inch asum a mer masin wor tesnum enq u lrum enq karces ban el chi exel senc el petq a liner.
Marine
Ամոթ մեզ ազգովի, հազար ամոթ, որ այսպիսիններին հանդուրժում ենք մեզ կառավարեն: Բա նույն հարկայինները ինչքան են վճարում իրենց ապօրինի օբեկտների համար: Հարգարժանվարչապետ շատ-շատ աշխատանք ունես անելու որը համառորեն չես անում:
Zohrab
This is a joke I don't believe that the government can be so cruel I remind you these elderly worked very hard in their lifetime supporting armenia, so it's our turn now to show them some compasion care nd respect
karen
Kecce mer harkayini ashxatoghnern u arhasarak karavarutyunn ir orenqneri kirarman hetevoghakanutyamb! Kecceq tgherq wor amen mi manrunqi vra angam mets ushadrutyun eq darcnum! Ughaki chgitem te akt@ kazmogh@ gisherner@ wonca qnum, u inch haca utum!
Պապիկ
Տատիկը պետք ա անիծի դրանց օրը 108 անգամ :
Stver
Սրիկաներ... դա հայի տեսակ չէ, այլ նոր ցեղախումբ, որ կոչվում է հարկայինի աշխատող... Մի քիչ օրինակ վերցրեք ասենք Գերմանիայից կամ Անգլիայից... թե չէ միայն հարկերի չափի ու տեսակների մասով եք օրինակներ վերցնում... Ավաղ որքան էլ ցանկանանք, որ այս բութ ստրուկները հայտնվեն նույն կարգավիճակում, նրանք արդեն դիզել են պետությունից գողացած փողերը, ապա մի նայեք էդ հարկայինի պետերը ինչ մեքենաներ են վարում, մենակ իրենց բենզինի փողը այս տատիկի տուգանքը գերազանցում է... Սրանց վերացնել է պետք...
nan
bacahayt talanov en zbaxvac ,or@ cerekov arhestakan talan en kazmakerpum aj u dzax
Karine
poxanak mor pes pashtpanen hay mor@... inch ansanakan bnazd dardzav kyanq@ mer
Shushan
es amotic mera, ba bolor grqerum grvaca vor hayi tesaky urish a turqn el ekel mez kotorel a. Vonc em hiastapvel es azgic, araj meky shpotver hayreniqis ban aser, hima arden es em asum. ov es voroshumy kayacrel a antasib txmara, stor xotaker. Menak mi ban kcankanayi, vor es janaparhov dzerq bervac poxery chvayeleq. Ete Astvac ka tox nuyn jakatagrin dzez arjanacni. Kneres Astvac inc vat mtqeri hamar, el chem dimanum
Հետք
Հարգելի Անի, Ռայա տատը հեռախոսահամար չունի, իսկ առավել պարզ կոնտակտ, քան Գեղարքունիքի մարզ, գյուղ Կախակն է, հնարավոր չէ տալ...գյուղը շատ փոքր է, նրան բոլորը ճանաչում են: Եթե ուզում եք կապվել խմբագրության հետ, զանգահարեք 010 563363 հեռախոսահամարով: Կամ կարող ենք հարևաններից մեկի հեռախոսահամար տալ, որով կկարողանաք պայմանավորվել և օգնություն փոխանցել:
Պեռճ ռ-ով
AMOT et tuganox u toshakic pahox palas apushin i ira nman xekavarin. voroshel en cuyc tan, vor gyuxum ashxatum en...
ԳԵՂԱՄ
ՈՆՑ ԷԼ ԳԵՏԻՆԸ ՉԵՔ ՄՏՆՈՒՄ ԱՅ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐ...ՄԵՆԱԿ ԽԵՂՃԵՐԻ ՎՐԱ ԳՈՐԾՈՒՄ ՕՐԵՆՔԸ ԷՍ ԵՐԿՐՈՒՄ...
ani
Հարգելի ղմբագրություն, նման հոդվածներ տպելուց կցանկանայի որևէ կոնտակտ թողնեք, հասցե, որպեսզի բարի մարդիկ ցանկության դեպքում կարողանան օգնության ձեռք մեկնել կնոջը: Ես անօպայման միանում եմ, ինչպես կապնվել Ձեզ հետ, տատիկին օգնություն փոխանցելու համար:
Անի
Շատ անհարմար է..................... Ժամանակին պիտի ծեր կնոջն զգուշացնեին իր պարտավորության մասին: Շատ վատ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter