HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչները փաստի առաջ են կանգնել. նամակ նախագահին

Բաց նամակ նախագահին ՀՀ նախագահ պարոն Սերժ  Սարգսյանին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 33/1 շենքի սեփականատերերից

15.10.2012 թ.

Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 33/1 շենքում տիրում է անմխիթար վիճակ, երբեմնի նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված բազմաֆունկցիոնալ շենքը այժմ վերածվել է աղբանոցի, մարդկանց կյանքի համար շատ վտանգավոր մի վայրի:

Խնդիրը այն է որ «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն պատվիրել է «Վ.Մ.Գ. գրուպ» ՓԲԸ-ին ավարտել շինարարությունը և ըստ սեփականատերերի հետ կնքված գնման պայմանագրի, պարտավորություն էր կրում մինչև 31.05.2010 թ. ավարտելու շինարարական մոնտաժային աշխատանքները, ապահովելու 33/1 շենքի գույքային համալիր հարդարումը և հարակից տարածքների  բարեկարգումը, ըստ օրենքով սահմանված կարգի` շինարարական մոնտաժային աշխատանքների ավարտի վերաբերյալ համապատասխան ակտերի առկայությամբ շահագործման հանձնելու համար, սակայան աշխատանքները ամբողջությամբ թերի են մնացել:

Ստացվել է այնպես, որ ներկայումս «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել և նրա տրամադրության տակ եղած անշարժ գույքը մեզ հասած տեղեկություններով օտարվել է կամ գրավադրվել բանկերում  և հիմա մենք` բնակիչներս, կանգնած ենք փաստի առաջ, քանի որ շենքը հնարավոր չէ շահագործել, և չկա որևէ մեկը ով պատասխանատու է այս վիճակի համար:

Բնակիչներից շատերը չեն կարողանում գալ և ապրել այստեղ քանի որ ապրելու համար նախատեսված նույնիսկ տարրական անվտանգության նորմերը ապահոված չեն:

Բոլոր 13 հարկերում բաց են վերելակի համար նախատեսված հորանների դռները, նույնիսկ արդեն մեկ մահվան պատճառ են հանդիսացել, շենքը վերածվել է առնետենրի համար պատսպարանի, անմիջապես շքամուտքի դիմաց հսկայական փոս է փորված, որը շուրջ 2 տարի է վերածվել է աղբանոցի, ստորգետնյա ավտոկայանատեղիների շինարարությունը և մուտքերի հարդարումը անավարտ է: 2011 թ.-ին դիմլ ենք քաղաքապետան սույն հարցով և ստացել վերացական պատասխան:

Բազում խնդիրերից ցանկանում ենք առանձնացնել ամենակարևորները…

1. 13 հարկանի բազմաֆունկցիոնալ շենքի համար նախատեսված 2 վերելակից մինչ օրս չի տեղադրվել և ոչ մեկը, ինչը անհնար է դարձնում շենքի շահագործումը բնակիչների կողմից:

2. Շենքի բակային հատվածում 200 քմ մակերեսով և 3 մետր խորությամբ փոսը սպառնում է շրջակա թվով 3 բնակելի շենքերի բնակիչների և Շահումյան դպրոցի աշակերտների անվտանգությանը:

3. Շենքը չունի օրինական ջրամատակարարում և Էլեկտրամատակարարում:

Խնդրում ենք Ձեր անմիջական միջնորդությունը աջակցելու գտնել մեղավորներին և ստիպել նրանց որպեսզի կատարեն օրենքով նախատեսված իրենց պարտավորությունները, ինչպես նաև պաշտպանելու ՀՀ քաղաքացու իրավունքներն ու շահերը: Այս մութ պատմությունից տուժել ենք մեք, ՀՀ քաղաքացիներս և մեր հաշվին հարստացրել խաբեբաներին:

Նախապես հայտնում ենք շնորհակալություն

Դիմողներ` Մաշտոցի 33/1 շենքի սեփականատերեր

/ կից սեփականատերերի ցուցակը ըստ ստորագրությունների/

Մեկնաբանություններ (3)

LENA
vax hooooooooooooors arev
Vartan
Xexch HAI Zochovurd. Inz chi tvum vor Yerevani Major kam Prezident' Karoch en inch vor ban pochel. Es tsavum em ais anognakan haieri hamar.
Էդմոնդ Խուդյան
Հարգելի Մաշտոց 33ի բնակիչներ և հայրենակիցներ Ես Արին Կապիտալի հիմնադիրն եմ: Այս ամերիկյան ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառով և ունի 11 տարվա փորձառություն: Այս շենքի ներկա վիճակը իմ ձեռագիրը չէ, ես այսպիսի շենք չեմ կառուցում: Այս շինարարությունը, ներդրումը ապահովել է առնվազն $6,000,000 ԱՄՆ դոլար շահ և այն պետք է հանձնվեր բնակիչներին լիարժեք ավարտված վիճակում դեռևս 2008թ-ին: 2010ին պարզ դարձավ որ Վլադիսլավ Մանգասարյանը, Ղևոնդ Ղալումյանը և ընկերության տնօրենը հանցավոր համաձայնության գալով թալանում են ընկերությունը: Կեղծում էին իմ ստորագրություներն ու ժողովի որոշումները, կեղծ վարկերով ծանրաբեռնում ընկերությունը և կրկնակի վաճառքներ իրականացնում, իսկ ինձ սպառնում էին, խորհուրդ տալիս գնալ ԱՄՆ և չվերադառնալ…. Ընկերության սնանկացումը կեղծ է և դա Վլադիսլավ Մանգասարյանի արդեն վարպետացած ձեռագիրն է: Նա Երեվանում գոնե մեկ ավարտած շինություն չունի, այն ավարտում են բնակիչները: Նա վարպետ է թալանի, և այդ թալանը խրախուսվում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից….. 2010ից դիմել եմ ՀՀ դատախազություն և հարուցվել է քրեական գործ, սակայն այն տեղից չի շարժվում որովհետև շենքում անփող գործարքներով սեփականություն են ձեռք բերել մի քանի բարձրաստիճան պաշտոնյա-խարդախներ: Առայժմ հանցագործները կարողանում են պաշտպանվել, բայց դա շատ երկար չի տևի: Վլադիսլավ Մանգասարյանը և իր հանցագործ կազմը պատասխան են տալու այս ամենի համար: 2 տարվա ընթացքում Հայաստան-Սփյուռք մամուլում 70-ից հրապարակումներ են եղել այս մասին: Իմ բողոքներին մանրամասն ծանոթանալու համար այցելեք arincapital.com: Ես վստահ եմ որ այս ամենը շուտով կբացահայտվի, մեղավորները կպատժվեն, շենքի շինարարությունը կավարտվի և ես, դուք և այլ ներդրում կատարած գնորդներ կստանան իրենք արդարացի լուծումը: Խնդրում եմ ձեզ, գլխավոր դատախազությունից պահանջեք (դատախազի օգնական' Մնացական Սարգսյանին 010-51-15-06, վարչության պետ’ Գրիգոր Նավասարդյան-010-511-515) 83159711 քրեական գործի բացահայտում և հետևողական լինեք դրանում: Մենք միասին ավելի լսելի կլինենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter