HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունի 45.000 անձ

Հոկտեմբերի տասը հոգեկան առողջության միջազգային օրն է

Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է շուրջ 45.000:

2010 թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որով մի շարք պարտավորություններ է ստանձնել՝ ուղղված նաև սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը և պաշտպանությանը:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները դեռևս մնում են չպաշտպանված: Սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են մեկուսացված մնալ համայնքից, հասարակական կյանքից, զրկված են անկախ կյանք վարելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու, իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորություններից:

Սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դեռևս առկա է խարանը, կարծրատիպերը, խտրականությունը, որոնք իրենց հերթին հանգեցնում են նրանց խոցելիությանը, հասարակությունից մեկուսացմանը և իրավունքների խախտման ռիսկերի առաջացման:

Համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ «...հաշմանդամությունը էվոլյուցիոն երևույթ է, և որ այն արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և վերաբերմունքի ու շրջապատի սահմանափակումների միջև…» (նախաբան «ե» կետ):

Չնայած կոնվենցիայի վավերացմանը՝ համարում ենք, որ անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններն անհրաժետ քայլեր և հետևողականություն չեն դրսևորել սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հատկապես խտրականության դրսևորման նվազեցման և բացառման ուղղությամբ: 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
10 հոկտեմբերի, 2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter