HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ծեր կինը թոշակ չի ստանում, որովհետև անձնագիր չունի

75-ամյա Զեմֆիրա Աղաջանյանը, ով ժամանակին ունեցել է տուն, հարազատներ, այժմ զրկված է այդ ամենից: 2005 թվականից նա իրավունք ուներ եթե ոչ հաշմանդամության, ապա գոնե ծերության թոշակ ստանալ, սակայն անձը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով զրկված է նաև թոշակից:

Վերջին մի քանի տարիներին նա բնակություն է հաստատել Էրեբունի համայնքում՝ Նոր Արեշի 29-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Նրա մասին հնարավորության սահմաններում հոգ են տանում հարևանները, սակայն նրանցից ոմանց արդեն սկսել է տհաճություն պատճառել Զեմֆիրա Աղաջանյանի՝ ծեր, անօգնական, հիվանդ կնոջ հարևանությունը:

Սուսաննա Տեր-Սահակյանը պարբերաբար այցելում է Զեմֆիրա Աղաջանյանին և խնամում, նույնիսկ փաստաբան է վարձել՝ վերջինիս փաստաթղթերը արխիվից հանելու և հետագայում թոշակով ապահովելու համար: Սուսաննայի խոսքով, երբ ինքը ծեր կնոջ ձեռքը բռնած տարել է անձնագրային բաժին, իրենց արհամարհական վերաբերմունք են ցույց տվել և նույնիսկ չեն փորձել որևէ կերպ աջակցել: Թաղապետարանի սոցապ բաժնում արխիվից գտել են 1937 թվականին ծնված Զեմֆիրա Սուրենի Աղաջանյանի հիվանդության պատմությունը և խոստացել այն տրամադրել փաստաբանի հարցմամբ:

«Զեմֆիռայի հանդեպ հոգատարությունս պայմանավորված է նաև այն բանով, որ նա իր դժբախտության մեջ չի զլանում հոգ տանել խնամքի կարիք ունեցող կենդանիներին՝ բակի շներին և կատուներին, որոնց հետ միասին ապրում է իր փոքրիկ վագոն-տնակում,- ասում է Սուսաննա Տեր-Սահակյանը և հավելում,- այն վագոն-տնակը, որտեղ ապրում է այժմ Զեմֆիրան, արդեն փտել է և հնարավոր է՝ հարևանների բողոքների պատճառով այն տեղահանեն. արդյունքում կինն իր ծերության վերջին օրերը կանցկացնի փողոցում»: 

Մեկնաբանություններ (9)

Anahit
shutov @ntrutyunnerna,isk ays korac kin@ der andznagir chuni,amor dzer karavarutyan@!!!!!
Bruce waynyan
Xunsap'ha, do tell, as such a staunch critic, tell us what religious denomination do you belong to? Enlighten the rest of us as to the green pastures that you tread on.
MAZOD
This poor woman, along with all seniors, widows, disabled and orphans should be taken care of by the Armenian Government. It is a shame...really a shame that we must see such horrible conditions lived by our compatriots. The Diaspora does all it can to help from the outside. The Armenian Government must not be corrupt, must be strong, righteous, moral, strengthen its military, educated its citizenry, enroucage business building without bribery and increase toursim. Armenia has a future. It has a promise. It can survive. However, it will die and be taken over if Armenians can not run an honest government.
mane
ognel e petq ayd xeghj knoj@
Նարեկ Ալեքսանյան
arajin ognox@ petq e petutyun@ lini, vor gone andznagir u toshak ta, harevanner@ xostanum en, vor nuynisk irenc tan@ tex ktan aprelu....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե ուզում եք ՀԱՍՏԱՏ իմանալ, թե X երկիրը քաղաքակիրթ ու հզոր է,ապա նայեք թե X երկրում ինչպես են վերաբերում. ա)փոքրամասնություններին, բ) կենդանիներին (և բուսական աշխարհին), գ) երկրի տարեց/ծեր քաղաքացիներին:........................... ՀԳ-1.Նկարում տնակի հետևի սարի քյալին ոնց որ 33 մետրանոց խաչ չկա. էս ոնցա՞ «բարեպաշտ» օլիգարխները էս սարը վրիպել են:.............................ՀԳ-2.Եթե մարդը իրենից կտրում ու թեկուզ մեկ կենդանի արարածի օգնում է, ապա տիեզերքը այդ մարդուն երբեք միայնակ/անօգնական չի թողնում:
susan
SHNORHAKALUTYUN NAREK ALEKSANYANIN,AJAKCELU U OGNELU HAMAR
ԳԱԳԻԿ
Պրն.Վ.ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀԵՐՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ ԵՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ,ԷՐԵԲՈՒԲԻՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ ՈՐ ԶԲԱՂՎԻ ԷՍ ՀԱՐՑՈՎ,,,ԶԱՐՄԱՆԱԼԻ Է ՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ ՆՄԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՎՔԵՐ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԱՊՐՈՒՄ ,ԻՍԿ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԱՆՏԱՐԲԵՐ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԿՈՂՔՈՎ,,,ԵԹԵ ՇԱՀ ՉՈՒՆԵՆԱՆ ՀԱՍՏԱՏ ԿՕՌԹՆՎԵՆ ԵԴ ԾԵՐ ԿՆՈՋ ԿՈՂՄԻՑ
susan
et xeghj kin@ amachuma vor pogha havaqum,voghormutyuna xndrum,asuma,,ba amot chi es @ngnem qucheq@ pogh havaqem,inchi chen talis im toshak@??,,amot mer karavarutyan@,vonc eq hangist qnum ay ansirt,anhogi patasxanatuner,menq enq dzer xach@ bardzel tanum ,bayc mi or el Astvac kbarkana ev dzer her@ kanici!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter