HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պատգամավորին վայել հուղարկավորություն

4 մլն դրամ եկամուտ ունեցող պատգամավորը 45 մլն դրամի հուղարկավորության ծախսեր է կատարել

«Ամբաստանյալ Վահե Հակոբյանի կատարած հանցագործության հետեւանքով ինձ, որպես տուժողի իրավահաջորդի, պատճառվել է վնաս` 600 մլն դրամի չափով, որն ի դեպ մտադիր եմ ամբողջությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գործող ծերանոցների, մանկատների նյութական ապահովության բարելավմանը, ինչպես նաեւ սահամանամերձ դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգման համապատասխան հաշվեհամարներին: Դա կհանդիսանա ծնողի հիշատակի հավերժացման յուրօրինակ միջոց»,- Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանը այսպես է հիմնավորել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած իր քաղհայցը:

Վնասի փոխհատուցման պահանջ ներկայացրած պատգամավորը 600 միլիոն դրամի մեջ ներառել է հետեւյալ ծախսերը`

1.         հիվանդանոցային ծախսեր` 2 միլիոն դրամ,

2.         «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վնասի արժեք` 3 մլն դրամ,

3.         թաղման արարողության ծախսեր` 15 միլիոն դրամ,

4.         հոգեհացի արարողության ծախսեր` 20 միլիոն դրամ,

5.         գերեզմանատան ծախսեր` 10 միլիոն դրամ,

6.         բարոյական վնասի փոխհատուցում` 550 միլիոն դրամ:

ԱԺ պատգամավորն այս քաղհայցը դատարանին է ներկայացրել մայիսի 30-ին, Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշումով համաներման որոշումն ընդունելուց մի քանի օր հետո, երբ պարզվել է, որ համաներումը տարածվում է նաեւ իր հոր մահվան պատճառով քրեական պատասխանատվության ենթարկվող անչափահաս Վահե Հակոբյանի վրա:

2011 թ. փետրվարի 24-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով իրար էին բախվել «ԳԱԶ» 31, «Մերսեդես» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով մահացել էր ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրը` Աբովյան քաղաքի բնակիչ Սեյրան Մելիքյանը:

«Մերսեդես» մեքենայի վարորդ, 17-ամյա Վահե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Անչափահաս ամբաստանյալը 3 ամսից ավելի կալանքի տակ է գտնվում: Համաձայն ԱԺ համաներման մասին որոշման` համաներումով ազատ են արձակվում` «հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձինք, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել»:

Քանի որ այս քրեական գործը գտնվում է դատաքննության ընթացքում` դատարանը համաներումը պետք է կիրառեր այն ուժի մեջ մտնելու պահից եւ համաձայն համաներման մասին որոշման 13 կետի 1-ին մասի` պետք է կարճեր քրեական գործի վարույթն ու ազատ արձակեր ամբաստանյալին: Սակայն, քրեական գործի քննող Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Աբովյանի նստավայր), երբ դատաքննությունն ըստ էության ավարտված էր եւ դատավոր Հրայր Սարգսյանին մնում էր համաներումը կիրառելով ազատ արձակել ամբաստանյալին` պատգամավորը ներկայացրել է հիշյալ քաղհայցը:

Դատարանը վերսկսել է դատաքննությունը, սակայն հունիսի 8-ին նշանակված հերթական դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ պատգամավորի շահերի ներկայացուցիչը հեռախոսով դատարանին հայտնել էր, թե ինքը գտնվում է Վեդիում, առողջական խնդիրներ ունի եւ առաջիկա 5-6 օրերին չի կարող մասնակցել դատական նիստին: Սա կարելի է դիտարկել համաներման կիրառումը ձգձգելու միջոցներից մեկը, քանի որ դժվար է պատկերացնել, թե, ինչ հեռանկար կարող է ունենալ պատգամավորի ներկայացրած քաղհայցը, հատկապես, երբ նա ծախսերը հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել:

Նշենք միայն, որ ավտովթարի մասին առաջին հաղորդագրություններով տեղեկացվել է, որ Սեյրան Մելիքյանը բախման արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին, մահացել է»: Հետեւաբար, պատգամավորը չէր կարող 2 մլն դրամի հիվանդանոցային ծախսեր ներկայացնել, իսկ մնացյալը պարզապես ողջամտության սահմանում չէ:

Հետաքրքիր է նաեւ այն, որ «Պաշտոնատար անձի գույքի  եւ եկամուտների հայտարարագրում ներառված տվյալների վերաբերյալ տեղեկանքում» պատգամավոր Սպարտակ Մելիքյանը 2009 թ.-ին ընդամենը 4 մլն 160175 դրամի եկամուտ է հայտարարագրել, իսկ իր ներկայացրած քաղհայցում 45 մլն դրամ է պահանջում որպես թաղման արարողության հետ կապված ծախսեր: 550 մլն դրամի բարոյական վնասի պահանջ ներկայացրած ԱԺ պատգամավորը ձեւացրել է, թե անտեղյակ է, որ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը ներառված չէ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում:

Նշենք, որ այս ամբաստանյալի վրա չեն տարածվել նաեւ այլ մեղմացուցիչ հանգամանքներ: Պաշտպանական ճառում Վ. Հակոբյանի դատապաշտպան Աստղիկ Ղազարյանը նշել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվել քննության ողջ ընթացքում: Նշել է, որ «դատական պրակտիկայում չկա նման մի դեպք, երբ նմանատիպ արարքի համար անչափահաս երեխան ազատազրկման է դատապարտվել ու պատիժը կրել է ազատազրկման վայրում»:

Սակայն, պատգամավորին չվրդովեցնելու համար, պաշտպանյալն անգամ չի ցանկացել բողոքարկել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը, որը առաջադրված հոդվածի` անչափահասի կողմից անզգուշաբար կատարված հանցագործության, դեպքում, չի կիրառվում:

Վ. Հակոբյանը նախաքննության ժամանակ ընդունել է իր մեղքը եւ դատարանին խնդրել է արագացված դատաքննություն իրականացնել, սակայն դրան դեմ է արտահայտվել գործով մասնակցող դատախազը: Վերջինս պատճառաբանել է, որ արագացված կարգ կիրառելու դեպքում առաջադրված հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի 2/3-ից ավել պատիժ չի կարելի նշանակել, այդ պատճառով առարկում է արագացված կարգ  կիրառելու դեմ:

Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանություններ (14)

Մերի
Մեկնաբանությունը...Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում... Նա, ով ելել է շալակն աշխարհի, Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում, Ու՛մ մեռելին է անարցունք լալիս, Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում, Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում, Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս... Վերից է նայում ցածրում կանգնածին, Չի նայում երբեք ներքև ընկածին. Վերև կանգնածի աղջկան, որդուն, Սիրուհուն անգամ ու քարտուղարին Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում... Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ Կանգնած է այնտեղ նա երկյուղալի. Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս, Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս... Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Հարազատ մորից ու որդուց ավել, Աշխարհում նա իր աշխարհն է սիրում... Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում: Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Նա պատմության մեջ իր դարն է սիրում... Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում: Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում... Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում: Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Գաղափարական իր հորն է սիրում... Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում, Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը: Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Սիրում է կյանքում նա իր... աթոռը: Աթոռն է սիրում Ու նրան տիրում. Ցանկացած գնով ելնում է նա վեր, Փորձում է թռչել նա առանց թևեր, Անվերջ սողալով առաջ է գնում, Գնում է այսպես... և տարեց-տարի Ելնում է այսպես... շալակն աշխարհի: Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Մերի
Մեկնաբանությունը...Փաստորեն Պատգամավորի հոր գինը միլիոն է, իսկ հասարակ մահկանացուներինը ???????????????????????
Անի
Խայտառակություն, դա գալիս է նրանից որ մեր պատգամավորները պարապ են, ու զբաղվելու նոր միջոցներ են գտնում: Երևի Աստծու հետ խոսել է որ հորը 45 մլն. դրամով հետ է բերելու: Կներ եք այլ կերպ չէի կարող մեկնաբանել
Ashkhen
Halala mer xizax joxovrdin nman meknabanutjunneri hamar, hargum em
A.
xixch@ da mi aprank e, vor kianki shukayum arjek chuni.
Hay
verjin shrjanum es patgamavorneri datakan haycer@ vonc vor brazilakan serial linen, anmit u logikayic ahavor heru, thasneri havaqacua inch asem, et lktiutyun@ anverj chi kara tevi, bolor@ patasxan en talu hay azgi araj!!! nman takanqner@ iravunq chunen hay kochvelu u iskakan hay mardu het nuyn od@ shnchelu!!!!!!!!!!
SYREN-ATENK
Aysorva Azgayin joxovum nstacneric voch mekin el petk che arandznacnel, bolorn el nuyn oligarx shxtayi tarber oxaknern en u amen mekn ir dzevov vorti nman xjrum en shagrenu kashi dardzac HAYASTANN.
schulz
ed harkayin marminnerin hetaqrqir che ardyoq vorteghic patgamavorin ayspisi midjotsner? kam el 15 milionanots inch taghman araroghutyun ka, tog nerkayatsni hdm ktronnere, 20 milion drami hogehats, bknerid kangni, 20 milion dramov mi tseranots kuter mi tari, yete horna gnahatel chapazants ejan e, yete tsakhsere khist urchatsvats, amen depqum harts vorteghits dzez aydqan pogh paron patgamavor? chanyats chi bacarvum vor meky myusin arjani en, anchapahas erekhu tak mercedes drats cnoghn el nuyn patgamavori ghaydi marda
Hay_Axchik
Տիգրան, inch anenq, karox enq hamaxmbvel ev gone mi angam mi karevor harc lucenq, Hay joxovrdi harceric... Amen angam nujn banern en, u mer qaxaqacinere, mer harazatnere tujvum u korcanvum en sranc cerqin. Inchu chenq menq Ver kangnum, u inchu enq handurjum? Miajn grum enq, sa shat qich e, es karox em masnakcel, bajc um het mianam??? Inchpes anenq vor mi uj stexcenq, u pashtpanenq mer azgin????
Hay_Axchik
Սպարտակ Մելիքյան, ete ches hargum qez, hargi Hord hishataky, u ed anchapahas erexajin u hay joxovrdin hangist tox! Kardum em u zarmanum, amen tex es nujn anxixj, ch-mard patgamavornern en, ynkel enq chanknere u chenq prcnum... Cez inch mayra berel, inch kat eq kerel vor tenc nman eq saxd irar aj Shnagajler...? Patgamavor kochecjalner nenc mi areq vor Voxj Hay Azgi anecqnere tapen cer glxin,,, Nery mi hat chi linum??? Vor mekit dem pajqarenq??? Sax et Qocharyanic en sovorel, hima el mez en sksel dati tal u janim qich en hoshotel mez, eli en uzum hoshoten. Astvac ognakan ed anchapahas erexajin...
Տիգրան
Սա ուղակի խաայտառակություն է և ապտակ հայ հասարակությանը, նման պատգամավորները, դատավորները և դատախազները տեղ չունեն մեր ազգի մեջ...
ananun
vonc el chi alarel u es tvery horinela...
Marat
Isk im koxmic harur dram, voch avelin, ir nmannerin ed kopeknern el en shat, inch a uzum ed xexj erexuc, inchi e uzum mi kyanq el pxtori, asa du xixj chunes?hoghi, erexa chunes, vor tenc es anum...
Alina
Մի հարյուր դոլար էլ իմ կողմից էդ խեղճ պատգամավորին։ Խոստանում եմ թող հաշվի համարը տա փոխանցեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter