HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Նախադեպ չկա, որ ապօրինի հէկ կառուցողին պատժեն

«Փոքր հէկերի մեծ խնդիրները» թեման վերջին շրջանում լայն արձագանք է գտել և դարձել հասարակությանն անհանգստացնող հիմնահարցերից մեկը: Այս խնդրի շուրջ քննարկում-ասուլիսի ընթացքում մասնագետները և հասարակական սեկտորի ներկայացուցիչներն իրենց դիտարկումներով հերթական անգամ փորձեցին ներկայացնել իրավիճակը և խոսեցին այն ռիսկերի մասին, որոնք անխուսափելի են փոքր հէկերի կառուցման և շահագործման դեպքում:

Ստորև ներկայացնենք որոշ դիտարկումներ, որոնք ավելի հստակ և մատչելի տարբերակով են պատկերն ուրվագծում.

Ինգա Զառաֆյան. «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան

Փոքր հէկերը տարեկան գոնե 2 ամիս, հատկապես ամառվա շջանում, պետք է չաշխատեն, բայց ամենուր այդ կետն անտեսվում է:

Փոքր հէկերից ստացված էլեկտրաէներգիան ընդհանուրի մեջ կազմում է ընդամենը 10 %, իսկ թե որքան հիասքանչ լանդշաֆտ է ոչնչացվում, երբ գետը մտցվում է խողովակների մեջ, անզեն աչքով էլ երևում է:

Արամ Գաբրիելյան. ֆիզիկոս, ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության շրջանակային կոնվենցիայի Հայաստանի ազգային համակարգող

Պետք է համեմատության մեջ դնել էներգետիկ անվտանգությունն ու էկոլոգիական անվտանգությունը և փորձել հասկանալ, թե որն է առավել առաջնային մեզ համար:

Հէկերը սոցիալական տեսանկյունից նույնպես, բացի դրանց սեփականատերերից, մեծ հաշվով նույնիսկ տեղացիներին օգուտ չեն տալիս, հէկերի աշխատանքը մեծ մասամբ ավտոմատացված է, և այստեղ խոսք անգամ չի կարող լինելնոր աշխատատեղերի ստեղծման մասին:

Պատկերացնելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում փոքր հէկը, բավական է նշել միայն այն, որ յուրաքանչյուր այդպիսի էներգիայի աղբյուր շահագործելու համար գետը միջին հաշվով 4-5 կմ մտցվում է խողովակների մեջ, էկոլոգիական թողքի համար 5 %-է բաց թողնվում:

Գեւորգ Պետրոսյան. բնապահպան, Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող

Որոշ դեպքերում, օրինակ Եղնաջուր գետը, ամբոջությամբ վերցվել է խողովակների մեջ:

Շիրակի մարզում «Արփի» ջրամբարի երկու կղզիները, որոնք Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ թռչնատեսակների ձվադրման վայր էին, վերածվել են թերակղզիների, պատճառը հէկերի համար վերցվող ջրի մեծ թողքն է:

Հայաստանում հէկերի շահագործումն իրականացվում է առանց հաշվի առնելու երկրի իսկական տերերի` ՀՀ քաղաքացիների կարծիքը: Չկա հանրային մասնակցության հստակ մեխանիզմ, հանրային լսումների ընթացակարգը չի արդարացնում իրեն և հասարակության մասնակցությունն այդ գործընթացին չի ապահովվում:

Հատկանշական մի իրողություն ևս` փոքր հէկերի կառուցման համար նախագծերին նախարարությունները բացառապես դրական եզրակացություններ են տալիս, սակայն դրանք որպես կանոն կառուցվում և հետագայում շահագործվում են սահմանված նորմատիվների ակնհայտ խախտումներով, և դեռ նախադեպ չի եղել, որ ապօրինի գործող որևէ հէկի սեփականատիրոջ պատասխանատվության կանչեն և պատժի ենթարկեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter