HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Վրացական երազանք», ոչ թե «Վրաստանի». Իվանիշվիլիի հայտարարության մասին

«Բիձինա Իվանիշվիլին կարող է հազար անգամ հերքել իր ասածը, կամ հայտարարել, որ ուրիշ համատեքստում էր դա ասել և բոլորվին էլ դա ի նկատի չուներ, բայց դա, մեծ հաշվով, ոչինչ չի փոխում. Վրաստանի ընդդիմության առաջնորդի հայտարարությունը պատկերավոր ձևով ներկայացնում է վրացիների վերաբերմունքը իրենց բազմազգ երկրում ապրող այլ ազգերի հանդեպ: Պատահական չէ նաև այն, որ խորհրդարանում մեծամասնություն կազմած կուսակցությունը, որի ղեկավարն Իվանիշվիլին է, կոչվում է «Վրացական երազանք» և ոչ թե «Վրաստանի երազանք», այնինչ, ինչպես բոլորս գիտենք, Վրաստանում ապրում են նաև այլ ազգեր, որոնց համար հայրենիք է համարվում այն վայրը, որտեղ նրանք ապրում են, այդ թվում նաև Ջավախքը հայերի համար, կամ Աբխազիան` աբխազների»,- այսպես արձագանքեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը Բիձինա Իվանաշվիլու` «New Times» թերթի միջոցով արած այն հայտարարությանը, որ ինքը զարմացած է, թե ինչո՞ւ են հայերն ապրում Վրաստանում, երբ ոչ շատ հեռու գտնվում է նրանց հայրենիքը:

Քաղաքագետը վստահ է, որ Վրաստանում ինտեգրացման անվան տակ իրականացվում է հայերի դանդաղ ձուլման գործընթաց, իսկ ահա Վրաստանում ապրող ոչ վրացի ժողովորդները, օրինակ, հայերն ու թուրքերը, չեն կարող միասնական ուժերով այդ գործընթացին ընդդիմանալ, քանի որ միմյանց հետ բարեկամական հարաբերություններ չունեն. վրացիներն էլ են դա գիտակցում և օգտագործում այդ հանգամանքը հօգուտ իրենց:

«Վրացիների մտածողության մեջ գոյություն չունի Վրաստանում բնակվող ոչ վրացական ազգ հասկացությունը»,- ասաց Լ. Շիրինյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանի կազմում ընդգրկված հայ պատգամավորների դերակատարմանը Վրաստանում հայկական շահերը ներկայացնելու առումով, Լ. Շիրինյանը հայտարարեց, որ այդքան մեծ հույսեր չի կապում 2-3 պատգամավորի հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջիններս քաղաքական տարբեր բևեռներում են և չեն կարող, ըստ էության, միաձայն լինել:

Լ. Շիրինյանը կարծում է, որ Հայաստանն այժմ պետք է փորձի գոնե Ջավախքում հայկական քաղաքական գործոնը կայացնել, իսկ Բ. Իվանաշվիլու հայտարարությամբ պետք է զբաղվի ՀՀ արտգործնախարարությունը: Իսկ նմանօրինակ դեպքերը պետք չէ հրապարակայնացնել, որպեսզի չկրկնվի Սաֆարովի օրինակը, երբ արդյունքում գործընթացից բոլորը, բացի Հայաստանից, շահեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter