HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի ակտը կազմված է օդից վերցրած թվերո՞վ

Սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանին պատկանող «Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզիս» ընկերությունը վարչական դատարանում վիճարկում է ՊԵԿ-ի վերստուգման ակտը, որը և հիմք էր դարձել Նարեկ Հարթունյանի ու ընկերության երկու աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու համար՝ հարկերից չարամտորեն խուսափելու հատկանիշներով:

ՊԵԿ-ի ակտի համաձայն, պետությանը պատճառվել է ավելի քան 64 մլն դրամի վնաս, իսկ տույժերն ու տուգանքները միասին՝ ավելի քան 111 մլն դրամ ենթակա է վերադարձման պետական բյուջե: Մինչդեռ ընկերության շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Անի Թորոսյանը նշում է, որ դիմել են դատարան՝ ակտն ամբողջովին անվավեր ճանաչելու պահանջով:

Նշենք, որ ըստ հայցվոր կողմի՝ նախ խախտվել են ակտի հանձնման ժամկետները, բացի այդ՝ ակտի կազմման համար հիմք են ընդունվել նաև «երրորդ անձանց» կողմից տրված տվյալները:

«Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզիս» ընկերության աշխատակից Երվանդ Ֆրանգուլյանը, խոսելով ՊԵԿ-ի վերստուգման ակտի մասին, նկատում է. «Մասնագետները նման դեպքերում ասում են՝ օդից վերցրած թվերով է կազմված: Անհասկանալի է՝ ինչ թվաբանական գործողություններ են արվել, որ 64 մլն կամ 111 մլն են ստացել»:

Հարցին, թե եղել է նման նախադեպ, երբ վերստուգման ակտը անվավեր ճանաչվի, դատախազ Բագրատ Պետրոսյանը նշեց, որ իր պրակտիկայում գոնե չի եղել, որ քրեական վարույթ լինի ու վերստուգման ակտը անվավեր ճանաչվի: Փաստաբան Անի Թորոսյանն էլ նկատում է, որ եթե վերստուգման ակտն, այնուամենայնիվ, անվավեր ճանաչվի վարչական դատարանի կողմից, ապա կփլվի ողջ քրեական գործը: Ընկերության փաստաբանները կարծում են, որ նախ պիտի ստուգվեր ՊԵԿ-ի ակտը, այնուհետև նոր քրեական գործ հարուցվեր կամ ոչ:

Հոկտեմբերի 12-ի դատական նիստը հետաձգվեց: «Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզիս» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Չաքմիշյանը նախօրոք վարչական դատարան էր ներկայացրել քաղաքից բացակայելու մասին տեղեկատվություն՝ միջնորդելով նիստը հետաձգել: Դատարանը բավարարեց միջնորդությունը, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:

Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter