HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Չարենցի անտիպ ժողովածուն կալանքի տակ է առնվել

Դավիթ Գասպարյանի «Գիրք մնացորդացը», որտեղ ներկայացված են Եղիշե Չարենցի անտիպ գործերը, պետության կողմից կալանքի տակ է առնվել Չարենցի դստեր` Անահիտ Չարենցի պահանջով:

Այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դավիթ Գասպարյանը հայտարարեց, որ ինքն այդ գրքի տպագրման համար աշխատել է ավելի քան 15 տարի, արխիվներից պեղել է Չարենցի բոլոր հնարավոր անտիպ գործերը, և իրեն շնորհակալություն հայտնելու փոխարեն ժողովածուն, որը հրատարակվել էր 500 օրինակով պետպատվերի օգնությամբ, նույն այդ պետության կողմից արգելանքի տակ է դրվել:

Դ. Գասպարյանը չցանկացավ ոչ մի մեկնաբանություն տալ այն հարցին, թե ստույգ ինչի հիման վրա է կայացվել նման որոշում մշակույթի նախարարության գրահրատարակչական խորհրդի կողմից, միայն հայտնեց, որ իրեն ասել են, թե պատճառը գրքի ներածությունում առկա ինչ-ինչ տողերն են, իսկ թե որ տողերը դրանք կարող էին լինել, ինքը ենթադրություններ անել չի ցանկանում:

Այժմ «Գիրք մնացորդացի» ամբողջ տպաքանակը հետ է վերցվել գրադարաններից և գրախանութներից, և կա միայն մի քանի հոգու ձեռքին, ովքեր հասցրել են այն ձեռք բերել մինչև արգելանքի տակ դրվելը:

Բանախոսը նշեց, որ իր գրքի մասին եղել են միայն դրական արձագանքներ, սակայն չցանկացավ հայտնել դրական կարծիք հայտնողների անունները, իսկ ահա ասուլիսին ներկա գտնվող լրագրողները հայտնեցին, որ գրական շրջանակներում շատերը դեմ են արտահայտվել գրքի ներածության մեջ առկա տողերին, որտեղ, մասնավորապես, վիրավորանքներ են հնչում չարենցյան ժառանգության զգալի մասը ոչնչացումից փրկած Ռեգինա Ղազարյանի հասցեին, և բացի այդ, Չարենցը դասվում է հոգեպես անհավասարակշիռ մարդկանց թվին:

Դավիթ Գասպարյանը հայտարարեց, որ եթե ոչինչ չփոխվի, և գիրքը շարունակի մնալ կալանքի տակ, ինքն իր անձնական միջոցներով կհրատարակի այն` առանց տառ անգամ փոխելու:

Ստորև ներկայացնում ենք 37 էջանոց ներածությունից մի հատված, որի համար, ենթադրաբար կալանքի տակ է առնվել գիրքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter