HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էռնեկյանին կոչ են անում հրաժարվել Մինասի որմնանկարները օդանավակայանի սրահներում ունենալու մտքից

Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության հանձնախմբի հայտարարությունը

Արտահայտելով գյումրեցի եւ ոչ միայն գյումրեցի մտավորականության, արվեստագետների, հազարավոր շարքային քաղաքացիների մտահոգությունը Գյումրուց Մինաս Ավետիսյանի որմնանկարները տանելու մասին,

Վերլուծելով ստեղծված իրադրությունը, մշակութային ապակենտրոնացման հրամայականը, նկարների տեղափոխման մասին Կառավարության որոշման հիմքերն ու դրդապատճառները, ինչպես նաեւ առաջացած խնդիրը կարգավորելու հնարավոր իրատեսական ուղիները, որպես լուծման համար անհրաժեշտ եւ բավարար քայլեր.  

  1. Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը վերանայել Մինաս Ավետիսյանի` Գյումրիում գտնվող «Թել են մանում», «Երկանք» որմնանկարները «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ-ին տրամադրելու մասին 2011 ապրիլի 28-ի 500-Ա-ի որոշումը, չեղյալ հայտարարել այն, այդպիսիով որմնանկարները թողնել Գյումրիում:      
  2. Կոչ ենք անում «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ սեփականատեր Էդ.Էռնեկյանին, հրաժարվել Մինաս Ավետիսյանի որմնանկարները օդանավակայանի սրահներում ունենալու մտքից, այդ մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանը, իսկ նկարների վերականգնման համար արդեն արած ծախսերը համարել նվիրատվություն Գյումրի քաղաքին ի հատուցումն տեղական տուրքի Գյումրու համայնքային բյուջեի առաջ ունեցած պարտավորության զիջման` 200 մլն դրամի հողի և գույքի հարկի:
  3. Կոչ ենք անում Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս ապրող գյումրեցիներին եւ բարձր արվեստը գնահատող մարդկանց, հասարակական կազմակերպություններին, արվեստագիտական միավորումներին, տեղական եւ մարզային իշխանություններին համադրել ջանքերը դրամական միջոցներ հայթայթելու եւ հատկացնելու` որմնանկարները վերականգնելու, Գյումրիում պատշաճ վայրում տեղադրելու եւ պահպանելու համար:
  4. Կոչ ենք անում «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Մինասի Ավետիսյանին վերանայել իր դիրքորոշումը, միանալ մեզ եւ սատարել մշակութային ապակենտրոնացման այս գաղափարին:

Ակնկալում ենք Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրուց տանելու եւ վերականգնելու գործում ներգրավված, այս կոչի հասցեատեր բոլոր կողմերի հնարավոր շուտափույթ արձագանքը, այս եւ հարակից խնդիրների բազմակողմ քննարկում ունենալու համար:     

Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության հանձնախումբ

9 հունիսի 2011, Գյումրի

Մեկնաբանություններ (1)

Heto inch
Ինձ թվում է, որ Էռնեկյանի հետևում Ռ. Քոլարյանն է կանգնած

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter