HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գոմեշի մսի հայտնի ու անհայտ ներկրողները

Ինչպես երեւում է աղյուսակից, Հնդկաստանից գոմեշի միս ներկրող առաջատար ընկերությունը կրկին ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է: 2008-ին եւ 2009 թ. առաջին կիսամյակում էլ (մինչեւ սատկած գոմեշի հայտնի պատմությունը, որի մասին կառավարությունը խոսեց 2009-ի օգոստոսին) գլխավոր ներկրողը նույն ընկերությունն էր (նախկինում՝ «Սալեքս Գրուփ» ՍՊԸ): Այն ժամանակ մեկուկես տարում ընկերությունը ներկրել էր 9.869 տ միս, իսկ այս վերջին 21 ամսում՝ 7.278: Այս ընկերությունը, ՊԵԿ-ի տվյալներով, 2012-ի առաջին կիսամյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 3-րդն է: Մուծել է ընդհանուր 9.279.351.200 դրամ հարկ: ՀՀ պետռեգիստրի կայքում ընկերության հիմնադիրներ են նշված ԱՄՆ քաղաքացի Անաստաս Արությունյանը եւ ՀՀ քաղաքացի Մհեր Ղարիբյանը: Վերջինս եղել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրենը, նույն գործարարի «Ֆլիտֆուդ» ընկերության հիմնադիրներից: Իսկ ԱՄՆ քաղաքացի Արությունյանը գրանցված է Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդ թաղամասում:

 

2011

2012 (հունվար-սեպտեմբեր)

Ընդհանուր

«Ալեքս Գրիգ» ՍՊԸ

6319

959

7278

«Պարգեւ» ՍՊԸ

1755

1809

3564

«Մոկոնաթ» ՍՊԸ

981

 

981

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ

671

1243

1914

«Ունիվերսամ «Ավան»» ՍՊԸ

361

584

945

«Մուշ» ՍՊԸ

238

 

238

«Սամ-Սեր Գրուպ» ՍՊԸ

 

690

690

Ընդհանրապես, Սամվել Ալեքսանյանի ընկերությունների հիմնադիրներ են գրանցված գործարարի մտերիմները, եւ դժվար է գտնել հենց Ալեքսանյանի անունը, որը բազմաթիվ ընկերություններ է բացում, փակում, փոփոխում:

Այս առումով հետաքրքիր է «Սամ-Սեր Գրուպ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներ են ներկայացված ՀՀ քաղաքացի Վիկտր Մանուկյանը (անունն այսպես է գրվում) եւ ՌԴ քաղաքացի Սերգեյ Պաշկոն: Ընկերության անունն էլ թերեւս դրա տերերի անուններից է բաղկացած: Ավելի պարզ լինելու համար ասենք, որ Մանուկյանը Ալեքսանյանի նախկին «Սալեքս Գրուփ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է, ասել է թե՝ նրա «մարդը»: Պատահական չէ, որ, եթե 2011-ին «Ալեքս Գրիգը» ամենաշատն է գոմեշի միս ներկրել, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին զիջել է դիրքերը, սակայն ոլորտում ներգրավվել է արդեն «Սամ-Սեր Գրուպը», որն անցյալ տարի ներկրում չի կատարել: Մյուս կողմից՝ առաջին հայացքից ոչ շատ հայտնի թվացող այս ընկերությունը ՀՀ խոշոր հարկատուների մեջ 13-րդն է (2012-ի հունվար-հունիսին մուծել է 2.514.601.800 դր հարկ):    

Թե «Ալեքս Գրիգը», թե «Սամ-Սեր Գրուպը» ներգրավված են այն ոլորտներում, որոնք հայտնի են իբրեւ Սամվել Ալեքսանյանի բիզնես: Առաջինը, ի թիվս տարբեր ներկրումների, միս-մսամթերքի մեծածավալ ներմուծում է կատարում Բրազիլիայից, իսկ երկրորդը՝ կանթնամթերք է բերում Նոր Զելանդիայից, որոնց տեղափոխումը կատարվում է ԱՄՆ նավահանգիստների միջոցով: Մասնավորապես «Panjiva» տեղեկատվական պլատֆորմի տվյալներով՝ թռչնամսի «Minu» ապրանքանիշով հայտնի բրազիլական «Companhia Minuano de Alimentos»-ը «Ալեքս Գրիգի» խոշոր մատակարարներից մեկն է: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «Սամ-Սեր Գրուպի» մատակարարը նորզելանդական «Fonterra Co-Operative Group» ընկերությունն է, որին բաժին է հասնում աշխարհում կաթնամթերքի արտահանման շուրջ 30 տոկոսը (հայտնի է «Anchor» բրենդով):   

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ին վերջերս անդրադարձել ենք: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բանակում գոմեշի մսի քրեական գործով մեղադրվող կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանը քավոր-սանիկական կապեր ունի այս ընկերության տերերի հետ: ՍՊԸ-ն վերջին 21 ամսում ներկրել է 1.914 տ միս, սակայն գոմեշի մսի գործում նորեկ չէ: Մասնավորապես, 2008-ին եւ 2009-ի առաջին կիսամյակում «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունը Հայաստան է բերել 732 տ գոմեշի միս: Ընկերության տերերը, ըստ պետռեգիստրի, երեք հոգի են՝ Էդիկ Հովհաննիսյանը, Հայկ Մարգարյանը, Վահե Շխրտմյանը: Այս անունները ոչինչ չեն ասում:

Նշենք, որ ընկերությունն առավել հայտնի է «Օրիգինալ» սուրճով, ինչպես նաեւ մետաղե կղմինդրների ու պրոֆիլների արտադրությամբ, սակայն գործունեությունը ներառում է նաեւ ոչ պարենային (մասնավորապես՝ խաղալիքներ) ու պարենային (հավի, տավարի, խոզի միս, բրինձ, ձավար, ոսպ, ոլոռ) ապրանքների ներկրում, պարենային որոշ մթերքների (սուրճ, թեյ, սուրճի ու թեյի փոշի, պահածոյացրած շոգեխաշած միս) արտադրություն: Պատահական չէ, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գործող ընկերության իրական տիրոջը ճանաչում են իբրեւ «Կոֆեի» Արթուր: Վերջինիս «տանիքն» էլ հայտնի նախկին գեներալներից մեկն է (բայց ոչ Արշալույս Փայտյանը): Ըստ մեր տեղեկությունների՝ այս ընկերությունն է բանակին տավարի պահածոյացրած շոգեխաշած միս (тушенка) առաքում: 2012-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների մեջ «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ն զբաղեցրել է 65-րդ տեղը՝ մուծած 709.767.100 դրամ հարկով:

շարունակելի

Մեկնաբանություններ (6)

ALICE
I am looking for FROZEN BUFFALO MEAT IMPORTERS LIST IN ARMENIA. We are one of the leading exporters of buffalo meat from India.
Hetq
There's a list of top importers in the article!!!
Նաիրա
Վերջին մեկ ամսում մեր նախագահը դարձել է շատ , , դատում է նախկին պաշտոնյաների, աշխատանքից հեռացնում որոշ խուլիգանների, որոնք դրանց հսկայակն բանակի մեջ մի ավազահատիկ են, բայց չգիտես ինչու այս մականունավոր պատգամավորներինՙ , և էլի դրանց նման մի քանի տասնյակներին կարծես թե չի տեսնում, կամ էլ չի ուզում տեսնել: Միայն թոզ է փչում այս ժողովրդի աչքերին որոնք էլի մի քանի ամսից 5000 դրամանոց իրենց ձայները կտան մեր հրաշք նախագահին իր խուլիգանական շրջապատով: Ձուկը գլխից է հոտած և ձկան գլուխն է պետք կտրել: Ցավոեք դեռ չի հայտնվել այդ կտրողը ու մենք դեռ պետք է շատ տառապենք սրանց ձեռքում, մինչև բախտմներս բերի մի հատ գրին քարտ էլ մենք շահենք ու հեռանանք այս մեր խեղճուկրակ հայրենիքից, որ այդ սրիկաների ձեռքում դարձել է թուրքական բերդ:
Meri
Ba tenc ban menak lfik@ k aner,ba ura mer naxagahi hskoxutyun@,da mihat sovorakan qaxaqaci aner minchev verji xas@ kdatein.....
GEGHAM
ԼԻՆԻ ԲԱՆԿ ԼԻՆԻ ԱՐԵՎՏՈՒՐ,ԼԻՆԻ ՆԵՐԿՐՈՒՄ, ԱՄԵՆ ՏԵՂ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՍ ԿԱՐԴՈՒՄ,,,ՇՈՒՆԸ ՇԱՆ ԹԱԹ ՉԻ ԿԾԻ,ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՄԱԽԻՆԱՑԻԱՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՏՈՒԿ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ ՈՐՈՆՔ Ի ՍԿԶԲԱՆԵ ԳԻՏԵՆ ՈՐ ՊՐԱՎԱԼԻ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ՊԻՏԻ ՆՍՏԵՆ,,,ՀԻՄՆԱԿԱՆՒՄ ԳՈՐԾԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ՈՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ԴՈՒՐՍ ԳԱՆ ԲԵՐԴԻՑ
A.
yaxk ed ira Parvanayum el ed mseric tvac klini joxovrdin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter