HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մութաֆյանն ու ատրճանակը պոլսահայ նկարչի գործերում (վիդեո)

Անի Հովհաննիսյան

Պոլսահայ նկարիչ Արեթ Գըջըրն այս օրերին շատ քիչ թվով մարդկանց է թույլատրում մտնել սենյակը, որտեղ ստեղծագործում է: Պատճառը նրա քաղաքական եւ հոգեւոր թեմատիկայով նկարների շարքն է` Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանի հիվանդության մասին: Մի քանի նկար արդեն պատրաստ է ցուցադրության, բայց շատերը դեռեւս անավարտ են: Թե որն է պատրիարք Մութաֆյանի հիվանդության թեմայով նկարելու նպատակը, Արեթը դեռեւս չի մանրամասնում` նշելով, որ մինչ ցուցադրությունը որեւէ մեկնաբանություն չի ուզում տալ:

«Չնայած գործերը քաղաքական իմաստ կրում են, բայց ես ցանկացել եմ դրանք ազատել եկեղեցական եւ քաղաքական ընկալումներից: Պատրիարքի նկարները ներկայացնում եմ զուտ արվեստի տեսանկյունից, ուզում եմ մարդիկ այս գործերում արվեստը տեսնեն` որպես առաջնային իմաստ»,- ասում է Արեթը:

Երեւանից Ստամբուլ

Արեթ Գըջըրը Ստամբուլում հանդիպած միակ պոլսահայն էր, ում մեջ երեւանյան ապրելաձեւ նկատեցի: Մոտ մեկ տարի Լիոնի գեղարվեստի ակադեմիայում սովորելուց հետո նա մեկնել է Հայաստան եւ ընդունվել Երեւանի գեղարվեստի ակադեմիա։ Նկարիչն ամեն օր քայլում է Թաքսիմի շքեղ խանութների փողոցով եւ երբ հասնում է փոքրիկ խաչմերուկին, թեքում է ճանապարհն ու հպարտորեն մտնում հայկական ճարտարապետությամբ տարբերվող հսկա շենքում գտնվող իր արվեստանոցը:

Ի՞նչ կասեք Երեւանի գեղարվեստի ակադեմիայի կրթական մակարդակի մասին։

Այդ բուհ  րվեստի հետ կապ չունեցողները ծանոթի միջոցով անվճար են ընդունվում, իսկ իրապես արվեստագետները դուրս են մնում։ Կրթական մեթոդները եւս շատ հին են։ Զգում ես, որ ինչ-որ հիմնական բաներ սովորել ես, բայց ոչ այս դարաշրջանի համար։

Այսինքն` դասախոսներ չկա՞ն։

Կան, բայց զզվել են իրենց գործից։ Ավելի շատ գումար աշխատելու համար են այնտեղ՝ չհաշված մի քանի բացառությունները։ Ու զարմանալին նաեւ այն է, որ արվեստի համալսարանում թվում է՝ պետք է սովորի երիտասարդության ամենածայրահեղ խավը, բայց Երեւանի գեղարվեստի ակադեմիայում սովորում են ամենապահպանողականները։ Ազատ միտք ունեցող մարդիկ էլ փոքրամասնություն են։

Եթե համեմատեք Ստամբուլը, Լիոնը եւ Երեւանը զգացական մակարդակներում․․․

Լիոնը համեմատել չենք կարող, քանի որ այնտեղ ամբողջովին այլ ժամանակաշրջան է, իսկ  Ստամբուլում ժամանակակիցը փորձում են ունենալ, ներկայացնել։ Մեծ ֆինանսներ են ծախսում ժամանակակից արվեստի համար։


Ձեր նկարները թաքցված են այն սենյակում, որտեղ ստեղծագործում եք։ Ինչո՞ւ չեք ցուցադրում դրանք Ձեր իսկ արվեստանոցում։

Ինձ թվում է՝ ցուցադրելու ձեւեր կան, այսինքն ցուցադրել պետք է ցուցահանդեսների ժամանակ։ Բացի այդ, ցուցադրելու կեսն էլ հենց պահելն է, թաքցնելը։ 

Երեւանում մշակութային բազմազանությունը մեծ չէ, իսկ Ստամբուլում տարբեր ազգերի, կրոնների, նաեւ տարբեր մշակույթների կրող մարդկանց կարելի է հանդիպել։ Այդ բազմազանությունը ազդո՞ւմ է Ձեր ստեղծագործության վրա եւ ինչպես։

Ես այդ տեսակ բազմազանություն չեմ զգում։ Երեւի թե Ստամբուլում երկար տարիներ ապրելս է պատճառը, բայց մեծ բազմազանություն այստեղ չկա։ Նույնիսկ ենթամշակույթներ չկան արդեն, պատմությունից այդ ամենը ջնջված է։ Մի մշակույթ կա՝ թուրքական մշակույթն է։

Բացի նկարելը` նաեւ «Ակօս» թերթում ծաղրանկարներ եք անում: Այդ աշխատանքը բավարա՞ր է կենցաղային ծախսերը հոգալու համար:

Դե, ես միջին կենցաղային պայմաններում ապրող մարդ եմ: Այստեղ էլ, արվեստագետները լավ չեն ապրում:

Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (4)

sam
I work in the coal mines so I can send my son to school to be a mechanic so he can send his son to school to become a doctor so he can send his son to art school.
Paulo jan
I visited the both cities and could feel the lack of cultural diversity.
Melik
Արեթ Գըջըրը Ստամբուլում հանդիպած միակ պոլսահայն էր, ում մեջ երեւանյան ապրելաձեւ նկատեցի ????Aysinkn inch??
Kevork
There can't be cultural diversity in Istanbul by definition, don't you know? Istanbul was the city of the first genocidal act in history. The Turks put in a lot of hard work and effort in making the genocide succeed, so if Istanbul remained a culturally diverse city as before, it would mean all that work went to waste. @Melik, Yerevan not being diverse is not the fault of Armenians, it is a way in which Armenians were able to resist cultural and ethnic genocide with what little they had left. Lack of cultural diversity in Istanbul on the other hand was for the reasons of criminal acts: Turkey has no excuse for this, and I consider you weak comparison to be ridiculous and irrelevant.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter