HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կռված աղջկա» երազանքն արժե 650 հազար դրամ

Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղի բնակիչ Վիկտորիա Շուրկովայի միակ երազանքը տուն ունենալն է: Վիկտորիան և երկու անչափահաս որդիները արդեն 11 տարի է` Տրետուք գյուղի տներից մեկի կիսափուլ նկուղում են ապրում: 

Վիկտորիայի և նրանց տան պայմաններին նախորդ տարի Տրտուք այցելության ժամանակ անդրադարձել էինք: Մեր հրապարակումից հետո նրանց 40 հազար դրամական օգնություն ցույց տվեց մեր ընթերցողներից մեկը, սակայն այդ գումարով Վիկտորիան հոգացել էր երեխաների ամենաանհրաժեշտ կարիքները, իսկ տան խնդիրն այդպես էլ չի լուծվել: 

Վիկտորիան Սումգայիթից բռնագաղթած փախստական է: Գյուղացիները նրան բնութագրում են որպես «կռված աղջիկ»: Վիկտորիան էլ է հպարտանում, որ Լ.Ազգալդյանի ջոկատի համար հաց է պատրաստել դեռևս դպրոցական տարիքում, հետո Քարվաճառում է ծառայել: «Համ նայոմնիկ եմ եղել, համ բուժքույր եմ եղել, համ պիսեր. շատ դաժան օրեր եմ տեսել Ղարաբաղում»,- հիշում է Վիկտորիան: 

Տրետուքցիներից մեկի լքված ու կիսափուլ տան մի սենյակը դարձել է Վիկտորյայի և որդիների հիմնական կացարանը: Նախորդ տարի Վիկտորիան ձմեռն անցկացրել է դպրոցի տնօրենի տանը, սակայն այս տարի տնօրենը այդ տունն ուրիշին է տվել: Վիկտորիան հիմա մշտապես` թե ամռան տապին, թե անձրևին, թե խստաշունչ ձմռան առատ տեղումների ժամանակ այդ խցում է ապրում իր երեխաների հետ, իսկ կրտսեր որդուն այդտեղ էլ ծննդաբերել է: 

Վիկտորիան ասում է, որ վերջերս գյուղացիներից մեկը վաճառքի է հանել իր տունը, և դրա համար սկզբից 500, հիմա արդեն 650 հազար դրամ է պահանջում: Ինքը շատ է ուզում այդ տունը գնել, բայց հնարավորություն չունի: Վիկտորյան պատմում է, որ դիմել է գյուղապետին օգնության համար, սակայն վերջինս ասել է, որ օգնելու հնարավորություն չունի: 

Տրետուքի համայքապետ Ալիկ Եղիազարյանը հաստատում է, որ Վիկտորիայի սոցիալական վիճակը շատ ծանր է, տան պայմաններն` ահավոր: Համայնքի բյուջեից Ալիկ Եղիազարյանը երկու անգամ ֆինանսական օգնություն է ցուցաբերել Վիկտորիային` 20-հազարական դրամ: «Համայնքապետարանը ամեն տարի օգնություն է տվել բյուջեից Վիկտորիային, բացի այդ էլ` ես էլ իմ գրպանից եմ օգնում»,- ասում է Ալիկ Եղիազարյանը: 

Համայնքի ղեկավարն նշում է, որ Վիկտորիայի տունը, որի նկուղում հիմա հայտնվել են Վիկտոիան ու իր երկու երեխաները, նախկինում կանգուն է եղել, սակայն վառելիք չունենալու պատճառով Վիկտորյայի մայրը սկսել է հետզհետե վառել տան փայտեղենը, բնականաբար, տունն էլ սկսել է փլուզվել: 

«Ես մտածում եմ այդ ուղղությամբ մի բան անելու, բյուջեից ուղղակի հնարավոր չէ նրա տան համար հատկացում անել, ես մտածել էի, որ ինչ-որ մի բան անեմ, մի տեղից ինչ-որ գումար գտնեմ, թեկուզ դա լինի իմ անձնական միջոցները, մի բանով օգնեմ, որ էդ մարդը վերջապես մի տուն ունենա, պադվալի մեջ ուղղակի հնարավոր չի ապրել,-ասում է գյուղապետը և խոստովանում,-ես որ էդ մասին մտածում եմ, էդ որ տենում եմ, ուղղակի վատ եմ զգում. 21-րդ դարում էդ կարգավիճակով ապրելը ապրել չի»: 

Քանի դեռ գյուղապետը մտածում է, ցրտերն ընկնում են, իսկ Վիկտորիան չգիտի` ինչպես ծածկի իր խուցը, որ երեխաների հետ դիմակայեն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանին հատուկ խստաշունչ ձմռանը: 

Մեկնաբանություններ (10)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բարև Քրիստինե(4) - Ընդհանրապես,օրինակ կոնկրետ Հոլանդիայից Հայաստան միայն 2 ձևով կարելի է փող ուղարկել/փոխանցել. 1- այստեղի ԲԱՆԿԻ ՀԱՇՎԻՑ Հայաստանի ԲԱՆԿԻ ՀԱՇԻՎ,որի ժամանակ ԱՆՊԱՅՄԱՆ պիտի լրացվի Հայաստանի բանկի BIC (Bank Identifier Code) կոդը և տվյալ բանկում հաշվի համարի IBAN (International Bank Account Number) կոդը:Այս 2 կոդերը հեշտությամբ կարելի է իմանալ Հայաստանի բանկից: Հաշվի համարի կոդը հաշվի համարը չէ:...............................................................2- Հայաստան փող կարելի է ուղարկել փող փոխանցման գործակալությունների միջոցով (MoneyGram, MoneyTrans),որի ժամանակ պիտի լրացվի ստացողի ճիշտ անձնագրային անուն-ազգանունը,քաղաքը և հեռ.համարը: Ուղարկելու ժամանակ տալիս են կոդ: Այս կոդը հեռախոսով (կամ այլ ձևով) պիտի ասես Հայաստանում ստացողին,որն էլ կոդով ու անձնագրով գնում ստանում է:
Anjela
Ինչ-որ մեկը պետք է կազմակերպի, առաջարկում եմ՝ խնդրում, որ «Հետքի» խմբագրությունը կազմակերպի դա: Կարելի է բացել հաշվեհամար, որտեղ փոխանցումներ կկատարենք: Իսկ «Հետքին», կարծում եմ, բոլորն են վստահում:
Քրիստինե
Հարգելի ընթերցողներ, վաղը Վիկտորյան կբացի հաշվեհամարը, տվյալները կտեղադրենք, և դուք կկարողանաք օգնել նրան: Շնորհակալություն արձագանքելու համար
Քրիստինե
Հարգելի ընթերցողներ, Վիկտորիան արդեն հաշվեհամար է բացել իր անունով: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» , դրամային հաշվեհամար` 16 03 70 07 71 92 00, Վիկտորիա Շուրկովա
Գոհար Արշակյան
Այս դեպքը ևս մեր ամոթն է...Իսկ վաղն այս տանից 2 զինվոր պետք է տանեն և ինչ առողջությամբ...Երկիր, տեր եղի քո զավակներին...
Գոհար Արշակյան
Այս ընտանիքը նաև սահմանապահ է...եթե մարզպետարանն ու երկիրն անտարբեր է, գոնե Հայ Առաքելական եկեղեցին ձեռք մեկնի...
hay_mard
sksvan xelatsi artahatutyunnere. ay mard eghatse 600 hazar e berek havakenk. mi hat hashiv asek pogh pokhandsenk
Քրիստինե
Հարգելի ընթերցողներ Եթե ուզում եք օգնել Վիկտորյային, կարող եք նրա անվամբ գումար ուղարկել որևէ բանկով (որի մասնաճյուղը գործում է Վարդենիսում): Ձեր ուղարկած գումարը տվյալ բանկի Վարդենիսի մասնաճյուղից Վիկտորյան կարող է անձամբ ստանալ: Կարող ենք Վիկտորյայի հեռախոսահամարը տրամադրել, կապ հաստատեք հետը: Կարող ենք նաև անհրաժեշտ տվյալները մենք փոխանցել Ձեզ: Եթե նման ցանկություն ունեք, խնդրում ենք զանգահարել խմբագրություն՝ 010 563363: Հարգանքով՝ Քրիստինե
david
ayd koxmerum shat datark turqi tner kan inchi irendzri chen talis?
hay_mard
Cristine jan, tsankali klini Lilitiki nman arvi vor mi tex havagvi nor pokhandsvi. manr munr poxandselov harts chi lutsvi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter