HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գումարը պահում են նախարարների կանայք

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այլ նախարարների համեմատ աչքի չի ընկել իր ունեցվածքով, սակայն վերջին տարում նախարարի ֆինանսական միջոցները զգալի ավելացել են:

Արմեն Երիցյանը 2009 թ.-ին, երբ  ոստիկանապետի առաջին տեղակալ էր, հայտարարագրել էր ընդամենը 4 մլն 852 հազար 188 դրամ եկամուտ, իսկ 2010-ին արդեն նախարար էր եւ նշել է  12 մլն 527 հազար 855 դրամի եկամուտ:

2011-ին Արմեն Երիցյանն ունեցել է 7 մլն 248 հազար 954 դրամի եկամուտ, որից 3 մլն 444 հազար դրամը կենսաթոշակն է, իսկ 3 մլն 804 հազար 954 դրամը՝ աշխատավարձը: Նախարարն իր հաշվեհամարին ունեցել է նաեւ 34 մլն դրամ:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կինը՝ Մերի Երիցյանը, 2011 թվականին որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն տարեսկզբին նրա հաշվեհամարին եղել է 223 մլն դրամ, իսկ տարեվերջին գումարի չափը պակասել է հասնելով 199 մլն դրամի:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նույնպես աչքի չի ընկել «ճոխություններով», թեեւ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նա պակաս կարողության տեր չէ: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նախարարը  2008-ին ուներ 3մլն 619 հազար  593 դրամի եկամուտ, 2009-ին՝ 3 մլն 152 հազար 813, իսկ 2010-ին՝ 3 մլն 636 հազար 309 դրամի եկամուտ:

Արմեն Գեւորգյանը 2011 թվականին հայտարարագրել է 3 մլն 211 հազար 887 դրամի եկամուտ: Բացի այդ՝ տարեսկզբին նրա հաշվեհամարին եղել է 0 դրամ եւ 30 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 1 մլն 200 հազար դրամ եւ 30 հազար դոլար:

Արմեն Գեւորգյանի կինը՝ Թամարա Գեւորգյանը, 2011-ի վերջին ունեցել է 200 հազարի փոխառություն, սակայն պարզ չէ, թե փոխառությունն ինչ արտարժույթով է, քանի որ էթիկայի հանձնաժողովը «ջանասիրաբար» այն փակել է:

Ինչ վերաբերում է նախարարի տիկնոջ եկամուտներին, ապա նա ունեցել է ընդամենը 1 մլն 762 հազար դրամի եկամուտ, որն աշխատավարձն է եւ 16 հազար 641 դոլար ավանդից ստացած տոկոսագումար:

2011-ի սկզբին Թամարա Գեւորգյանն ունեցել է 215 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 210 հազար դոլար:

Մեկնաբանություններ (3)

Aram
by translating all AMD figures also to USD, the article will have greater effect -- e.g. 1.200 million AMD is $3 million!
Մերի
Կարելի է գովազդել և բերել բազում օրինակներ մեր պաշտոնյանների կյանքից:) ՀՀ ՊԵԿ-ը, Հ գլխավոր դատախազը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանգիստ կարող են ստուգել մեր պաշտոնյաների և նրանց կանանց ունեցվածքի աղբյուրները, թե նրանք և նրանց տնային տնտեսուհի հանդիսացող կանայք այդքան կարճ ժամանակահատվածում ինչպես դարձան միլիոնատերեր: Մեր պաշտոնյաները իբրև խորամանկություն են արել, բայց տեղյակ էլ չեն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն` 1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: 2. Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: 5. Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա: 50x50. ամեն դեպքում էլի քյարա մեր սեփական փողերը հետ բերելու համար :)
GAGIK
ԱՊՐԵՆ ՓԱՍՏՈՐԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter