HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քրեական «ավտարիտետի» բարեկամի դատը հետաձգվեց

Քրեական աշխարհի հեղինակություն, Նորագյուղցի Ավետի ազգական, «Արցախբանկի» աշխատակից Կարեն Խաչատրյանի դատավարությունը հետաձգվեց: Նախորդ նիստում Խաչատրյանը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էր կիրառել դատաքննության արագացված կարգ: Սակայն դատավոր Լեւոն Ավետիսյանը, ընդունելով մեղադրող-դատախազ Արթուր Սեփոյանի առարկությունը, ամբաստանյալի միջնորդությունը մերժել էր: 

 Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում Կարեն Խաչատրյանը «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել նկարիչ, 37-ամյա Դավիթ Կարապետյանին (Կարեյան), ապա հարվածել է «Daewoo» մակնիշի տաքսի մեքենային, որն էլ իր հերթին բախվել էր «Wolksvagen Passat» մակնիշի ավտոմեքենային:

9 հոգի՝ Արվեստագետ Կարեյանը, տաքսու վարորդն ու ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Սակայն վրաերթի
 ենթարկված նկարիչը «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացած վնասվածքներից մահացել էր:

Ինչպես դեպքի վայրից հաղորդել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջադեպից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի
բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները


Նորագյուղցի Ավետի բարեկամ Խաչատրյանին մի կերպ են ազատել բորբոքված բազմության ձեռքից: Իսկ
 բուժկենտրոնում պարզվել էր, որ վերջինս մեքենան վարել է անսթափ վիճակում:


Այսօրվա նիստում նախատեսված էր, որ մեղադրող Սեփոյանը պետք է հրապարակեր մեղադրական ճառը: Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Նրան, իբրեւ առավելագույն պատիժ, սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում, սակայն այժմ ամբաստանյալն ազատության մեջ է: Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է   ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին որոշումը:

Դատական նիստը կշարունակվի ապրիլի 29-ին: Հետաձգման
պատճառն ամբաստանյալ Խաչատրյանի միջնորդությունն էր: Նա հրաժարվել է նախաքննության եւ դատաքննության ընթացքում իր


շահերը պաշտպանած Գրիգոր Քալաշյանի ծառայություններից, ու որպեսզի նոր պաշտպանը կարողանա գործի նյութերին ծանոթանալ, Խաչատրյանը դատարանից 7-10 օր ժամանակ խնդրեց: 

Իսկ Գրիգոր Քալաշյանը, չնայած դատարանի շենքի մոտ էր, նիստին չէր ներկայացել: Այնուամենայնիվ, դատավորը սա անհարգալից վերաբերմունք չհամարեց, թեեւ նկատեց, որ պաշտպանը նիստին ներկա լինել ուղղակի պարտավոր էր:  

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter