HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռիչարդ Կիրակոսյան. «Ղարաբաղի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունն ուժեղանում են»

«Ղարաբաղը դիվանագիտորեն ավելի ուժեղ դիրքերում է ոչ Ավստրալիայի որոշման արդյունքում և ոչ ԱՄՆ նահանգների որոշումների արդյունքում, այլ հակառակը. այդ որոշումներն ընդունվում են, քանի որ Ղարաբաղի դիվանագիտությունն ուժեղանում է»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի ճանաչումը:

Քաղաքագետը չի ուզում ոգևորվել՝ առանց հստակ պատճառի, և կարծում է, որ այդ ճանաչումը կարևոր է հեռանկարի առումով: Բայց ավելի կարևոր է համարում այն, որ վերջերս Եվրոպայում հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանի անդամի, ով պատրաստվում է այցելել Ստեփանակերտ:

Ռիչարդ Կիրակոսյանը լավ նշան է համարում Արցախում արտգործնախարարարի նշանակումը (այդ պաշտոնում նշանակվել է Կարեն Միրզոյանը, ով եղել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը, ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետը):

«Ղարաբաղի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունն ուժեղանում են: Ղարաբաղի ուժը պայմանավորող մեկ այլ կարևոր տարր են Ադրբեջանի սխալները»,- ասաց բանախոսը:

Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի՝ Ադրբեջան արտահանձնումից ու պատիվների արժանանալուց հետո առաջին անգամ՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Փարիզում: Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, հանդիպման «ամենահետաքրքիր բանն» այն է, որ արտգործնախարարներն առհասարակ հանդիպեցին: Այս հանդիպումից որևէ բան պետք չէր սպասել՝ բացի նրանից, որ ավելի ակնհայտ կերևար, որ Ադրբեջանը մեղավոր է և անընդունելի պահվածք է դրսևորում Սաֆարովի գործում:

«Հանդիպման կարևորությունն այն չէր, թե ինչ ասացին Նալբանդյանը կամ Մամեդյարովը: Ավելի կարևոր էր այն, որ սա փորձություն էր Մինսկի խմբի և միջազգային հանրության համար, երբ Ադրբեջանը պետք է վճարի նրա համար, որ պատերազմով է սպառնում և նման տխրահռչակ ու անընդունելի վարքագիծ դրսևորում Սաֆարովի հարցում»,- ասաց բանախոսը:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Հայաստանը խելացի քայլ կատարեց՝ դուրս չգալով բանակցային գործընթացից և ցույց տալով, որ խնդիրը միշտ էլ եղել է միայն Ադրբեջանը, և ոչ թե հայկական կողմը:

Անդրադառնալով թե ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Արցախի խնդրի վրա՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ դժբախտաբար, և հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին, և դեմոկրատ թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբաման կարևորում են Ադրբեջանի նավթի գործոնը: Բայց տարբերությունն այն է, որ հանրապետականներն ավելի են հակված ներգրավվելու էներգետիկայի բիզնեսում և ավելի սերտ կապեր ունեն Ադրբեջանի ղեկավարության հետ: Ռոմնին կարող է ավելի գայթակղվել Ադրբեջանի նավթով:

«Մյուս կարևոր տարբերությունն այն է, որ Ռոմնին փորձ չունի ազգային անվտանգության ոլորտում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի առումով հանրապետական ցանկացած նախագահ (իսկ եթե Ռոմնին է, նույնիսկ ավելի) վատ կհասկանա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Չեմ ասում, թե Օբաման այնքա՜ն պաշտպանում է Ղարաբաղը: Այլ Օբամայի վերընտրվելն ավելի լավ կլինի այն առումով, որ Ռոմնին ավելի վտանգավոր է, քանի որ չի հասկանում Ղարաբաղի խնդիրը և անտարբեր է դրա նկատմամբ»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա կարծիքով՝ Միթ Ռոմնիի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն կսկսի առճակատել Ռուսաստանի հետ, ինչը լավ չէ Հայաստանի և ԱՄՆ-ի համար: Ռոմնին շատ ավելի ագրեսիվ է նաև Իրանի նկատմամբ ու սպառնում է ռազմական գործողության դիմել: Մինչդեռ Օբաման արդեն ասել է, որ վերընտրվելու դեպքում կվերսկսի Իրանի հետ երկխոսությունը:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Սիրիայի պատերազմի հարցում ևս Միթ Ռոմնին շատ ագրեսիվ է և կոչ է անում, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվի Սիրիայի հարցում: «Դա խոսում է նրա չիմացության, ոչ թե գիտելիքի մասին, քանի որ Ռոմնին չի առաջարկում որևէ հստակ այլընտրանք: Եվ, անկեղծ ասած, դա կարող է վտանգավոր լինել, քանի որ կարող է հանգեցնել թուրքական զինուժի ավելի ուղղակի դերին Ռոմնիի օրոք»,- ասաց քաղաքագետը:

Միաժամանակ Ռիչարդ Կիրակոսյանը հայտնեց, թե որպես ԱՄՆ քաղաքացի և ընտրող՝ ինքը դեմոկրատ է և նախագահական ընտրություններում սատարում է Օբամային:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին, ապա դրանք, քաղաքագետի կարծիքով, կմնան սերտ՝ անկախ նրանից՝ նախագահ կընտրվի Օբաման, թե Ռոմնին: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները կայուն են և անփոփոխ:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համաձայն ՉԵՄ Ռիչարդ Կիրակոսյանի հետ այն հարցում,թե «Ղարաբաղի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունն ուժեղանում են»: Սա ԱՆՀԻՄՔ հայտարություն է: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի ճանաչումը ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ արժեք չունի և չի ունենալու. տեղի հայերի ձայների համար է(ր) սոսկ: ..........................................Բանակցությունները ՆՈՒՅՆ ձևով (առանց նոր-կոնկրետ նախապայմանների/պահանջների) շարունակելը խելացի,քաջ ու շահավետ չէ: Մարդիկ «մոռանում» են. վերջնական նպատակը Արցախի վերամիավորումն է,այլ ՈՉ հնարավոր (մտացածին-մարդկանց արհեստականորեն վախեցնող) պատերազմի վերսկսումը կանխելը : ...........................................Հետո,այսօր Արցախի շուրջը ԿԱՏԱՐՅԱԼ իրավաբանական ԽԱՌՆԱՇՓՈԹ է: Ըստ 2005 թվին նորից վերահաստատված ՀՀ Սահմանադրության (և վերջինիս մեջ ամրագրված Անկախության հռչակագրի) Արցախը ՀՀ-ի ՄԱՐԶ է. ա) եթե ՈՉ,ուրեմն ՀՀ-ի զորքերը, միջազգային իրավունքի տեսանկյունից, ԼՂՀ-ում գտնվում են ԱՆՕՐԻՆԱԿԱՆ և օկուպանտ են,քանի որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև չկա (նաև այս հարցը կարգավորող) ՈՉ ՄԻ իրավաբանական պայմանագիր; բ) եթե ԱՅՈ,ուրեմն Արցախի ՄԱՐԶԸ անկախանում է ՀՀ-ից և ՀՀ-ի իշխանությունները ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ օժանդակում են սրան: Այս դեպքում վաղն էլ Սյունիքը ուրեմն կարող է անկախանալ -ԼՐԻՎ օրինական: ...........................................Ոստի Հայաստանը ՊԻՏԻ ՎԵՐՋԱՊԵՍ առաջինը ՀՍՏԱԿ դիրքորոշում արտահայտի Արցախի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ վերաբերյալ. եթե Արցախը ՀՀ-ի մարզ չի դիտում,ուրեմն ԱՌԱՋԻՆԸ ՊԻՏԻ չանաչի ԼՂՀ-ի անկախությունը:.................................................... ՀԳ. Ռիչարդ Կիրակոսյանին,անձամբ,համարում եմ ՄԻՋԱԿ վերլուծաբան: Լուրերը,որ նա CIA գործակալ է,իհարկե, դժվար է հաստատել:
Ed
Yes chem kisum Giragosyani kardziq@ vor Artsakhi divanagityun@ ujeghanum e. Artsakh@ huys@ Hayastani vra e drel, isk Hayastan@ batsarapes voch mi gordz chi anum. Yete chlinein Spyurqi qaghaqakan karuytsner@, voch mi Artsakahi janachum cher lini, Hayastanin kpartadrein vor Artsakh@ arants nakhapaymani handzni adrbejanin. Mijazgayin hardakum Hayastani u hayeri shaher@ misht votnaharvum en vorohetev Hayastani artaqin gordzeri nakhararutyun@, HH nakhaghan, Hayastani u hayutyan shaher@ pashpanogh voch mi qayler chen dzernarkum. Tsegaspanutyun verapradz der voch mi joghovurd/petutyun, iren azgayin shaher@ anteselov, [yerbek] aydqan nvastatsutsich paymanagir cher storagrel iren tsegaspanutyan yentarkadz petutyan het---inchpes vor arets Serzh Sargsyan@. HH nerkayis nakhagayi vra jnshum banetsnel@ shat hesht e. [Iren] legitimutyan hardz@ ludzelu, u hamashkharayin hanrutyan koghmits @ndunvadz linelu hamar, Serzh Sargsyan gnats ayd qaylin--- u galiq @ntrutyunnerits heto, nuyn bann e anelu.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter