HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կենտրոնական բանկի նախագահը փողին փող չի ասում

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներից է: 2011 թվականին նրա աշխատավարձն ու դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 27 մլն 754 հազար 356 դրամ, կամ ամսական՝ 2 մլն 312 հազար 863 դրամ: Համեմատության համար նշենք, որ ՀՀ նախագահը ամսական ստանում է 400 հազար դրամ աշխատավարձ:

Ուսումնասիրելով Կենտրոնական բանկի նախագահի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարագիրը, պարզվեց, որ ԿԲ նախագահը ոչ միայն շատ գումար ունի, այլեւ ծախսեր է անում, որոնք գերազանցում են իր տարեկան աշխատավարձի չափը:

Ըստ 2011թ հայտարարագրի, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկ տարվա ընթացքում ստացել է 39 մլն 15 հազար 776 դրամի, 76 հազար 268 դոլարի եւ 1514 եվրոյի եկամուտ, որից 27 մլն 754 հազար 356 դրամը աշխատավարձն է, 117 հազար 900 դրամը՝ շահաբաժինը, իսկ մնացածը ավանդի, հաշվի մնացորդի դիմաց վճարված տոկոսներ են, կամ օգտագործված եւ մարած վարկային գծեր:

2011թ. սկզբին Արթուր Ջավադյանն ունեցել է 257 մլն դրամ, 305 հազար դոլար եւ 192 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 125 մլն դրամ, 410 հազար դոլար եւ 165 հազար եվրո:

Նույն թվականին ԿԲ նախագահը 224 հազար 910 դրամով գնել է 1260 քմ հողամաս, 1138 քմ հողամասով անհատական տուն 20 մլն 350 հազար դրամով, ինչպես նաեւ 105 մլն դրամով անհատական բնակելի տուն՝ 1455 քմ հողամասով:

Պակաս կարողության տեր չէ նաեւ Արթուր Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանը: Նա էլ 2011 թ. ունեցել է 44 մլն 392 հազար 337 հազար դրամի, 577 դոլարի եւ 5 հազար 121 եվրոյի եկամուտ, որից 4 մլն 659 հազար 617 դրամը երկու տարբեր աշխատավարձերից գոյացած գումարն է, 16 մլն 813 հազար 904 դրամը՝ վարձակալության դիմաց ստացած վճարը, իսկ մնացածը ավանդի, հաշվիի մնացորդի դիմաց վճարված եւ օգտագործված տոկոսները եւ մարված վարկային գծի գումարներն են:

Նույն թվականի սկզբին Հասմիկ Մանուկյանն ունեցել է 217 մլն դրամ, 305 հազար դոլար եւ 335 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 210 մլն դրամ, 325 հազար դոլար եւ 340 հազար եվրո:

Նշենք, որ վերջերս, երբ կառավարությունը 2500 դրամով բարձրացնում էր նվազագույն աշխատավարձը՝ 32 հազար 500 դրամից դարձնելով 35 հազար դրամ, կառավարության անդամներն ու ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ պնդում էին, թե սա դրական քայլ է եւ բարձրացված գումարի չափն էլ տեղավորվում է Հայաստանի հնարավորությունների սահմաններում: ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ պնդում էր, թե 35 հազար դրամով կարող է մեկ ամիս ապրել, քանի որ չի խմում, չի ծխում եւ միայն «խաշած բրինձ»  է ուտում՝ այդ կերպ փորձելով ցրել, օրինակ, սահմանամերձ գյուղի համայնքապետարանում 35 հազար դրամով աշխատող մասնագետի ու Կենտրոնական բանկի նախագահի ու նրա տիկնոջ խիստ բեվեռացված եկամուտների տարբերությունը:

Ջավադյանի հայտարարագիրը

Մեկնաբանություններ (4)

Արթուր
Իհարկե, ազնիվ չէ, որ աղքատ երկրում պաշտոնյաներն միլիոնանոց աշխատավարձ ստանան: Արդար էլ չի, որ հարուստ ամուսիններին հարուստ կանայք են բաժին հասնում: Սրանք տրիվիալ անարդարություններ են: Բայց աշխատավարձերի համեմատությունից կոմունիզմի գարշահոտ է փչում: Հավանաբար, հոդվածագիրը կարծում է, որ գյուղապետարանի մասնագետի ու ԿԲ նախագահի պատասխանատվությունը նույնն են: Կամ մի քիչ են տարբեր, դրա համար էլ աշխատավարձերը պետք է տարբեր լինեն: Կամ էլ այդպես չի կարծում, ուղղակի անտրամաբանական համեմատություն է անում:
GAGIK
ՀՐԱՆՏ ՀԵՌՎԻՑ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԵՐԵՎՈՒՄ
nan
ba incha asum poxin))?
Hrant Akopian
Dear Grisha, I think the Central Bank of Armenia is the most transparent and clean institution in Armenia. They are doing a great job regulating the banks, driving the monetary policy, controlling inflation, etc. a proof of that is the fact that during 2008 crisis no Armenian bank went to bankruptcy and no single depositor lost his money. The main responsible of that is Arthur Djavadian.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter