HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ֆիզիկական բռնության դեպքերի նվազումը դեռ մամուլի ազատություն չէ. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց 2012 թվականի երրորդ եռամսյակային զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:

ԽԱՊԿ-ի հետազոտության արդյունքների համաձայն` հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 1 դեպք, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 9, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 6 դեպք:

ՏԻՄ ընտրությունների ժամանակ գրանցվել է 5 միջադեպ, որոնցից մեկը ֆիզիկական բռնության դեպք էր, երբ քաշքշել, ապտակել և փորձել են «Ցայգ» հեռուստաընկերության օպերատորի ձեռքից խլել տեսախցիկը, իսկ մնացած 4 դեպքը եղել են տեղեկություններ ստանալու իրավունքի խախտումներ:

Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ, չի կարելի Հայաստանում մամուլի ազատության վիճակը բավարար գնահատել, քանի որ միայն այն հանգամանքը, որ, ի տարբերություն նախորդ տարիների,  ԶԼՄ-ներկայացուցիչների հանդեպ բռնության դեպքերը նվազել են, դեռ չի վկայում խոսքի լիարժեք ազատության և ինֆորմացիայի տարածման խոչընդոտների նվազման մասին. ֆիզիկական բռնություններին ուղղակի փոխարինելու են եկել ԶԼՄ-ների դեմ ուղղված բազմաթիվ դատական հայցերը և ֆինանսական հետապնդումները:

Ամփոփելով եռամսյակի արդյունքները` Աշոտ Մելիքյանը մամուլի ազատության տեսանկյունից կարևորեց այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է վարույթ «Հայկական ժամանակ» օրաթերթն ընդդեմ ՀՀ կառավարության  գործով, որում, մասնավորապես,  լրատվամիջոցը պահանջում է վնասի փոխհատուցում 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Երևանում հայտարարված արտակարգ դրության ժամանակ երկրի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի համաձայն հարկադրաբար չտպագրվելու դիմաց: Թերթը պահանջում է 9 մլն դրամ չաշխատած օրերին կրած վնասի համար, 20 հազար եվրո բարոյական վնասի և 10 հազար եվրո փաստաբանական ծախսերի փոխհատուցման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter