Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

2012թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թրաֆիքինգի 15 հանցագործության դեպք



Վերջին ժամանակներում մամուլում, մասնավորապես ինտերնետ լրատվական կայքէջերում, հրապարակվում են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեպքերի վերաբերյալ տեղեկություններ: Նշված թեմային վերաբերող որոշ հոդվածներում նշվում է նաև, որ  իրավապահ մարմինների կողմից բացահայտված թրաֆիքինգի դեպքերը չեն ներկայացնում իրական պատկերը և դրանք, այդ թվում` երեխաների թրաֆիքինգի դեպքերը, իրականում շատ ավելի են և հայտնի են հասարակությանը, բայց` ոչ իրավապահներին:

Հիշյալ հրապարակումների հիման վրա իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, որ հոդվածներում տեղ գտած տեղեկությունները հիմնականում վերաբերում են 2004-2009թթ. ընթացքում կատարված իրադարձություններին: Նշված դեպքերը գրեթե ամբողջությամբ հայտնի են ՀՀ իրավապահ մարմիններին և ստացել են իրենց քրեաիրավական գնահատականը: Բացի այդ, պարզվել է, որ հրապարակված որոշ տեղեկություններ մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը կամ ստացվել են անհայտ աղբյուրներից: 

2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 132.2 , 132.3  հոդվածների` «Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը», «Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը» և «Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը» հատկանիշներով վարույթ է իրականացվել քրեական 16 գործերով, որոնցից 4-ը` նախկինում հարուցված և 2012թ. փոխանցված գործեր են, 3-ը վերսկսվել են հետախուզվողների հայտնաբերման կապակցությամբ, 1 գործ նախկինում հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 178-րդ հոդվածով /Խարդախություն/, փոխանցվել 2012թ., այնուհետև վերաորակվել է 132-րդ հոդվածի, 8 գործեր հարուցվել են 2012թ.: 

2012թ. առաջին կիսամյակի ընթացքում վերաորակված և հարուցված 9 գործերից 5-ը` վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, 1-ը` ՀՀ-ում անչափահասի շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 1-ը` մարդու օրգանները կամ հյուսվածքները վերցնելուն, 1-ը` ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային շահագործմանը, 1-ը` շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելուն: Պոռնկության շահագործման 5 գործերից 3-ը ներքին թրաֆիքինգի կամ շահագործման դեպքեր են, 2-ի շահագործումն իրականացվել է Թուրքիայում: 

Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել նոր` 15 զոհեր, որոնցից 8-ը` կանայք: 15 զոհերից 1-ը` հանցագործության կատարման ընթացքում եղել է անչափահաս:

2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ 15 հանցագործության դեպքեր: 

ՀՀ ոստիկանություն


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ