HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Ստեփանակերտի մանկապարտեզներում աղիքային հիվանդությունների վարակ է տարածվել

Ստեփանակերտում աղմուկ է բարձրացվել, որ ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակ է բռնկվել Ստեփանակերտի թիվ 1 մանկապարտեզում:

Մենք փորձեցինք ճշտել այս տեղեկությունը և զանգահարեցինք առողջապահության նախարարության «Համաճարակային և հիգեինիկ կայան» ՊՈԱԿ-ի գլխավոր բժիշկ Օֆելիա Գրիգորյանին, սակայն նա  խնդրեց զանգել առողջապահության նախարարություն: Առողջապահության նախարության ընդունարանից խնդրեցին զանգել Առողջապահության նախարության մեկ այլ բաժին, տվյալ բաժնից էլ` նորից ընդունարան:

Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոցը երեկ բարձր ջերմությամբ 30-ից ավել երեխա է ընդունել: Նույն օրն էլ հիվանդանոցի բոլոր բժիշկներին կանչել են հիվանդանոց, նրանք մինչև ուշ գիշեր հիվանդանոցում էին:

Ըստ Ստեփանակերտի բժիշկներից մեկի` (խնդրել է անունը չհրապարակել), աղիքային հիվնադությունների վարակ է բռնկվել, որը կարող էր առաջանալ ջրից, սննդից կամ  շփումից. «Եթե ջուրն էր պատճառը, ապա ինչո՞ւ նույն թաղամասի բնակիչները չեն հիվանդացել: Կոնտակտային շփումից էլ դժվար թե բոլորը միանգամից հիվանդանան: Ամենայն հավանականությամբ, սնուննդն էր պատճառը»,- ասաց նա:

Ստեփանակերտի մանկական հիվնադանոցի ընդունարանից մեզ տեղակցրին, որ 12 երեխա են ընդունել. «Նրանց բժշկական օգնություն ենք ցուցաբերում, նրանց վիճակը նորմալ է»,- հավելեց բժիշկը:

Մանկապարտեզի հեռախոսը չէր պատասխանում: ԼՂՀ ոստիկանության լրատվության բաժնի ղեկավար Ֆելիքս Հարությանյանը տեղյակ չէր զանգվածային վարակի մասին:

Ըստ ԱՆ «Համաճարակային և հիգեինիկ կայան» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի (ցանկացել է անհայտ մնալ) ' հնարավոր է, որ պատճառը Ստեփանակերտի «Էստելա» կաթնամթերքի ընկերության արտադրած սննդատեսակներից մեկն է: Քիչ անց նա հայտնեց, որ վարակումներ են տեղի ունեցել նաև Ստեփանակերտի թիվ 2-րդ մանկապարտեզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter