HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ հետևողական է լինելու, որպեսզի գործն անաչառ քննություն ունենա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը  զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ: Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին՝ Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ խիստ մտահոգված է կատարվածով և ամենայն ուշադրությամբ հետևում է բոլոր զարգացումներին: Դեսպանի խոսքով՝ սա լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց գործառույթները և կապահովեն  օրենքի գերակայությունը այս  հարցի լուծման գործում: 

Իր հերթին Գագիկ Ծառուկյանը նշել է. «Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը: Կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ընթացքում ես անձամբ եմ  հանձնարարել  խմբակցության պատգամավորներին հանդես գալ խիստ և սկզբունքային հայտարարություններով  և ելույթներով»:

ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ հետևողական է լինելու, որպեսզի  գործն անաչառ քննություն ունենա  և կայացվի օբյեկտիվ որոշում:

Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանի հրավերով դեսպանը շրջայց է կատարել նաև Աբովյանում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում, հիացական գնահատականներ տվել հոգևոր այս կառույցի ճարտարապետության վերաբերյալ: 

Գագիկ  Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա  Տոնոյան

Մեկնաբանություններ (1)

ominac
Անաչառութիւն սպասելէն առաջ, հազար ու մէկ հատ պետական համակարգային խնդիրներ պէտք է լուծել։ Ձուկը գլուխէն փտած է, եւ այս մարդը առաջնորդի հանգամանքով անաչառութիւն կը փնտռէ, ինծի կը դուի որ, իրեն համար անաչառութիւնը իր գործերը առաջ երթալուն հետ կախուած բան մը ունի եւ ոչ թէ պետական համակարգին առողջութեան հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter