Ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս սրբազանն «ուտում է վանքի հավերը»
Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի կազմում (առաջնորդ` Եզրաս սրբազան) գործում է «Հայասա» պարային համույթը, որն արդեն հասցրել է ձեռք բերել ռուսաստանաբնակ հայերի համակրանքն ու սերը:
Տասնյակ համերգներ (այդ թվում` Կրեմլյան պալատում) «Հայասային» դարձրել են Ռուսաստանում հայկական մշակույթի պահպանման յուրօրինակ մի խորհրդանիշ:
Ռուսաստանի մեծահարուստ հայերը ևս ջանք չեն խնայում «Հայասային» օժանդակելու հարցում:
Նրանց թվում են գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Լևոն Հայրապետյանը և այլոք: Հանգանակություններին գումարվում են նաև տոմսերի վաճառքից ստացվող բավականին լուրջ գումարները:
Չնայած դրան, համույթի մասնակիցներն իրենց կատարած աշխատանքի դիմաց այս ընթացքում գեթ մեկ անգամ չեն վարձատրվել...
Հետևություններն ու մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ:
Արսեն Մարգարյան, մոսկվայաբնակ հայ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել