HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Երբ Հանթսմանները սկսեն խոսել, դա կլինի ամպրոպի պես մի բան». Տիգրան Աթանեսյան

««Սիվիլիթաս» հիմնադրամն այս պահին 800 հազար դոլարի խիստ պահանջ չուներ, Վարդան Օսկանյանն իմ հորդորով ու պահանջով է այդ գումարը փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին, քանի որ վտանգ կար, որ այդ գումարը կարող է արգելանքի տակ դրվել և կորչել պետական գնումների կամ մեկ այլ բանի անվան տակ»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Վ. Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նրա խոսքով՝ իրենք այս պահին գործի կդնեն բոլոր հնարավոր իրավական եղանակները Վ. Օսկանյանի անմեղությունն ապացուցելու համար՝ միջնորդություններ կանեն, կբողոքարկեն դատարարանների որոշումները և այլն, սակայն հույս չունեն, որ Հայաստանի դատական համակարգի միջոցով ինչ-որ բանի կհասնեն. «Այս գործը հեռանկար չունի, միակ օբյեկտիվ ելքը այն կարճելն է»:

Վ. Օսկանյանի ներկայացուցիչը ևս մեկ անգամ նշեց, որ քրեական գործն ու մեղադրանքները բացահայտ քաղաքական հետապնդում է՝ ուղղված Վ. Օսկանյանին և մեծ վիրավորանք Հանթսմանների ընտանիքին, որը ամբողջ աշխարհում շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի բարեգործություն է արել, այդ թվում նաև Հայաստանի համար:

«Հանթսմանները դեռ հրապարակայնորեն չեն խոսում այս գործընթացի մասին, բայց նրանց վերաբերմունքը շատ բացասական է. նրանց բարի համբավը Ազգային ժողովում խառնում են փողերի լվացման կեղտոտ գործընթացի հետ: Երբ նրանք սկսեն խոսել, դա կլինի ամպրոպի պես մի բան»,- հայտարարեց Տիգրան Աթանեսյանը:

Մեկնաբանություններ (4)

Մլեհ
Պարզ չէ՞ որ ԱՄՆ-ի մորմոնապետերը պիտի բուռն կերպով հակազդեն իրենց ազդեցիկ հակա-քրիստոնէական աղանդի հայաստանեան ռեզիտենտի բացայայտմանն ու սպասուող ձերբակալութեանը:
abraham bedevian
let the legal case take its course if he is innocent he will be exonerated and if found guilty punished why all the fuss do we not have confidence in the Armenian legal system.some one should tell the USA ambassador not to meddle in internal Armenian problems to me the question is why is the Huntsman family giving this large sum of money for what purpose .
GALUST
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇՈՒՄ Է ՈՐ ԵՐԿՐՈՒՄ 30 % ից ԱՎԵԼ Է ԱՂՔԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ,ԻՍԿ ՄԵՆՔ ԱԶԳՈՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՄԻ ԵՐՐՈՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ,,,ՈՉ ՈՔ ՉԻ ՈԶՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՐՆԱՐԿԻ ՄԵՆԱՇՆՈՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ,ԱՆՀԻՄՆ ԳՆԱՃԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ,ԵՐԿՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ,ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԴԵՄԸ ԱՌՆԵԼՈՒ,ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ,ՃԻՇՏ ԵՎ ՀԻՄՆԱՈՐՎԱԾ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ.ԱՄԵՆ ՏԱՐԻ ԵՍ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ,ԵԹԵ ՀՀԿ-ն ԱՍՈՒՄ Է ՈՐ ԻՐԵՆՔ ԴԵՐ ԱՍԵԼԻՔ ՈՒ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՆ ,ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ ԷՍ 15 ՏԱՐՎԱ ՄԵՋ ՈՎ Է ԲՌՆԵԼ ՁԵՐ ՁԵՐՔԸ ?
նենե
Սրանք էն մորմոնները չեն ,որ լևոնի ժամանակ եկան Հայաստան ու օգնության անվան տակ իրենց աղանդը հաստատեցին :Օսկանյանը սրանց հետ ինչ կապ ունի?Այսինքն?sivilitas-ը սրանք են հովանավորում? Հետաքրքիր փաստ է;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter