HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Նույնիսկ Թամանյանը չի որոշել, որ այդ շենքում պետք է հենց ԱԳՆ-ն լիներ

«Իհարկե, ցանկալի կլիներ, որ Հանրապետության հրապարակում լիներ մշակութային կենտրոն, բայց եթե ընտրություն կատարենք հյուրանոցի և պետական գերատեսչության միջև, ապա, միանշանակ, ավելի լավ կլինի, որ արտաքին գործերի նախարարության փոխարեն հյուրանոց լինի՝ պայմանով, որ շենքի արտաքին ճարտարապետական տեսքը կպահպանվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԳՆ-ի շենքը հյուրանոց դարձնելու վերաբերյալ իր կարծիքը հայտնեց Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենքը, որտեղ տեղակայված է ԱԳՆ-ն, ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «Տանգո»  ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին: Շենքը վաճառվել է 51 մլն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով: Այդ շենքում կլինի 5 աստղանի հյուրանոց:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նույնպես մեծ հաշվով դեմ չէ, որ Հանրապետության հրապարակում ևս մեկ հյուրանոց ավելանա և օրինակ բերեց նախադեպային դարձած, նախկինում «Երևան» անունը կրող, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցը, որը վաճառվեց իտալացիներին և այժմ շահագործվում է բարեկարգվելուց հետո, իսկ շենքի արտաքին ճարտարապետական լուծումներին իտալացիները ձեռք չեն տվել:

«Միայն մի փոքր մտավախության առիթ կա,- նշեց Ս. Կարապետյանը,- որքանո՞վ է բնորոշ մեր երկրի, մայրաքաղաքի, դրա կենտրոնի նկարագրին այն, որ հենց դրա սիրտը` Հանրապետության հրապարակը երիզող շենքերի կեսը կամ ավելին, լինեն հյուրանոց, այլ ոչ թե մշակույթի օջախ»:

Ռ. Բաբայանը հավելեց. «Ավելի ուրախ եմ, որ այդ շենքը տնօրինելու է գալիս մասնավորը, պետությանն այլևս այդ հարցերում չեմ վստահում. տեսանք, թե ինչ արեց ժողովրդի քվեն ստացած պետական պաշտոնյան փակ շուկայի հետ»:

Բաբայանը նշեց նաև, որ բազմաթիվ զարգացած երկրներում քաղաքի կենտրոնում տեղակայված գերատեսչությունները դուրս են բերվում այդտեղից. դատարանները վերածվում են թատրոնների, նախարարության շենքերը` գրադարանների. «Իսկ ինչ վերաբերում է շենքի դերակատարությանը, ապա այն պատմական որևէ դեր չի խաղում ինչպես, օրինակ, Սպիտակ տունը, և նույնիսկ Թամանյանը չի որոշել, որ այդ շենքում պետք է հենց ԱԳՆ-ն լիներ»:

Մեկնաբանություններ (5)

Արամայիս Միրզախանյան
Երկտող վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությանը Տիգրան Սարգսյան, ամոթ քեզ, և քո կառավարությանը: Սովետական Հայաստանի շենքերը վաճառելով եք պահում ձեր «անկախ հանրապետությունը»... Ես սփյուռքահայ եմ, Հայաստանի ժողովրդին պատկանող այս հարստությունները ի՞նչ հիմունքներով եք վաճառում: Ո՞վ է տերն ու տիրականը այս երկրի: Մենք սփյուռքում ժամանակին այդ շենքերով հպարտանում էինք և հպարտ էինք մեր ժողովրդի ստեղծարար ուժով լի կյանքի համար: Դուք ավազակներ մեր հպարտությունն էլ եք ծախում: Անհաշտ պայքար, սփյուռքահայի անվան տակ մեր հայրենի ժողովրդին թալանող օլիգարխների ու նրանց տեղական համքարների դեմ ... Dr. Aramais Mirzakhanian 4 .10. 2012, Stockholm ...
Մլեհ
Ջերմագին ողջոյն Բարի Հսկային` հայրենասէր և արդարամիտ Դոկտոր Միրզախանեանին: Ես կը միանամ ձեր մտահոգութիւններուն և անանձ պոռթկումին: Ձեզի կը մաղթեմ քաջառողջութիւն և ամենայն բարիք:Մլեհ - Հայկական Ժողովրդային Շարժման ՆԱԽԿԻՆ անդամ
Արամայիս Միրզախանյան
Ջերմ ողջույն, բարեկամ Մլեհ, ՀԱԿ, ՀՀկ & Co. բոլորն էլ նույն սանրի կերպասներներն են: Մտածենք լուրջ դասակարգային ու տնտեսական ընդդիմության մասին...
***
1 to 5 bla bla bla ...
Մլեհ
Հիւրանոց թէ ոչ՝ դէմ եմ որ Թամանեանական մոնումենտալ ճարտարապետական անսամպլի հիմնական տառերէն հանդիսացող շէնքը օտարուի ՀՀ-էն` յօգուտ ինչ որ անյայտ զբաղումի տէր Էռնեկեանի: Հայկական Աւիաուղիներու ճակատագիրը ձեզ օրինակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter