ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը կցուցադրվի Լուվրում



Մեր կինոյի պատմության մեջ առաջին անգամ հայկական ֆիլմը կցուցադրվի Լուվրում: Հոկտեմբերի 14-ին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009թ.-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, կցուցադրվի Լուվրում: Ֆիլմը կներկայացնի աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոսթամին, որի երկու ֆիլմերը ևս կցուցադրվեն նույն ծրագրի շրջանակներում:

Աբաս Քիառոսթամին Լուվրի պաշտոնական կայքում «Սահման»-ի մասին գրում է. «Հարություն Խաչատյանը կարողացել է շատ անսովոր ձևով կինո բերել նոր հերոսի: Ես այլևս ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Քո առջև գոմեշ է, և նայելով նրան՝ հասկանում ես, որ նա էլ ունի գիտակցություն և զգացմունքներ: Այսօրվա համաշխարհային կինոն նկարում է պոռնիկների, մաքսանենգների, մարդասպանների՝ նրանց, ում դժվար է մարդ կոչել: Իսկ Խաչատրյանի ֆիլմում մենք տեսնում ենք մի գոմեշի, որն ավելի մարդկային է, քան թվարկածս արարածները: Ինչպե՞ս կարող էր նման ֆիլմը չտպավորվել և չփոխել իմ ներաշխարհը…»:

Հիշեցնենք նաև, որ Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը դեռևս միակ հայկական ֆիլմն է, որ արժանացել է շուրջ 15 մրցանակի, այդ թվում՝ գլխավոր մրցանակների Անթալիայի, Անապայի միջազգային կինոփառատոներում, Գորիցայում՝ Դարկո-Բրատինա հատուկ մրցանակի:

«Սահման»-ը Լուվրի պաշտոնական կայքում:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոն


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ