HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հանրային խորհուրդը պահանջում է չեղյալ համարել ԱԳՆ շենքի վաճառքի գործարքը

ՀՀ հանրային խորհուրդն այսօր որոշել էր հանրային քննարկում անցկացնել  կառավարության կողմից ԱԳՆ շենքի վաճառքի արդեն կատարված գործարքի մասին: Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում հավաքվել էին ՀՀ քաղաքացիները, այդ թվում` մտավորականներ, ճարտարապետներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Նրանց հարցերին պատասխանում էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Ինչպես նշեց իր ելույթում հասարակական գործիչ  Խաչիկ Ստամբոլցյանը քննարկմանը ուղարկել են տեղակալներին, ոչ թե պետերին, որպեսզի «ամբողջ մուրը նրանց վրա քսվի»:

Թե’ հանրային խորհրդի` քննարկմանը ներկա անդամները, թե’ ելույթ ունեցող քաղաքացիները, պահանջում էին չեղյալ համարել ԱԳՆ շենքի վաճառքի գործարքը: Արդյուքնում քննարկման ավարտին խորհրդի անդամները ընթերցեցին վաճառքի գործարքի դեմ կազմած իրենց որոշումները, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ նախագահին նոյեմբերի 3-ին կայանալիք խորհրդակցության ժամանակ:

«Քանդեցին ամբողջ հին Երևանը, ինչքան մտավորականներ, ճարտարապետներ այդ հարցը բարձրացրին, ո՞վ հաշվի առավ, բայց ինչ-որ համբերության սահման կա, չէ՞, ինչ-որ չափ կա, բավարար է,- ասաց Խ. Ստամբոլցյանը,-  երբ կառավարությունը ներկայացնող անձը, ասում է, թե շենքը կվաճառի, եթե իրեն լավ գին տան, ապա դա նման է «մարմնավաճառություն», պաշտոնից զրկեք, որովհետև սա բարոյական չէ»:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հակադարձեց Աշոտ Մարկոսյանի այն խոսքին, թե կառավարության կողմից օրինական քայլ է «իրեն պատկանող» շենքն օտարելը: «Պետական գույքը պետական այդ պահին ծառայողի սեփականությունը չէ. դրա տերը մենք ենք, այդ շենքը համաժողովրդական արժեք է: Մենք պետք է որոշենք, թե այդ գույքը ինչ ապագա կունենա, ես ուզում եմ շեշտել մեր իրավունքները, շարքային քաղաքացու իրավունքները, այս գործարքը հակապետական է, հակասահմանադրական»:

 Կառավարության վաճառված շենքը  պատմական հուշարձան համարվող շենքերի թվում է, և, ինչպես նշեց Աշոտ Մարկոսյանը, գնվել է իրավահաջորդության սկզբունքով, երբ գնորդը պարտավորվում է այն պահպանել որպես պատմամշակութային արժեք:

Ներկաները հետաքրքրվեցին` «այդ ինչպես է շենքը պահպանվելու որպես պատմամշակութային արժեք»: «Մենք կորցրել ենք վստահությունը կառավարության նկատմամբ, այսպես շատ գործարքներ են եղել, վաճառք` սկսած գործարանային շենքերից, վերջացրած փակ շուկայով, դրանք վաճառվել են շատ ավելի թանկ, իսկ ի՞նչ են անում հիմա. կա’մ դատարկ են, կա’մ էլ չկան, այս վստահության ռեսուրսի բացակայությունն է, որ մեզ մտածել է տալիս` թույլ տալ այս գործընթացը, թե ոչ»:

Հանրային քննարկման այն մասնակիցները, ովքեր ելույթ ունենալու կամ հարց տալու հնարավորություն ունեցան, դեմ էին շենքի վաճռքի գործարքին, կողմ էր միայն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, նա էլ նշեց, թե հրապարակում պետք է վաճառվեն կառավարական բոլոր շենքերը: «Ես կողմ եմ նման տեսակի գործարքի, ասեմ ինչու,- նշեց նա,- պատմամշակութային ամբողջ կոնտեքստը պահպանելով հանդերձ` ամբողջ կառավարությունը հրապարակից պետք է դուրս գա, թեթևացնի ամբողջ կենտրոնը, որովհետև մենք` քաղաքացիներս հոգնել ենք քաղաքի կենտրոնում սև մեքենաներ տեսնելուց, ճանապարհներ փակվելուց, որևէ եվրոպական քաղաքի կենտրոնում այդքան սև մեքենաներ չկան»: Միակ այլընտրանքային կարծիքը դարձյալ կառավարության դեմ էր:

Մեկնաբանություններ (2)

John
Ցավոք,ինչպես միշտ ուշացած արձագանք:Սուր ճոճել կռվից հետո:Մեկ է,իրենք իրենցն անում են:Հո Էռնեկյանին չեն ասելու՝«գիտես,կներես,ժողովուրդը չի ուզում,մենք էլ մեր մտադրությունը փոխեցինք՝չենք վաճառում,էս տվածդ «մաղարիչն էլ»ետ տանք...Միամիտ ենք...
GAGIK
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԵՆ ԽՈՍՈՒՄ ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՈՒԹ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ,,,,ՈՎ ԱՍԵՑ ՈՐ ՇԵՆՔԸ ԱՐԺԻ 51 ՄԻԼ. ԿԱՐՈՂ Ե ՄԵԿ ՈՒՐԻՇԸ ՍԱԼԻՍ ԷՐ ԱՎԵԼԻՆ,ԻՆՉՈՒ ԱՃՈՒՐԴՈՎ ՉԵՆ ՎԱՃԱՌԵԼ ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter