HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունում աղքատությունը խորանում է

Լոռու մարզի Օձուն գյուղը, որը 5600 բնակիչ ունի, սովի շեմին է: «Օձունում 400 գրամ հացի գինը 200 դրամ է, 1 կգ հացինը`500 դրամ: Ժողովրդի համարյա 70%-ը սոված ա, մինչեւ էս հողի հարցը չկարգավորվի, գյուղացին չի կարող լավ ապրել: Ես 76 տարեկան մարդ եմ, ամիսը 28 հազար դրամ թոշակով ո՞նց կարող եմ իմ ընտանիքի համար 1 կգ-ը 500 դրամով հաց առնել»,- ասում է օձունեցի Ռաֆիկ Հովասափյանը: 

Օձունում 110 նպաստառու ընտանիք կա, սակայն նրանցից բացի սոցիալական ծանր վիճակում են գտնվում թոշակառուները, հաշմանդամները, արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց անպաշտպան մնացած ընտանիքները: Օձունի 1500 հա վարելահողերը բարենպաստ են հացահատիկի մշակության համար: Դաշտերը այստեղ ոռոգման ջրի խնդիր չունեն: Այդուհանդերձ, Օձունում 1500 հեկտար վարելահողերից 150 հա-ի վրա է հացահատիկ ցանվել:

Գյուղի հողերն անմշակ թողնելու վերաբերյալ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը հայտնեց. «Ես, անկեղծորեն, կարող եմ ասել, երբ 2008թ.-ին ընտրվել եմ համանքապետ, մշակվում էր Օձունի վարելահողերի մոտ 15%-ը:  Հիմա  ամեն տարի  վարելահողերի մշակությունը գյուղում ավելացել է 5%-ով: Այս տարի մշակվել է  վարելահողերի 30%-ը, այսինքն՝ 450 հա-ը, որտեղ տարբեր մշակաբույսեր են ցանվել»: Մշակված 450 հա վարելահողերից 100 հա-ը օձունցիները վարձակալությամբ տվել են հարեւան արեւածագցիներին, փաստորեն, օձունցիները մշակում են իրենց վարելահողերի հազիվ 23%-ը:

Արսեն Տիտանյանը գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման 2008-2012թթ.-ի քառամյա ծրագրով  նախատեսել եւ միջոցներ է ձեռնարկել Օձունում հողի մշակման  համար: Համաշխարհային բանկի 30 հազար դոլար եւ համայնքի բյուջեից 600 հազար դրամ ներդրումով վերանորոգվել է Օձունի Եզնանիստ հանդամասի 800 մետր երկարությամբ ոռոգման ցանցը, որի արդյունքում Եզնանիստի 160 հա վարելահողերն այսօր ամբողջությամբ  ջրդի են, ձեռք է բերվել 2 կոմբայն,  T-250 եւ T-75 մակնիշի տրակտորներ, որը գյուղացիների վարելահողերի մշակման գործում համայնքապետը համարեց կարեւոր աջակցություն:

2010թ.-ին Օձունում տեղադրվել է նաեւ մեկ հակակարկտային կայան: Այս տարվա աշնանացանին գյուղացիներին աջակցելու համար համայնքապետը դիզվառելիքի շուկայականից (շուկայական արժեքը 10 հազար դրամ է) ցածր գնով` 7 հազար դրամով  դիզվառելիք, 160 դրամով  ցորենի սերմացու եւ 1 հա-ը  30 հազար դրամով վարող գյուղմեխանիզացիա է առաջարկում օձունցիներին, այդուհանդերձ,  գյուղացիների 70-80%-ը հնարավորություն չունի օգտվելու հողը մշակելու համայնքապետի առաջարկած բարենպաստ պայմաններից:

Ալիսա Գասպարյանը կարծում է, որ Օձունի սոցիալ-տնտեսական զարգացման ամենահրատապ խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է. «Այդ ժամանակ կանայք աշխատանք կունենան, տղամարդիկ էլ աշխատելու պատրվակով չեն հեռանա գյուղից»,- ասում է Ալիսան: Բայց, չէ՞ որ գյուղացու աշխատատեղը հողն է,- ասացինք Ալիսային: «4000 մետր հող ունեմ, էս 20 տարի է չեմ կարողանում մշակել, քանի որ հողամասը գյուղից 8 կմ հեռու է, ֆինանս էլ չունեմ: Ուզում եմ հողս վաճառեմ, առնող չեմ գտնում»,- պատասխանեց  նա:

Օձունում հողերն անմշակ թողնելու վերաբերյալ համայնքապետ Արսեն Տիտանյանը բազմաթիվ պատճառներ նշեց: Գյուղից բացակայում են մոտ 1000 բնակիչներ, վերջիններիս սեփակականաշնորհած հողերն անմշակ են մնացել: Կան  ընտանիքներ, որտեղ միայն ծերեր են եւ ֆիզիկապես ու ֆինանսապես  ի վիճակի չեն հող մշակելու: Կան հողատերեր, որոնք մահացել են: Ըստ համայնքապետի՝ հողի մշակության գործում գյուղացիների համար դժվարություն է ստեղծում նաեւ  գյուղից   վարելահողերի մեծ մասի 7-8 կմ հեռավորության վրա գտնվելը: Արսեն Տիտանյանը կարծում է, որ գյուղացիների աշխատատեղի խնդիրը լուծելու համար կառավարությունը  պետք է անպայման հողային ռեֆորմ իրականացնի: Ռեֆորմը պետք է կարգավորի հողերի խոշորացման խնդիրը: Այն հողատերերը, ովքեր 5 եւ ավելի տարիներ գյուղից բացակայում են, հողի հարկ չեն վճարել եւ իրենց սեփականաշնորհված հողի տեղը մոռացել են, նրանց հողերը պետք է դարձնել համայնքային, իսկ հողերի բաշխման չափաբաժինները պետք է դանձնել 20-25 հա: Ըստ համայնքապետի՝ մեծ հողատերերն էլ կարող են իրենց հողերը մշակելու համար աշխատատեղ ստեղծել եւ հողի վրա աշխատողներին ամեն օր ավտոբուսներով տեղափոխել Հողոմսի հանդամաս:

Համայնքապետից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է հաջողվում հավաքագրել համայնքային բյուջեով նախատեսված հողի հարկը: «Բյուջեով նախատեսված է հողի հարկի 15 մլն դրամ եկամուտ, դա մի կերպ կատարում ենք: Հողի հարկի 120 մլն դրամ ապառքներ ենք ունեցել, որը Կառավարությունը զիջեց մինչեւ 2008թ.-ի համար եւ հիմա Օձունի գյուղացիների հողի ապառքները դարձել է 30 մլն դրամ: «Ունենք 5 մլն դրամի անճշտություններ, դրանք ճշտելուց հետո տարեվերիջին կունենանք 25 մլն դրամի ապառքներ»,- տեղեկացրեց համայնքապետը:

Օձունում առաջիկայում քննարկվելու է համայնքի 2013-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիր, որտեղ տեղ են զբաղեցնելու գյուղի հրատապ լուծում  պահանջող խնդիրները: Արսեն Տիտանյանը կարծում է, որ Օձունը մեծ գյուղ է եւ նրա բոլոր խնդիրներն էլ հրատապ  են: Այնուամենայնիվ, նա առաջնահերթությունը տվեց գյուղում գյուղատնտեսության զարգացմանը, կարեւորեց նաեւ Օձունի դպրոց գնացող ճանապարհի կապիտալ վերանորոգման խնդիրը, որի վերանորոգման համար պրն Տիտանյանը կառավարությունից թույլտվություն է ստացել օգտագործել առաջիկա 2 տարվա համայնքի բյուջեի բնապահպանական 50 մլն դրամ մասհանումները: Համայնքապետը 2013թ.-ին  կառավարության հրատապ ծրագրով հատկացված 15 մլն դրամով նախատեսել է նոր լուսակետեր տեղադրել Օձունում եւ  վերանորոգել գյուղի միակ 5 հարկանի բնակելի շենքի տանիքը:

Գյուղի հրատապ խնդիրների մասին «Հետքը» փորձեց տեղեկանալ գյուղի կենտրոնական փողոցով անցնողների կարծիքին: Հարցվածներից արոտը տուն բերող օձունեցի գործազուրկ մանկավարժ Լեւոն Ասրյանը կարծում է, որ համայնքի զարգացման քառամյա նոր ծրագրում պետք  է հանգստի եւ մշակութային  միջոցառումներ նախատեսել գյուղի մշակույթի տանը, որի դռները թեեւ բաց են, բայց գյուղացիներին չի ծառայում: Ավագ Կոստանդյանը, Ռաֆիկ Հովասափյանը, Վազգեն Տիտանյանը եւ էլի շատ բնակիչներ դժգոհեցին իրենց դժվար ապրելակերպից: Նրանք կարծում են, որ քառամյա ծրագրով պետք է առաջնահերթ լուծել ների աշխատանքի խնդիրը:

«Թոշակառու հիվանդ մարդ եմ, մի ժամանակ կռանովչիկ եմ աշխատել: Ես կարծում եմ, որ Օձունում առաջին հերթին աշխատատեղ պետք է ստեղծել: Ընտանիքում 3 ջան ենք, կինս ամառվանին է մահացել: Ազափ աղջիկ ու տղա ունեմ տանը, աշխատանք չեն ճարում, որ աշխատեն, 24-25 տարեկան են, իմ թոշակի հույսին են: Թե ձեռիցդ բան կգա, կա՛մ աղջկաս, կա՛մ տղիս, մի տեղ  աշխատանքի տեղավորի: Աղջիկս սովորած է, բուժքույր է»,- խնդրեց Ավագ Կոստանդյանը:

Գյուղից հեռանալուց հետո դեռ երկար ժամանակ ականջիս հնչում էր աղքատությունից անճարացած օձունցու` Ավագ Կոստանդյանի ձայնը. «Թե ձեռիցդ բան գա …»:  

Մեկնաբանություններ (6)

Arcrun
Hetn el vor gyuxi masin a xosum-ODZUNI. Uxaki amot a, vor es nyuty groxy lriv antexyak a. temanery prcel en erevi
patron
мардканц hасцрел эн анаснакан вичаки у дер кашинерн эл эн hанум.hайере айскан нваст чен апрел айл азгери тирутян нерко кан hима.
Ani
Es vorpws Odzuneci shat viravorveci dzer grac hodvacic, Odzunum sovac mard shat qich ka mi guce greiq aydqan el lav chen aprum, isk haci masin ete mardik hac@ artadrum en vitaminov,anvorak ev ejan isk Odzunecin geradasum e vorakyal hac , aranc vitamini bayc mi qich tank da chi nshanakum vor Odzuneciq sovac en....................
Hos
Es hamamitem Ani het ....sovac@ vorn a vaxelu baner ek grum ..isk vitamini masin asem vor et sibil@ hastat mer haci mech chka hastat.......
Menq
Es kxndrei dzes naxqan inch vor ban hraparakel@ ayn el hamacancum @shteiq ayd pasteri iskutyun@ ev nor @ntercoxin havasti paster matuceuq aylapes stacvum e jatagovn eq dexin mamuli ev kam el parum eq anhayt cagman duduki axavaxvac elevejneri (nerexutyu mexm greci clngocneri) nerqo .........
Езек
аис болорин авелацненк, вор катн у мисн эжанацел эн, иск хоти гинн авелацел э ерек ангам

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter