HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ի «նորեկները» արդեն միլիոնատերեր են

ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը բավականին լուրջ կարողությունների տեր է եւ ամենեւին էլ ԱԺ-ից ստացած 300 հազար դրամ աշխատավաձի հույսին չէ: Նա 2003 թվականին էլ է եղել ԱԺ պատգամավոր:

Աբրահամ Մանուկյանի ԿԸՀ ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրից պարզվում է, որ Երեւան քաղաքում ունի 3 հողամաս` 8.5 հեկտար ընդհանուր մակերեսով, ինչպես նաեւ 3 շենք-շինություն եւ  հողին ամրացված 5 անշարժ գույք, որից 2-ը` 8 եւ 9 հա մակերեսով, Կոտայքի մարզի Արզական գյուղում է: 

ԲՀԿ-ական պատգամավորն ունի նաեւ 2007թ. արտադրության «Մերսեդես Բենց S500» մակնիշի ավտոմեքենա:

Նշենք, որ Աբրահամ Մանուկյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Այս տարվա մարտի 1-ի դրությամբ, նա իր ղեկավարած ՍՊԸ-ից ստացել է 1 մլն 575 հազ. 825 դրամի աշխատավարձ: Նույն ՍՊԸ-ից 10 մլն 800 հազար դրամի եկամուտ էլ ստացել է վարձակալության վճարից, ինչպես նաեւ 3 մլն 400 հազար դրամ «Բելվարմո թրեյդ» ՍՊԸ-ից` որպես ներդրված գումարի վերադարձ:

Մարտի 29-ի դրությամբ, նորընտիր պատգամավորն ունեցել է 217 մլն դրամ, 117 հազար դոլար:

Նրա կուսակից Վահան Կարապետյանը նույնպես առաջին անգամ է պատգամավոր ընտրվել: Նա էլ պակաս կարողությունների տեր չէ: Մինչեւ պատգամավոր ընտրվելը, Վ. Կարապետյանը զբաղեցրել է «Վասանավի» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը:  Պատգամավորը Երեւան-Արտաշատ խճուղու հարեւանությամբ ունի բենզալցակայանի կառուցման համար նախատեսված հողատարածք, 2 բնակարան, հողամասեր, կիսակառույց տարածք եւ շինություն Երեւան քաղաքում:

Քիչ չեն նաեւ Վահան Կարապետյանի ովտոմեքենաները՝ «ՄԱԶ», «ԿԱՄԱԶ», «ԶԻԼ», ինչպես նաեւ «Ինֆինիտի» եւ «Ռենջ Ռովեր»: Ինչպես պարզվում է Վ. Կարապետյանը սեր ունի «գոլդ» պետհամարանիշերի նկատմամբ: «Ռենջ Ռովերի» և «Ինֆինիտիի» համարանիշերը «գոլդ» են:

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 2012թ. մարտի1-ի դրությամբ պատգամավորը որպես աշխատավարձ «Նեսա Կոմֆորտ» ՍՊԸ-ից ստացել է 600 հազար դրամ, իսկ «Վասանավաից»՝ 1 մլն 200 հազար դրամ: Վահան Կարապետյանը նաեւ 122 հազար դոլարի վարկ ունի:

Այդ ամենով հանդերձ, ապրիլի 2-ի դրությամբ ԲՀԿ-ական պատգամավորն իր հաշվեհամարին ունեցել է 1 միլիարդ 230 միլիոն դրամ, 5 մլն 150 հազար դոլար եւ 650 հազար եվրո:

Լուսանկարում` Աբրահամ Մանուկյանը

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱԺ-ն օլիգարխների պատանդն է: Ընտրություններով էլ բան չի փոխվում,որովհետև նույն օլիգարխները այն գնում են: Ելքը ո՞րն է: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրականում ոչ թե կուսակցություններ են,այլ ՄԱՍՆԱՎՈՐ բիզնեսներ: Ահա ձեզ սև ու սպիտակ ճշմարտությունը: Իսկ Հայաստանում այսօր ՄԻԱԿ դասական ընդդիմադիր կուսակցությունը դա «Ժառանգությունն» է: Դուք՝ Հայաստանցիներդ,նույնիսկ արժանի չեք ունենալու «Ժառանգության» պես կուսակցություն: Դուք արժանի եք ՀՀԿ/ԲՀԿ-ին,որը և կա. ձեր ազգի արտացոլումը:
Գվիդոն
Ոչ երանի ձեզ... ձեր խնդիրներն ավելի շատ են, անհանգստությունն՝ անսահման, կիմանաք ավելի ուշ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter