HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաշինյանը գլխավոր դատախազին առաջարկեց յուրացման հատկանիշներով Վարդան Օսկանյան անունը փոխարինել Աղվան Հովսեփյան անունով (վիդեո)

Այս պահին գլխավոր դատախազին հարցեր ուղղելու համար հերթագրվել է 14 պատգամավոր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց որ դատախազության միջնորդագրից չի երեւում որ Վարդան Օսկանյանը յուրացրել է ուրիշի գումարը: Ավելին` Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին մեղադրեց յուրացման մեջ:

Ըստ պատգամավորին` Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի մեջ կարելի է Վարդան Օսկանյան անունը փոխել Աղվան Հովսեփյան անունով, իսկ նշված գումարը փոխարինել «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայով եւ յուրացման հատկանիշներով գործ հարուցել հենց Աղվան Հովսեփյանի դեմ, քանի որ նա յուրացրել է ուրիշի ավտոմեքենան եւ դրա վրա փակցրել է գլխավոր դատախազության պետհամարանիշերը:

Աղվան Հովսեփյանն ասաց որ այս դեպքում ուրիշը հենց «Սիվիլիթաս» հիմնադրամն է եւ փոխանցված գումարը բարեգործական նպատակներով ծախսելու փոխարեն փոխանցվել է Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին, վերջինս էլ փոխանցել է իր հարազատների հաշվեհամարներին:

Ինչ վերաբերում է իր դեմ գործ հարուցելուն, ապա Աղվան Հովսեփյանն ասաց որ պատգամավորը դրսեւորի քաղաքացիական նախաձեռնություն եւ այդ մասին հայտարարություն տա դատաքննչական մարմիններին, որպեսզի հարցը ուսումնասիրվի:

Նիկոլ Փաշինյանն ասաց որ ինքն անպայման քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես կգա եւ ամեն ինչ կանի, որ գլխավոր դատախազը պաշտոնանկ արվի, որպեսզի նախաքննությանը չխոչընդոտի:

Մեկնաբանություններ (10)

France
jan axper jan zavt tanem mernem duxit
HAYK
ES REVAZI VOCHXARNERI PATMUTYUNNA
ddd
Oskanyan jan axper jan ches jogum atkaten uzum
zevs
Du shat arag achumes Nikol Pashinyan. miayn petqe heru mnas Levonic
Մլեհ
Կ'ուզեմ Նիկոլ Փաշինեանին տեսնել ՀՀ Նախագահի բարձր պաշտոնին, որպէսզի իրական լծակներ ունենայ որդիաբար լծուելու Հայաստանը Մեծ Ժանտախտէն բուժելու ցաւոտ գործընթացին:
hovanes
Yerevi aveli chisht kliner dataxazi pashton handznel Nikol Pashinyanin vor Hayastanum bolor irakan talanchinerin uxarker nuyn kalanavayr@ vortex iren uxarketsin
Galust
Dataxazin Nikol@ pastaci apacucec vor kriminali mej taxvac e,,,,ajdqanic heto inchpes e Agvan Hovsepyan@ ashxatelu dataxaz,,,,,Kam petq e Nikolin dati ta zrpartutyan hamar kam hrajarakan ta,,.......
liana
Nikol jan inchu duq cheq naxagahi atorin, 1 tarum kdarnayinq iravakan erkir ev ksksver burn imigracion gorts@ntac hayastanum...es inqs haki koxmnakic chem, bayc haki arandzin andamneri ayd tvum naev dzez andzamb shat em hargum
Emy
Nikoln ayn bacarik joxovrdi @ntryalneric a, vor mer xosq@ bardzradzaynum a u tex a hascnum.Halala Nikolin! Hay azgayin kongresi u Nikoli pes duxov mardkanc shnorhiv 2008-in HH-um dzevavorvec qaxaqaciakan hasarakutyun, mardkanc gitakcutyan bardzracum anpoxarineli nerdrum e norankax Hayastani patmutyan mej! Nikoln el joxovrdavarutyan uxin brnac hayrenanver arajatar martikneric mekn e! Patahakan che, vor nra varkanish@ bavakanin bardzr e!
Harut
Շատ ապրես Նիկոլ ջա-ա-ա-ն, այդ անմակարդակ ավազակներին պետք է միշտ հիշեցնել թե իրենք ով են իրականում ու ինչով են զբաղված: Ժողովրդին ծառայելու փոխարեն անմեղ մարդկանց են դատի տալիս... Տա Աստված, որ մեր երիտասարդ սերունդը քեզնից օրինակ վերցնի ու բոլորը քո նման համարձակ քաղաքացիներ և արդարամիտ հայրենասերներ դառնան: Կեցցես Փաշինյան և շարունակիր նույն ոգով!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter