HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի բնակիչները դպրոցի փլուզումից դեռ ուշքի չեն եկել. նրանք կիրակի մատաղ են անելու

Ինչպես արդեն նշվել է, հունիսի 9-ին փլուզվել է Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի դպրոցի շենքը: Ականատեսների վկայությամբ, փլուզումը տեղի է ունեցել 8-րդ դասարանի մաթեմատիկայի քննության ավարտից ընդամենը 15 րոպե հետո, երբ քննությանը մասնակցող ուսուցիչները մինչև գրավոր աշխատանքների ստուգումը հանգստանում էին կողքի մասնաշենքում:

Այդ օրը քննություն հանձնող աշակերտներից մեկի` Վարդանիկի խոսքով, քննությունից հետո իրենք պետք է մասնակցեին դասընկերներից մեկի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված խնջույքին, բայց դեռ տեղ չհասած, ուժեղ դղրդյուն է լսվել և լուրն արագ տարածվել է գյուղում:

Հիշեցնենք, որ այդ ընթացքում փլուզվող շենքի ներքնահարկում շինարարական աշխատանքներ էին իրականացվում, իսկ մինչ այդ արդեն փոխվել էին դպրոցի շենքի պատուհանները, տանիքը:

Տեղի բնակիչները դեռևս ուշքի չեն եկել այն մտքից, թե ինչ կլիներ, եթե փլուզումը տեղի ունենար ընդամենը կես ժամ առաջ, երբ դպրոցում քննություն էր, և գյուղացիները որոշել են առաջիկա կիրակի օրը մատաղ անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter