HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցապ նախարարության ուշացած արձագանքը՝ Վարդենիսի հոգեբուժարանի դեպքերին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քիչ առաջ պարզաբանում է տարածել Վարդենիսի հոգեբուժարանի հիվանդների մասին մեր հրապարակման վերաբերյալ: Չգիտես ինչու՝ սեպտեմբերի 18-ին հրապարակած հոդվածին նախարարությունը միայն այսօր է արձագանքում՝ իրավապահ մարմինների հայտարարություններից հետ: Մինչդեռ թե հոդվածի հրապարակումից առաջ, թե դրանից հետո՝ երկու անգամ փորձել ենք որևէ մեկնաբանություն ստանալ նախարարությունից: Մեր հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել հրապարակումից հետո, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը հարցով էր արձագանքել՝ «Իսկ դուք ինչ եք ակնակալում, նախարարությունն ինչ պիտի անի»: Ավելին, պարզվում է՝ խնամվողների աշխատանքային թերապիայի գործընթացում թերացումներ են արձանագրվել, մինչդեռ հիշեցնենք, որ տակավին վերջերս նախարարության ստուգումների արդյունքում այդ թերացումները չէին հայտնաբերվել:

Ստորև ներկայացնում ենք նախարարության պարզաբանումը.

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդունված կարգի համաձայն մշտապես արձագանքում է նախարարության, նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի վերաբերյալ առաջին հրապարակումից անմիջապես հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կատարած ուսումնասիրության արդյունքում խնամքի կազմակերպման աշխատանքներում արձանագրվել են թերացումներ, մասնավորապես' խնամվողների աշխատանքային թերապիայի գործընթացում:

Աշխատանքային գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների և ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն:

Աշխատանքային գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների և ծառայողական պարտականությունների, մասնավորապես' տուն-ինտերնատում խնամվողների աշխատանքային թերապիայի գործընթացը կանոնակարգող իրավական ակտերում հստակ նորմեր և չափորոշիչներ չսահմանելու, աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետին հայտարարվել է խիստ նկատողություն, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալին և գլխավոր մասնագետին' նկատողություն:

Միաժամանակ, նախարարի հանձնարարությամբ լրամշակվում են տուն-ինտերնատի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը' հստակեցնելով խնամքի կազմակերպման ընթացակարգերը, իրավասու պաշտոնատար անձանց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները::
Տեղեկացնում ենք նաև, որ իրավապահ մարմինների կողմից տուն-ինտերնատի տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter