HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ջուր չեղավ, մենք ո՞ւմ ենք պետք լինելու». գետահովիտցիները 20 օր է` խմելու ջուր չունեն (լուսանկարներ)

Գետահովիտ գյուղի բնակիչները իրենց բողոքով հասել են մինչև բնապահպանության նախարարություն, և այժմ ընթանում է նրանց հանդիպումը նախարարի հետ: Բնապահպան-ակտիվիստները գտնվում են նախարարության շենքի առջև, որտեղ գետահովիտցիների հետ միասին բողոքի ակցիա են իրականացնում` ընդդեմ Գետահովիտի տարածքում կառուցվող հէկի: Գյուղացիները նշում են, որ հէկի շինարարության պատճառով իրենք արդեն 20 օրից ավելի է, ինչ խմելու ջուր չունեն, իսկ հէկի կառուցումից հետո ընդհանրապես ստիպված են լինելու լքել գյուղը: Բնապահպանները բազմաթիվ օրինախախտումների օրինակներ են բերում, որոնց պատճառով ոտնահարվում են ոչ միայն Գետահովիտ և Ենոքավան գյուղերի բնակիչների իրավունքները, որոնց կարծիքն ընդհանրապես հաշվի չեն առել հէկը կառուցելիս, այլ նաև ավիրվում է կուսական բնությունը. հսկայական տարածք ընդգրկող տարածք անտահառահատվում է, առաջանում են սողանքներ, ցամաքում է Պաղջուր գետը:

«20 օր է, ինչ ջուր չունենք, եթե զրկվենք ջրից, էլ ում ենք պետք լինելու»,- հայտնեց բողոքին մասնակցող գետահովիտցի Վազգեն Չաբուխյանը:

Բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքները կատարվում են գիշերով, չնայած այն բանին, որ Գետահովիտի գյուղապետը չեղյալ է հայտարարել իր իսկ կողմից տրված շինարարության թույլտվությունը:

«Եթե այսպես շարունակվեց, սա դառնալու է Թռչկան – 2, քանի որ այս դեպքում շատ ավելի լուրջ է խնդիրը` ոչնչացվում է շուրջ 20 կմ երկարությամբ տարածք կուսական անտառից»,- ասաց Եղիա Ներսիսյանը և հավելեց, որ եթե նախկինում ծառերը կտրում էին, ապա այժմ ուղղակի տրակտորներով արմատախիլ են անում: 

Մեկնաբանություններ (3)

Նարեկ Ալեքսանյան
հարգելի Վալոդյա, մարդիկ իրավունք ունեն իրենց սեփական կարծիքն ունենալ, ինչպես ասեցիք, ինչու դուք նույնպես չեք գալիս Երևան ձեր կարծիքը մարդկանց ականջին հասցնելու համար? այդ մարդիկ իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար եկել հասել էին Երևան, իսկ դուք միայն մեկնաբանություն եք գրում նյութի տակ... Որքանով վստահ լինենք, որ դուք այդ գյուղի բնակիչ եք ընդհանրապես, և ոչ թե ՄեգաԷներջիի կամ, օրինակ, բնապահպանության նախարարության աշխատակից?
Arman Arsenyan
amot
Valodya
Amot cheq anum et mardik angam mer gyuxi hamar jur en qashel duq asum eq jur@ ktrelen ay hayrenaserner musulmanakan shalerov incheq uzum mer gyuxic menq mer gyuxi xndir@ votnert chdneq angam mer gyux isk et erku hogun vor tareleq erevan el chen galu vorovhetev gyux@ dema et erku hogunel arden amboxj hamayq@ mer xaytarakeq anum gnum boloris texneq xosum mer karciq@ harcreleq duq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter