HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սիվիլիթասի» գործին վերաբերող նյութերը բաժանվելու են ԵԽԽՎ պատգամավորներին

Սիրելի գործընկերներ, բազմաթիվ լրագրողների կողմից այսօր ինձ տրված մեր հետագա քայլերի և ԵԽԽՎ պատվիրակության ԲՀԿ ներկայացուցիչների գործողությունների վերաբերյալ հարցի առնչությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջիկայում տեղի կունենա համապատասխան խորհրդակցություն, և հանրությունը կտեղեկանա մեր հետագա քայլերի մասին:

Ինչ վերաբերվում է ԵԽԽՎ-ում ԲՀԿ պատգամավորների գործողություններին, պետք է հայտնեմ հետևյալը` խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «երբևէ որևէ քայլ չի արվելու,  որը կարող է ազդել մեր երկրի վարկի ու հեղինակության վրա, մեր ներքին խնդիրները պետք է լուծվեն ներսում»: Սակայն տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ ԱԺ պատգամավորներին մեր կողմից բաժանված Օսկանյանի և «Սիվիլիթասի» գործին վերաբերող նյութերը բաժանվելու են նաև ԵԽԽՎ պատգամավորներին բացառապես իրավական հարթության մեջ հարցը դիտարկելու նպատակով:

Հիշեցնում եմ, որ ԲՀԿ քաղխորհուրդը արդեն որակել է Օսկանյանի դեմ հարուցված գործն ու ԱԺ-ում գլխավոր դատախազի միջնորդությունը որպես բացարձակապես անհիմն:

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տ. Ուրիխանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter