HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արծվիկ Մինասյանը «ցտեսություն» ասաց կառավարությանը, իսկ Գալուստ Սահակյանը դրա մեջ կարոտ տեսավ

Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորները այսօր շարունակեցին քննադատել կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի 32.500 դրամի փոխարեն հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացվում է ընդամենը 2.500 դրամով հասցնելով 35.000 դրամի:

«ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնված չէ ոչ միջազգային փորձի, ոչ էլ ողջամտության վրա»,- նման կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Պատգամավորի խոսքով՝ միջազգային փորձը վկայում է, որ ճգնաժամերը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել աշխատավարձերը, որով էլ կխթանվի պահանջարկը, մինչդեռ Հայաստանի կառավարությունը խեղդում է պահանջարկը: Նա նման կառավարությանը ասաց «ցտեսություն»:

Կրթությամբ բանասեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը սկսեց վերլուծել «ցտեսություն» բառը, ասելով, որ ընդդիմադիրի կողմից այդ բառն ասելը արդեն լավ է, քանի որ այն «կարոտ, սպասում առաջացնող բառ է»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ լավ կլիներ, եթե ունենայինք քիչ ստվեր, տնտեսական զարգացման բարձր ցուցանիշներ, սակայն այսօր ունենք այն ինչ ունենք եւ պատգամավորներին հորդորեց կողմ քվեարկել, քանի որ առաջարկվող փոխոփոությունն ավելի բարենպաստ է, թեկուզ 2.500 դրամով, քան գործողը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քննադատեց կառավարության օրինագիծը, ասելով, որ 35.000 դրամ աշխատավարձը նվաստացուցիչ է: Նա մերժեց կառավարության այն պատճառաբանությունը, թե հնարավորությունների սահմաններում է բարձրացվել նվազագույն աշխատավարձը: «Ստում եք գումարներ կան, դրանք միլիոնավոր դոլարների հասնող են»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ նկատեց, որ 2500 դրամը ընդամենը 12 հացի գումար է:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը նույնպես անմասն չմնաց քննադատությունից: Պատգամավորը կասկածի տակ դրեց կառավարության հայտարարած 7 տոկոսանոց տնտեսական աճը` ասելով, եթե տնտեսությունn այդքան աճ է արձանագրել, ինչու է ընդամենը 2.500 դրամով ավելանում նվազագույն աշխատավարձը: Նաիրա Զոհրաբյանը կրկին հիշեցրեց «խայտառակ գնաճի» մասին եւ իշխանություններին հորդորեց տեսնել իրական, այլ ոչ թե վիրտուալ Հայաստան:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ ավելացրեց, թե բարձրացված գումարը իրատեսական է եւ տեղավորվում է ողջամտության սահմաններում: Նախարարը հիշեցրեց, որ 5 տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը բազմապատկվելու է:

Մեկնաբանություններ (1)

Artak qaxaqakan hayacqneri patcharov gorcazurk
Sahakyan Galust,ay tnashen,du kam qo vordiner@ karox eq 35 000 dramov @ntaniq pahel????heriq che zer zerqic krakn @nkac mer joxovrdin zerq arneq????Naira Zohrabyan,zer xmbakcutyunn el spasum er vor Vardan Oskanyani glxin sarqein,nor hisheiq,vor mer karavarutyun@ puchiki pes mi ban a????chisht er akanj@ kanchac Ronald Reygan@---ASHXARHUM 2 HIN MASNAGITUTYUN KA,MARMNAVACHARUTYUN@ EV QAXAQAKANUTYUN@........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter