HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Չի բացառվում, որ փետրվարին սահմանադրական փոփոխություններ լինեն

Չի բացառվում, որ նախագահի ընտրության հետ մեկտեղ անցկացվի նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ մամուլը գրում է, որ սահմանադրական բարեփոխումներով ուժեղացվելու է փոխվարչապետի ինստիտուտը եւ լինելու է ոչ թե մեկ, այլ մի քանի փոխվարչապետ:

Ըստ ԱԺ նախագահին՝ սահմանադրության փոփոխությունների հարցը ՀՀԿ-ում քննարկվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել:

Անդրադառնալով առաջիկա նախագահի ընտրությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԲՀԿ-ի հետ առայժմ պաշտոնական ձեւաչափով բանակցություններ չեն վարվում, բայց չբացառեց էլ, որ հնարավոր է՝ լինեն բանակցություններ: «Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում,- ասաց ԱԺ նախագահը եւ հավելեց,- մենք որեւէ պաշտոնական քննարկում չենք ունեցել, ես հայտարարել եմ իմ անձնական ցանկությունը, որ առաջիկայում ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությանը»:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ի՞նքն է լինելու 2013թ. նախագահի ընտրությունում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը, կրկին ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ ասելով, որ ինքը բավականին մեծ փորձ ունի եւ կարող է շտաբի ղեկավար լինել, սակայն նման հարց դեռ չի քննարկվել:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱՆՊԱՅՄԱՆ նաև ժողովրդի կողմից ԸՆՏՐՈՎԻ 'Մարզային Ժողովներ': Մարզպետը ՊԻՏԻ կա՛մ վերջինիս,կա՛մ ժողովրդի կողմից ԸՆՏՐՎԻ:Այսօր ՆՇԱՆԱԿՎԱԾ ( ու ժողովրդի առաջ օրինական պատասխանատվություն չունեցող) մարզպետները ԿՈՐԾԱՆԵԼ են մարզերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter