HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ոստիկանապետը՝ Արզաքանցյանի եւ «հին աղբը» մաքրելու մասին

Ծաղկաձորյան այսօրվա համաժողովից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի՝ «թիկնապահների մեկուսացմանը» (ձևակերպումը ոստիկանապետինն է):

Ըստ Գասպարյանի՝ նշյալ թիկնապահները մարդիկ են, ովքեր ինչ-որ ձևով ուզում են ինքնահաստատվել, սակայն դրա համար ընտրել են անհաջող ձև:

«Նազիր-վեզիրներ են... Դե լավ, (ավտոմեքենայի ) դուռ էլ բացեցին-փակեցին, մենք հանդուրժեցինք դա էլ, բայց ես չեմ կարողանում հանդուրժել, երբ նրանք խախտում են երթևեկության կանոնները, ուղղակի վարում են մարդկանց ուղղությամբ կամ էլ կողքի մեքենաներին աջուձախ են անում, հլը չենթարկվելու դեպքում էլ դեմն առնում են ու... խուլիգանություն են անում»,-ասաց ոստիկանապետը:

Հիշեցնենք՝ Արզաքանցյանը կատարվածը բնորոշել էր իբրև շոու: Գասպարյանն էլ հակադարձում է՝ «շոուին պետք է շոուով պատասխանել»:

«Եթե Արզաքանցյանը մտածում է, որ հարուստ է և կարող է խաչմերուկները կտրելով անցնել, մարդկանց վրա քշել, ոչ թե շոու, ընենց մի հատ կոնցեռտ կկազմակերպենք, որ էլ ասելու չէ»,- խոստանում է ոստիկանապետը:

«Հետքը» վերջինիս խնդրեց անդրադառնալ նաև news.am-ին տված հարցազրույցում Արզաքանցյանի  այն ասածներին, որ իր դեմ կատարված մահափորձից հետո 2-րդ քիլերին եւ պատվիրատուին դեռ չեն գտել, թեեւ ինքը դիմել է անձամբ Վլադիմիր Գասպարյանին ու ոստիկաններին փոխանցել նրանց կոնտակտները:

«Ես խորհուրդ եմ տալիս իրեն՝ թող լավ ապրի... Թող լավ ապրի. ոչ մի քիլլեր էլ իրեն ման չի գալիս»,- հակադարձեց ոստիկանապետ Գասպարյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Արզաքանցյանի «մեկուսացված թիկնապահները» ոստիկանության ծառայողներ են, Գասպարյանը նկատում է, որ նման մոտ 100 ծառայող արդեն աշխատանքից ազատվել է և հավանաբար այդքանն էլ դեռ կազատվի առաջիկայում:

«Դրանք ոստիկանության աշխատողներ են այնքանով, որքանով... Բերել են իրենց ծանոթներին ընդունել են աշխատանքի, զենքը տվել են ձեռքը և նստեցրել կողքը: Այդպիսի բան չի լինելու. դա կրիմինալ է»,- ասաց ոստիկանության պետը: Նրա խոսքերով՝ համապատասան պաշտոնին նշանակվող նոր կադրերն արդեն անցնում են հատուկ դասնթացներ, և եթե թիկնապահի պարտականություններ կատարողն իրապես ոստիկան է, ապա նա առաջինը պետք է թույլ չտա, որ իրեն վարձողը խախտի օրենքը:

Առհասարակ, ըստ Վ. Գասպարյանի, մեր ժամանակների հայաստանյան ամենաբնորոշ հանցագործությունը զոռբայությունն է. «Ով գտնում է, որ ունի փող, որ ունի ինչ-որ տանիք, կարող է իրեն թույլ տալ լկտի ձևով վարվել հասարակության հետ՝ սկսած մարդ ծեծելուց, խլելուց, գցելուց ու թալանելուց»:

Մեկնաբանություններ (7)

aram
We do hope Police chief Kasbarian means what he declares enforcing the law not only against the Arzagantsyan hoot loom but every other SUV or sedan with the 01 license plate that ignores the road rules and threatens fellow drivers. Incidentally, even though the roads are crowded more than ever in Hayastan ,there is a noticeable (much more needed) improvement in the driving habits and the rights of unruly pedestrians crossing the overcrowded streets
Hovhannes
Հարգելի ոստիկանապետ ձեր նազիր վեզիրներին թողած անցել եք ուրիշներին,ձեր թիկնազորին կողքից կանգնեք նայեք մի անգամ ամոթից գետինը կմտնեք, էլ չեմ ասւմ ձեզ, որ գնում եք շքախմբով, ինչ վերաբերվում է ծանոթներին, ապա ձեր ծանոթներին այդ դեպքում ինչի եք բերում ու աշխատանքի նշանակում, կամ թիկնազորի պետը ձեր, որ միայն աշխատանքի ընդունելու գործերով է զբաղված, կասեք տեղյակ չեք կզարմանայի ճիշտն ասաց:
Ashot Hovakimyan
Հեռուստաեթերից հնչեցրած սին,և օճառափրփուրի պղպջակներ հիշեցնող բառերդ պայթում են ընդամենը քեզանից 5սմ հեռավորության վրա, աղտոտում թանկարժեք պիջակդ , փողկապդ և սեղանին դրված քեզ պատկանող «Աստվածաշունչը»:
Նարինե
Չեմ հասկանում, կառավարությունում էլ սենց սիմպո տղա չկա բրենդային հագուստներով? էս տղու նկարը հոդվածներից չի պակասում, հանքարդյունաբերություն, կոնյակ, թիկնապահներ...Կարողա տիկին Վարսիկնա լրագրողներին բարեգործություն արել, որ տղային տեսնի ամենուր, մի հատ էլ օպերայի մոտ պաստառ փակցրեք, մեկա ինքը showman-ա, կոլեգաները կարոտը կառնեն անցնելուց ...
Ռաֆո
Ձեր թիկնապահի թիկնապահներն էլ թիկնապահ ունեն ու 50 100 համարանիշներով շոումեն են պարոն Գասպարյան
Arman Petrosyan
Խնդում եմ զերծ մնալ ՀՀ ոստիկանապետի հասցեին բացասական կարծիքներ հայտնելուց, քանի որ Վլադիմիր Գասպարյանը հրաշալի, օրինապաշտ անձնավորություն է, չեմ թաքցնում, ես ոստիկանության աշխատակից եմ համարվում, բայց գնտվում եմ կադրերի ռեզերվում, նրանից շատ գոհ եմ, որովհետև վերջինիս գործողությունները ուղղված եմ միմիայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը, օրենքի գերակայությանը, հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը, ՀՀ քաղաքացու մեջ ոստիկանի նկատմամբ վստահության ամրապնդամանը և այլն:
gagik
halala paron Gasparyan ay tenc saxi port@ tex@ dreq vor imanan orenq@ havasar e bolori hamar

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter