HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ըստ Ա. Մելիքյանի` Տեր-Պետրոսյանը Սահմանադրությամբ չի կարող նախագահ դառնալ

«ՀԱԿ-ը իր առաջնորդի շուրջ ձեւավորված քաղաքական ուժերի միավորում է, սակայն կարծես թե, գործող Սահմանադրության համաձայն, այդ առաջնորդը նախագահի պաշտոնում իր թեկնածությունը դնելու իրավունք չունի տարիքային սահմանափակման պատճառով»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:

Սակայն անհասկանալի մնաց, թե ինչ տարիքային սահմանափակման մասին է խոսքը: Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ., այժմ նա 66 տարեկան է, 2013-ին կլինի 68, իսկ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը ընդամենը նշում է. «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի  հանդիսացող, վերջին 10 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Այդուհանդերձ, շարունակելով իր խոսքը` Մելիքյանը նշում է. «ՀԱԿ-ն առայժմ այդ մասին որեւէ բան չի ասում: Այսինքն` պետք է ձգտեն փոխել Սահմանադրությունը եւ բարձրացնել տարիքային շեմը, բայց դրա համար եւս պիտի բանակցեն իշխանությունների հետ, սակայն բանակցություններ չկան, եւ անորոշությունը պահպանվում է, իսկ եթե բանակցություններ կան, այդ ամենը նմանվում է գործարքի: Այս տեսանկյունից հասարակությունն իսկապես անտեղյակ է:

Մյուս կողմից` չի բացառվում, որ գործող իշխանությունն այս խնդրի մասին չի խոսում, որպեսզի չարթնացնի հասարակության մեջ հարցասիրութունը: Ժամանակը կգա, կարծում եմ, որ ուղղակի Լեւոն Տեր-Պետրոսյանը իրավունք չունի վերընտրվելու, նոր թեկնածու չի լինի, եւ այդպիսով` իշխանությունը իր հարցը լուծած կլինի»:

Մեկնաբանություններ (4)

MT
Ինչ ամոթ ա , որ Արման Մելիքյանի նմաններն հասնում են էտ պաշտոնների, չիմանալով օրենքները, ծիծաղեմ թե Արման Մելիքյանի և թե էս իշխանությունների վրա, նույն զիբիլն են:
vardan
Էտ քոռ ու թոպալ ասելով դու քեզ նկատի ունես? Մինասյան? եթե իրոք աստված կա , ուրեմն քո նմաններից մեզ աստված իրոք հեռու կպահի, եթե չե? ուրեմն մենք էնպես կանենք որ քո նմանները հեռու լինեն մեզնից
Minasyan
Տեր-Պետրոսյանը նախագահ ???? Astvats herun pahi,....qoric u topalic!
vardan
Այ Արման Մելիքյան դու ով? ես ինչի ես քեզ մեջտեղ գցել? ինչ նպատակներ ունես ու ումից ինչ գումարի ակնկալիքներ ունես? քո նմանները գիտես ես 10 տարվա մեջ քանի քանիսն են եղել? Այ անտեղյակ մի հատ հարցուփորց արա քո շրջապատին նոր էտ փող աշխատելու մոլուցքով քեզ մեյդան գցի: Միամիտ մարդ Հայաստանում էս պահին չկա, կարողա հետո ջահելներից լինեն, այնպես որ պիտի մի քանի տարի սպասես նոր քեզ մեյդան գցես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter