HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ եկամուտներ ունեն նախկին նախարարն ու ոստիկանապետը

Պաշտոնաթողությունից հետո ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դարձել են ՀՀ նախագահի խորհրդականները: Ուսումնասիրելով նրանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ պարզվեց, որ երկու պաշտոնյաներն ու իրենց կանայք իրենց հաշվին զգալի գումար ունեն:

Վարդան Խաչատրյանի 2011թ.-ի հայտարարագրի համաձայն՝ իր միակ եկամուտը աշխատավարձն է՝ տարեկան 3 մլն 259 հազար 890 դրամ: Սակայն տարեսկզբին նրա հաշվին եղել է 20 մլն դրամ, տարեվերջին՝ 15 մլն: Բացի դրանից՝ Վարդան Խաչատրյանն ունի 35 հազար դոլար:

Նրա կնոջ՝ Անահիտ Մանուկյանի եկամուտը դարձյալ աշխատավարձն է՝ 900 հազար դրամ, սակայն նա էլ իր հաշվեհամարին «կլորիկ» գումար ունի: 2011թ.-ի սկզբին Անահիտ Մանուկյանն ունեցել է 154 մլն դրամ, տարեվերջին՝ 134 մլն, ինչպես նաև 3 հազար դոլար:

Ալիկ Սարգսյանը նախագահի խորհրդականն է 2011թ.-ից: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նշված տարում նրա միակ եկամուտը եղել է 5 մլն 517 հազար 240 դրամ, որը աշխատավարձն է: Ինչպես Վարդան Խաչատրյանը, այնպես էլ Ալիկ Սարգսյանն իր հաշվին ունի ավելի մեծ գումար, քան իր աշխատավարձն է: Նա ունի 120 մլն դրամ և 70 հազար դոլար:

Հայտարարագրից պարզվում է, որ Ալիկ Սարգսյանի կինը 2011-ին չի աշխատել և որևէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվին առկա է 7 մլն դրամ և 6 հազար 500 դոլար:

Մամուլը նշված պաշտոնյաների մասին բազմիցս գրել է և նշել, որ նրանք շատ ավելի ունևոր են, քան ներկայանում են:

Մեկնաբանություններ (1)

GALUST
ՓԱՍՏՈՐԵՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԴՐԱԾ < ԱՎԱՆԴՆԵՐԸ > ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԵՎ ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՎԵԼ,,,ԻՍԿ ԷԴ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ՊՐՈԲԼԵՄ ՉԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՈՐՈՎՀԵՏԵՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՈՐՈՆՑ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՊԱՏԺՎՈՒՄ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter